Մոստ (չեխ․՝ Most), նախկինում՝ Բրյուքս[3] (գերմ.՝ Brüx; լատին․՝ Pons), քաղաք Չեխիայի Ուստեցկի երկրամասում։ Գտնվում է Բիլինա գետի ափին, Պրահայից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և Գերմանիայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Համարվում է Մոստ շրջանի վարչական կենտրոնը։ Տարածքը` 86,94 կմ²։

Քաղաք
Մոստ
չեխ․՝ Most
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
ԵրկրամասՈւստեցկի երկրամաս
ՇրջանՄոստ (շրջան)
Ներքին բաժանումČepirohy?[1], Komořany?[1], Rudolice nad Bílinou?[1], Souš?[1], Starý Most?[1], Velebudice?[1], Vtelno?[1] և Most?
ՊրիմատորՅան Պապարեգա
Առաջին հիշատակում10-րդ դար
Մակերես86,94 կմ²
ԲԾՄ233 մ
Բնակչություն 67,089 մարդ (2015)
Խտություն772 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս434 01
Փոստային դասիչ434 01[2] և 435 02[2]
Ավտոմոբիլային կոդU (նախկինում MO)
Պաշտոնական կայքmesto-most.cz
Մոստ (քաղաք) (Չեխիա)##
Մոստ (քաղաք) (Չեխիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է (ենթադրաբար) 10-րդ դարում (առաջին անգամ տարեգրության մեջ հիշատակվել է 1040 թվականին որպես Գնևինական Մոստ) Պրահայից Ֆրայբուրգ իմ Բրայսգաու ընկած առևտրային ճանապարհի վրա։ Ճանապարհն անցնում էր փայտե կամուրջով ճահիճների վրայով (այժմ ամբողջովին ցամաքել են)։ Այստեղից էլ ծագել է քաղաքի անվանումը։

13-րդ դարում որոշ ժամանակ պատկանել է խաչակիր-ասպետներին։

Պրժեմիսլովիչների օրոք, որոնց քաղաքն անցել է 1238 թվականին, Մոստը դարձել է առևտրի և ձեռնարկատիրության կենտրոն։ Հայտնի էր իր գինեգործությամբ, որն այնուհետև անկում ապրեց (այժմ Մոստ քաղաքի ավանդական տնտեսության ճյուղերը` գինեգործությունը և այգեգործությունը վերականգնվում են)։

15-16-րդ դարերում քաղաքը բազմաթիվ անգամ տուժել է հրդեհից։

1517 թվականի խոշոր հրդեհից հետո վերակառուցման ժամանակ Մոստում վերածննդի ոճով կառուցվել են քաղաքապետարանի և մայր տաճարի գեղեցիկ շինություններ:1618—1648 թվականների Երեսնամյա պատերազմի ժամանակ գրավվել է շվեդական զորքերի կողմից։

19-րդ դարում քաղաքի մոտակայքում սկսվել է գորշ ածխի հանքավայրերի արդյունահանումը։ 1970-ական թվականներին քաղաքի գրեթե ամբողջ պատմական կենտրոնը քանդել են` դրա տակ խոշոր ածխի հանքավայր հայտնաբերելու պատճառով (կառուցվել է նոր քաղաքի կենտրոն)։

Քաղաքը համարվում է գորշ ածխի արդյունահանման գլխավոր կենտրոններից մեկն երկրում։ Քաղաքում զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը, էլեկտրամետաղագործությունը։ Այստեղ է գտնվում խոշոր ջերմաէլեկտրակայանը։ Կարևոր երկաթուղային հանգույց է (գորշ ածխի արտահանում)։

Քաղաքում էկոլոգիական վիճակն անբարենպաստ է, բարձր է գործազրկության մակարդակը (2010 թվականի տվյալներով մոտ 15 %, Չեխիայի ամենաբարձր ցուցանիշներից մեկը)։

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման Եկեղեցին (1602) միակ շինությունն է, որը վերապրել է քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացումը։ 1975 թվականի աշնանը եկեղեցին հատուկ հարմարեցված ռելսային ճանապարհով տեղափոխվել է ածխային հանքավայրից 850 մ հեռավորության վրա և ամբողջությամբ պահպանվել է[4]։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  2. 2,0 2,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  3. «Брюкс или Брикс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Храм занесён в книгу рекордов Гиннесса как самое тяжёлое здание, когда-либо перемещённое человеком.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոստ (քաղաք)» հոդվածին։