Մոստարի կամուրջ կամ Հին կամուրջ (բոս․՝ Stari most), կամարաձև հետիոտնային կամուրջ, որը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում։ Գտնվում է Ներետվա գետի վրա։

Մոստարի կամուրջ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա[1][2]
ՏեղանքՀերցեգովինա-Ներետվա կանտոն, Մոստար[1] և Մոստար (համայնք, Բոսնիա և Հերցեգովինա)[2]
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, քարե կամուրջ, heritage designation? և կամուրջ
Նյութքար, կրաքար և մարմար
Թռիչքների քանակ1
Հատում էՆերետվա
ՃանապարհOld Bridge Area of the Old City of Mostar? և Mostar, the historic urban site?
Երկարություն29 մետր
Լայնություն4 մետր
Բացման տարեթիվ1567
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[3] և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[2]
Քարտեզ
Քարտեզ

Հանդիսանում է հին կամրջի ժամանակակից կրկնօրինակը, որը ամբողջովին կործանվել էր խորվաթ զինյալների կողմից 1993 թվականին։ Համարվում է Մոստարի խորհրդանիշը։ Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն խմբագրել

 
Կամուրջը 1974 թվականին

Կամուրջը կառուցվել է 1557—1566 թվականներին Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝ Սուլեյման I-ի հրամանով։ Ճարտարապետը եղել է Միմար Հայրեդդինը, ով Միմար Սինանի աշակերտն է եղել։ Սինանին է վերագրվում Վիշեգրադի կամուրջը։ Կառույցը բաղկացած է եղել 456 կրաքարե աղյուսներից։ Կամրջի կամարաձև թռիչքի երկարությունը կազմում է 30 մետր, իսկ լայնությունը՝ 4 մետր։

17-րդ դարում կամրջի երկու կողմերում եղել են պաշտպանական աշտարակներ։ Ձախ հատվածում եղել է Տարա աշտարակը, իսկ աջում՝ Հալեբիան։

Բանաստեղծ Դերվիշ փաշա Բայեզիդովիչը 16-րդ դարում կամուրջը համեմատել է ծիածանի հետ, իսկ թուրք աշխարհագրագետ Հաջի Քալֆան համարում էր, որ կամրջի կամարը «կզարմացնի աշխարհի բոլոր վարպետներին»։ Օսմանյան ճանապարհորդ Էվլիյա Չելեբին 17-րդ դարում նկատել է, որ «անցել եմ 16 կայսրություններով և այսպիսի բարձր կամուրջ չեմ տեսել»[4]։

Կործանում խմբագրել

 
Կամրջի կործանումը 1993 թվականին

Հին կամուրջը կանգուն է եղել 427 տարի, մինչև 1993 թվականի նոյեմբերի 9-ը, երբ Բոսնիական պատերազմի ժամանակ կամուրջը կործանվեց։ Կամուրջը երկար ժամանակ խորհրդանշել է Մոստարի և ամբողջ Բոսնիա և Հերցեգովինայի բազմազգ բնակչության խաղաղ կեցությունը։ Խորվաթական ուժերը սկսեց կամրջի ռմբակոծումը 100 մմ տրամաչափով Տ-55 տանկերից, որոնք տեղակայված էին Հում բլրի վրա՝ կամրջից հարավ- արևմուտք։ Տանկային կրակը տևեց երկու օր։ Մինչ վերջնական կործանումը, կամրջին հասցվել է 60 արկահարված։ Կամրջի հետ մեկտեղ ավերվել էին քարե աշտարակները և ժայռի մի հատվածը, որի վրա կառուցված էր կամուրջը[5]։

Վերակառուցում խմբագրել

1994 թվականի հունիսին նախկին կամրջի վայրը այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների խումբը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Համաշխարհային բանկի և Մոստարի քաղաքապետարանի առաջարկությանը արձագանքեց Եվրոպական Խորհրդի զարգացման բանկը, Խորվաթիայի, Թուրքիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի կառավարությունները։ Վերակառուցումը արժեցավ 15 միլիոն եվրո։

Գիտական (հնագիտական) հետազոտությունները տևեցին երկու տարի։ 2001 թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները, սակայն կամարի առաջին քարը դրվել է 2003 թվականի ապրիլին։ 2004 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Բոսնիա և Հերցեգովինայի ղեկավարությունների մասնակցությամբ կամուրջը հանդիսավոր կերպով բացվեց[5]։

Ցատկ կամրջից խմբագրել

Զբոսաշրջիկների գրավչություններից և քաղաքում երիտասարդների ավանդական վաստակը մեկն է `Հին կամրջի կենտրոնից Ներետվա գետ նետվելը (ցատկման բարձրությունը կախված է գետի ջրի մակարդակից` 24-ից 30 մետր)։ Քանի որ գետում ջուրը շատ սառն է, այս գործունեությունն էլ ավելի ռիսկային է և պահանջում է բարձրագույն հմտություն և վարժություն դեռ վաղ տարիքից։  Գործնականում, ավանդույթը հայտնվեց կամրջի կառուցումից անմիջապես հետո, առաջին գրավոր վկայությունը սկսվեց 1664 թվականից։ 1968 թվականին սովորույթը ստացավ տարեկան մրցույթի պաշտոնական կարգավիճակ, որն անցկացվում էր ամեն ամառ հուլիսի վերջին։  2013 թվականին կատարվել է 477 ցատկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողով — 2001.
  3. https://whc.unesco.org/en/list/946/
  4. Տես էջ 21։ «World Heritage Scanned Nomination: The Old Bridge area of the Old City of Mostar» (PDF). // whc.unesco.org. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  5. 5,0 5,1 «Торжественное открытие нового Старого моста в Мостае» (PDF). // unesco.org. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 946
ռուս..անգլ..ֆր.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոստարի կամուրջ» հոդվածին։