Մոսուլի գործողություն (արաբ․՝ معركة الموصل‎‎; սորանի՝ شەڕی مووسڵ), Իրաքի բանակի, Փեշմերգայի և Հակաահաբեկչական կոալիցիայի համատեղ գործողություն, որը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերի 16-ին և ձգվում է մինչ օրս։ Գործողության նպատակը եղել է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումը ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից։ Հարձակման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 16-ին։ Քաղաքում բնակվում է մոտ 1.5 միլիոն մարդ։ Կոալիցիայի ուժերը մտահոգություն ունեին, որ քաղաքում կարող է սկսվել հումանիտար ճգնաժամ և քաղաքացիները ահաբեկիչների կողմից կարող են օգտագործվել որպես կենդանի վահան։

Մոսուլի գործողություններ
Քաղաքացիական պատերազմ Իրաքում

Մոսուլի գրավման նախագիծը
Թվական 2016 թվականի հոկտեմբերի 16- 2017 թվականի հուլիսի 10
Վայր Մոսուլ, Իրաք Իրաք
Արդյունք Իրաքի ու դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
* Իրաք Իրաք ԻԼԻՊ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում
Հրամանատարներ
* Իրաք Հայդեր ալ Աբադի (Իրաքի վարչապետ)
  • Իրաք Գեներալ մայոր Նաջմի ալ Ջուբուրի (Իրաքի անվտանգության ուժերի դաշտային հրամանատար)
  • Օմար Հուսեյն (Փեշմերգաի հրամանատար)
ԻԼԻՊ Աբու Բաքր ալ-Բաղդադի
Կողմերի ուժեր
60 000[2] (Իրաքի անվտանգության ուժեր)
    • 25 000 Իրաքի բանակի զինվորներ
    • 10 000 շիա ոստիկաններ
    • 6000 Փեշմերգաի զինվորներ
  • 3500 ՆԱՏՕ-ի զինվորենր
  • 5000 ամերիկացի զինվորներ
  • 500 ֆրանսիացի զինվորներ
3000—9000[1] գրոհայիններ
Ռազմական կորուստներ
1000-2000 3000

Նախորդող իրադարձություններ խմբագրել

Մոսուլը, իր մեծությամբ, Իրաքի երկրորդ քաղաքն է։ ԻԼԻՊ-ի գրոհայինները քաղաքը գրավել են 2014 թվականի հունիսին։ Քաղաքը մեծ մասամբ բնակեցված է սուննիներով։ Այս փաստը ձեռնտու է եղել ահաբեկիչներին՝ քաղաքի գրավման ժամանակ, քանի որ տեղի սուննի համայնքը դժգոհ է եղել Իրաքում իշխանության եկած շիա փոքրամասնության գործողություններից։ Հենց Մոսուլի մեծ մզկիթում է Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել իսլամական խալիֆաթի ստեղծման մասին։ Մոսուլը համարվում է ԻԼԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Իրաքում, այդ իսկ պատճառով նախատեսվող ռազմագործությանը պետք է մասնակցեին մեծ թվաքանակով զինվորականներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, մի քանի շաբաթ հարվածներ է հասցրել նախատեսված նշանակետերին, իսկ Իրաքի բանակը գրավել է Մոսուլի շրջակա տարածքները։ Գործողության սկսվելուց 72 ժամ առաջ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Թայֆուն», «Տորնադո» կործանիչները և անօդաչու թռչող սարքերը բերվել են մարտական վիճակի։ Իրաքի բանակը քաղաքի վրա օդից լցրել է թռուցիկներ, որոնք կոչ էին անում բնակիչներին ռազմագործության սկսման ժամանակ՝ ըմբոստություն բարձրացնել ահաբեկիչների դեմ։

Կողմերի ուժեր խմբագրել

Մոտ 3.000-9.000 գրոհայիններ գտնվում են քաղաքում։ Իրաքի բանակը Մոսուլի շրջանում կենտրոնացրել է մոտ 60 000 զինծառայողներ, ներառյալ նաև Փեշմերգայի 6000 զինծառայողներ և մոտ 10000 շիա կամավորներ, որոնց ֆինանսավորում է Իրանը։

Միջազգային կոալիցիան ներառում է 5000 ամերիկացի, 3000 ՆԱՏՕ-ի և 500 ֆրանսիացի զինվորներ, օգնում են երկնքից՝ օդային հարվածներ հասցնելով։ Կոալիցիայի ուժերը գտնվում են քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Մոսուլից հարավ Կայյարա քաղաքի մոտ, որը ԻԼԻՊ-ից հետ է գրավվել ամռանը։

Չնայած կոալիցիոն ուժերի ներկայությանը, Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ միայն Իրաքի բանակը և ոստիկանական ուժերը կմտնեն քաղաք։

Քուրդիստանի հոգևոր կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի գործողություններին հավանություն է տալիս Մոսուլի սուննի բնակչության որոշակի մասը[3]։

2017 թվականի հունիսին Իրաքի կառավարական ուժերը՝ կոալիցիոն ուժերի հետ միասին, ամբողջությամբ ջախջախել են ԻԼԻՊ-ի գրոհայիններին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Телеканал сообщил о неудачном антиигиловском мятеже в Мосуле». Lenta.ru (ռուսերեն). lenta.ru. 17 октября 2016. Վերցված է 19.10.2016-ին.
  2. «В атаку на Мосул пошли местные ополченцы». Lenta.ru (ռուսերեն). lenta.ru. 17 октября 2016. Վերցված է 19.10.2016-ին.
  3. «Большую поддержку ИГ оказывают мирные жители»
  4. «Мосул полностью освобожден от боевиков ИГ». Росбалт. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.