Մոսկվան արցունքներին չի հավատում

Մոսկվան արցունքներին չի հավատում (ռուս.՝ Москва слезам не верит), խորհրդային գեղարվեստական ֆիլմ։ 1981 թվականին արժանացել է «Օսկարի» որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 1979 թվականի վերջին «Звёздный» կինոթատրոնում։ 1980 թվականի փետրվարի 11-ին առաջին անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ 1980 թվականին ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել է ավելի քան 90 մլն մարդ[2]։

Մոսկվան արցունքներին չի հավատում
ռուս.՝ Москва слезам не верит
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1], մելոդրամա և մելոդրամա
Թվականփետրվարի 11, 1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Մենշով[1]
Սցենարի հեղինակՎալենտին Չերնիխ և Վլադիմիր Մենշով
ԴերակատարներԱլեքսեյ Բատալով[1], Օլեգ Տաբակով[1], Վերա Ալենտովա[1], Իրինա Մուրավյովա[1], Նատալյա Վավիլովա[1], Ռաիսա Ռյազանովա[1], Լեոնիդ Խարիտոնով, Ինոկենտի Սմոկտունովսկի և Լիա Ախեջակովա[1]
ՕպերատորԻգոր Սլաբնևիչ
ԵրաժշտությունՍերգեյ Նիկիտին
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՓարիզի ամերիկյան հիվանդանոց
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն140 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմում պատկերված է Մոսկվան 20-րդ դարի 50-ական թվականներին։ Մայրաքաղաքային հանրակացարանում ապրում են գավառից եկած երեք ընկերուհիներ։ Անտոնինան աշխատում է շինարարությունում, ամուսնանում է մոսկվաբնակ աշխատավորի հետ, ում հետ երջանիկ է։ Լյուդմիլան վստահ է, որ կամուսնանա առնվազն հարուստ մոսկվաբնակի հետ։ Նա ամուսնանում է ճանաչված հոկեյիստ Սերգեյ Գուրինի հետ, սակայն վերջինս տարվում է հարբեցողությամբ։ Կատերինան, լսելով Լյուդմիլայի խորհուրդը, իրեն ներկայացնում է որպես հարուստ ծնողների դուստր։ Սակայն Ռուդոլֆը, իմանալով ճշմարտությունը, լքում է Կատերինային։

Դերերում խմբագրել

  • Վերա Ալենտովա – Կատերինա
  • Իրինա ՄուրավյովաԼյուդմիլա, Կատերինայի ընկերուհին
  • Ռաիսա Ռյազանովա – Անտոնինա, Կատերինայի ընկերուհին
  • Ալեքսեյ Բատալով – Գեորգի Իվանովիչ
  • Ալեքսանդր Ֆատյուշին – Սերգեյ Գուրին, Լյուդմիլայի ամուսինը, հոկեյիստ
  • Բորիս Սմորչկով – Նիկոլայ, Անտոնինայի ամուսինը
  • Նատալյա Վավիլովա – Ալեքսանդրա, Կատերինայի դուստրը
  • Յուրի Վասիլև – Ռոդիոն (Ռուդոլֆ) Ռաչկով, հեռուստաօպերատոր, Ալեքսանդրայի հայրը
  • Եվգենյա Խանաևա – Ռաչկովի մայրը
  • Օլեգ Տաբակով – Վոլոդյա, Կատերինայի ամուսնացած սիրեկանը
  • Վալենտինա Ուշակովա – Աննա Նիկիտիչնա, Նիկոլայի մայրը
  • Վիկտոր Ուրալսկի – Միխայիլ Իվանովիչ, Նիկոլայի հայրը
  • Զոյա Ֆեոդորովա – մորաքույր Պաշա, պահակ հանրակացարանում
  • Միխայիլ Զիմին – պրոֆեսոր Տիխոմիրով, Կատերինայի մոցկվայաբնակ քեռին
  • Իվետա Կիսելյովա – պրոֆեսոր Տիխոմիրովի կինը
  • Վլադիմիր Բասով – Անտոն Կրուգլով
  • Վիկտոր Նեզնանով – Նեզնանով, բանաստեղծ
  • Յուրի Պերով – Պերով, տեխնիկական գիտությունների թեկնածու
  • Էդուարդ Օզերյանսկի – Էդուարդ Օզերյանսկի, փորձարկիչ ինժեներ
  • Ալեքսանդր Ժիլցով – Նիկիտա, Ալեքսանդրայի ընկերը
  • Վլադլեն Պաուլուս – Միխալիչ, ցեխի պետ
  • Ելենա Վոլսկայա – պահակ բարձրահարկ շենքում
  • Լարիսա Բարաբանովա – հացի գործարանի աշխատող
  • Նատալյա Սանկո – Կատերինայի գործընկերուհի
  • Իննա Վիխոդցևա – հեռուստատեսության ռեժիսոր
  • Լյուդմիլա Ստոյանովա – հեռուստատեսության թղթակից
  • Լիա Ախեջակովա – Օլգա Պավլովնա, ակումբի տնօրեն
  • Միխայիլ Բոչարով – Բորիս Ալեքսանդրովիչ, տղամարդ ակումբում
  • Գենադի Յալովիչ – Դիմա, Գեորգիի ընկերը, գիտությունների թեկնածու
  • Ալֆրեդ Սոլյանով – Գեորգիի ընկերը, կիթառահար պիկնիկի ժամանակ
  • Ալեքսանդր Բորոդյանսկի – Գեորգիի ընկերը
  • Վլադիմիր ՄենշովԳեորգիի ընկերը
  • Վլադիմիր Գուսև – գեներալ, քիմմաքրման կետի հաճախորդ
  • Մուզա Կրեպկոգորսկայա – գեներալի կինը
  • Տատյանա Ժուկովա-Կիրտբայա – Պոլինա, քիմմաքրման կետի աշխատող (լուսագրերում՝ Տ. Ժուկովա)
  • Վիկտոր Լազարև – ծերունի վերելակում
  • Գարրի Բարդին – քիմգործարանի գլխավոր ինժեներ
  • Ալեքսանդրա Դանիլովա – Գեորգիի հարևանուհին
  • Ալեքսանդրա Դենիսովա – Մարիա Միխայլովան, Գեորգիի հարևանուհին
  • Կամեո՝

Մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1981), արժանացել են Վլադիմիր Մենշովը, ֆիլմի նկարիչ Սաիդ Մենյալշչիկովը, դերասաններ Վերա Ալենտովան, Իրինա Մուրավյովան, Ռաիսա Ռյազանովան, Ալեքսեյ Բատալովը,
  • Վերա Ալենտովան ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն դերասանուհի՝ ըստ «Советский экран» ամսագրի հարցումների (1980),
  • «Օսկար» մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար (1981),
  • Ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի (1980):

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել