Մոսկվայի հրդեհ, որը տեղի է ունեցել 1547 թվականին, ոչնչացրեց Մոսկվայի այն հատվածները, որոնք գրեթե ամբողջությամբ կառուցված էին փայտից։ Հրդեհը հասավ Կրեմլ և պայթեցրեց աշտարակներում եղած վառոդի պաշարները[1]։ Հրդեհը սկսվեց հունիսի 24-ին՝ Իվան IV ցարի (Իվան IV Ահեղ) թագադրումից մի քանի ամիս հետո։

Մոսկվայի հրդեհ
Տեսակքաղաքային հրդեհ
ՏեղադրանքՄոսկովյան Կրեմլ
Տարեթիվ1547
 1547 Fire of Moscow Վիքիպահեստում
Անհայտ նկարչի նկարում պատկերված է 1547թ․ Մոսկվայի հրդեհին հաջորդող ապստամբությունը

Հրդեհի պատճառով տեղահան եղավ 80,000 մարդ և զոհվեց 2․700-3․700 մարդ (չհաշված երեխաներին)[2], իսկ փրկվածները մատնվեցին սովի։ Երբ կրակը հասավ Կրեմլի Վերափոխման Մայր տաճարին, թեմական արքեպիսկոպոս Մակարիուսը պարանով կախվեց Կրեմլի պատից և ցատկեց Մոսկվա գետը։ Նա երբեք չապաքինվեց վնասվածքներից, սակայն ապրեց ևս 16 տարի[3]։

Մոսկվացիները հրդեհի պատճառների մեջ մեղադրում էին ցարի մայրական կողմի հարազատներին՝ Գլինսկի ընտանիքին։ Ապստամբությունը սկսվեց և Յուրի Գլինսկին քարկոծվելով սպանվեց Վերափոխման Մայր տաճարի ներսում՝ սարսափահար արքեպիսկոպոս Մակարիուսի աչքի առաջ։ Յուրիի եղբայրը՝ Միխայել Գլինսկին, փորձեց փախչել Լիտվա, բայց նրան չհաջողվեց, իսկ իր մայրը՝ Աննան (ցարի տատիկը), մեղադրվեց կախարդության օգտագործման մեջ[2]։ Ապստամբությունը հանգեցրեց Գլինսկի կուսակցության անկմանը, և ի վերջո, ամրապնդեց երիտասարդ ցարի դիրքերը, չնայած նա իր տատիկին չհանձնեց ամբոխին, ինչպես նրանք պահանջում էին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Isabel de Madariaga, Ivan the Terrible. First Tsar of Russia (New Haven: Yale University Press, 2005), 61.
  2. 2,0 2,1 Madariaga, Ivan the Terrible, 62.
  3. Madariaga, Ivan the Terrible, 61.