Մոշխմհատ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

Գյուղական համայնք
Մոշխմհատ
ադրբ.՝ Moşxmhat
ադրբ.՝ Quşçubaba
ադրբ.՝ Baharlı
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Մակերես325.84 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն64 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մոշխմհատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մոշխմհատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվանում խմբագրել

Նախկինում անվանվել է նաև Քարաղբյուր, հետագայում անվանվել է Մոշխմհատ։ Գյուղի Մոշխմհատ անվանումը կապված է գյուղի շրջակայքում եղած մշուտների հետ։ Մոշխմհատ գյուղը հիմնելու համար հատվել են մոշուտները գյուղը հիմնել են «մոշից հատված խամի» վրա, որը տեղի բառբառով դարձել է «մոշ-հատ-խամ» հետագայում՝ «Մոշխմհատ»[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի լեռների Փոքր Քիրս լեռնագագաթի դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերի արևմտյան կողմի խոր ձորի աջ լանջի հարթավայրային մասում, Վարանդա գետի վտակի մոտ, Կարկառ գետի աջ գետահովտում, Ստեփանակերտ քաղաքից 26-27 կմ հարավ-արևելք, Ասկերան քաղաքից 42 կմ դեպի հարավ։

Գյուղի հողային տարածությունը կազմում է 325,84 հա։

Գտնվում է ծովի մակերևույթից 985 մ բարձրության վրա։

Մոշխմհատ գյուղը հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի կազմի մեջ։

Գյուղը նախկինում կառուցված է եղել ներկայիս գյուղատեղից քիչ վերև, «Քարաղբյուր» կոչվող հանդամասում, որտեղ այժմ էլ պահպանվել են հին գյուղատեղի ավերակները։ Հետագայում ըստ տեղացիների վկայության, բարձր հարկերից խուսափելու համար, մի գիշերվա ընթացքում բնակիչները տեղափոխվել և հիմնել են ներկա գյուղատեղը։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորութան վրա։ Համայնքը լեռնային է, ունի 325.84 հա տարածք, որից 146.83 հա գյուղատնտեսական նշանակություն, 153.34 հա անտառային հողեր։ Մոշխմհատ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդայի վտակը։

Պատմություն խմբագրել

Գյուղը Արցախյան ազատամարտին խմբագրել

1989 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, որը առանձին, իսկ 1992 թվականի Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի, և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի։ Այդ մարտերի ընթացքում գյուղից զոհվել են 3 ազատամարտիկ։ Գյուղի բնակիչնեչը մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչության թիվը 20-րդ դարասկզբի տվյալներով կազմել է 50 տուն հայ բնակիչ, 1959 թվականի տվյալներով կազմել է 250 հայ բնակիչ, 1987 թվականի տվյալներով կազմել է 26 հայ բնակիչ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 52 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 52 մարդ, 25 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3]

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 70 60 52

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղի շրջակայքում պահպանվել են ՝ 9-13-րդ դարերի «Հեղինեի քույր» սրբատեղին, 13-13-րդ դարերի «Հեղինեի քույր» խաչքարերը, 13-րդ դարի խաչքարերը,18-րդ դարի «Թուխնակալ» ապարանքը, այլ եկեղեցիների, գյուղատեղիների, խաչքարերի, 17-18-րդ դարերի գերեզմանոցների հեքերը, 19-րդ դարի ջրաղացը, 19-րդ դարի աղբյուրը, 17-18-րդ դարի կամուրջը։

Ավարայրի նահատակների անունները հավերժացնող բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել Հայոց աշխարհի տարբեր վայրերում։ 5-7-րդ դարերի գավիթը, 5-7-րդ դարերի զանգակատունը, 1896 թվականի հյուրատունը, 5-7-րդ դարերի վանական խուցը, 17-18-րդ դարերի «Ղևոնդաց վանք» ջրհորը, 19-րդ դարերի տապանաքարը և այլ կառույցներ։

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-18-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), աղբյուր (19-րդ դար), խաչքար (12-13-րդ դարեր), կամուրջ (17-18-րդ դարեր),«Ղևոնդյաց անապատ» (Ղոնդիկ) վանք (5-19-րդ դարեր), հաշվառված է 26 հուշարձան[4]։

Կլիմա խմբագրել

Կլիման մեղմ է, առողջարար, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամռանը տաք է, առավելագույն ջերմաստիճանը կազմում է +36 աստիճան։ Ձմռանը մեղմ ցուրտ է, նվազագույն ջերմաստիճանը կազմում է -15 աստիճան։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600 մմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 119–121.
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 70.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 22