Մոշե Կախլոն

Իսրայելցի քաղաքական գործիչ

Մոշե Կախլոն (եբրայերեն՝ משה כחלון‎, նոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1], Հադերա, Իսրայել), իսրայելցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր («Լիկուդ» կուսակցությունից, 2014 թվականին ստեղծել է իր սեփական «Կուլանու» կուսակցությունը), Իսրայելի 32-րդ կառավարության կապի և սոցիալական ապահովման նախարար, Իսրայելի 31-րդ ֆինանսների նախարար, Քնեսեթի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ և 21-րդ համագումարների պադգամավոր։

Մոշե Կախլոն
եբրայերեն՝ משה כחלון
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՀադերա, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունՀայֆայի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Netanya Academic College?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի կապի նախարար, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի ֆինանսների նախարար և Minister of Economy?
ԿուսակցությունԼիկուդ[2] և Kulanu?
 Moshe Kahlon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոշե Կախլոնը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 19-ին, Հադերայում, Լիբանան ից հայրենադարձվածների ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում կար ևս յոթ երեխա։ 1978-ից 1986 թվականներն ընկած ժամանակահատվածում Մոշեն պարտադիր և երկարաժամկետ ծառայություն է անցել Իսրայելի պաշտպանության բանակում։

Առաջին անգամ Կոխլոնը Քնեսեթի պատգամավոր է դարձել 2003 թվականին, դրանից հետո նա մի քանի անգամ վերընտրվել է։ Քնեսեթի 16-րդի համագումարում նա զբաղեցրել է փոխխոսնակի պաշտոնը։

2008 թվականի «Լուկադի» բաց նախնական ընտրության ժամանակ Մոշեն զբաղեցրել է վեցերորդ տեղը[3]։ Իսրայելի 32-րդ կառավարության ժամանակ նա ստացել է երկու նախարարական պաշտոն, սկզբում` կապի նախարարի պաշտոնը, իսկ 2011 թվականի հունվարի 19-ին (վարչապետ Նեթանյահուի խնդրանքով)` Կախլոնն ստանձնել է սոցիալական ապահովության նախարարի պարտականությունները[4]։

Դրանից հետո, քանի որ Քնեսեթի 21-րդ համագումարի ընտրությունների ժամանակ (2019 թվականի ապրիլի 9) կուսակցությունը կարողանում է ստանալ միայն 4 մանդատ[5], Կախլոնը իր կուսակցության հետ միասին միանում են «Լիկուդու» կուսաակցությանը[6]։

2020 թվականին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

Կախլոնը ամուսնացած է ունի երեք երեխա, ապրում է Հայֆայում, տիրապետում է եբրայերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 חה"כ משה כחלוןKnesset.
  2. רשמית: כחלון עזב את הליכוד (երբ.)סרוגים, 2014.
  3. ««Լուկադի» բաց նախընտրական ընտրությունների արդյունքները հրապարակվել են». 2008 թվականի դեկտեմբերի 10. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  4. «Կաառավարությունը հաստատել է նախարարների պաշտոնների վերաբաշխումը». // newsru.co.il. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  5. «Քվեսթի 21-րդ համագումարի ընտրության պաշտոնական արդյունքները» (եբրայերեն). ЦИК Израиля. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  6. ««Լուկադի» քարտուղարությունը թույլատրել է Մոշեի կուսակցության հետ միացումը». newsru.co.il. 2019 թ․ մայիսի 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշե Կախլոն» հոդվածին։