Մոնպառնասի աշտարակ

երկնաքեր Փարիզում

Մոնպառնասի աշտարակ (ֆր.՝ tour Montparnasse), երկնաքեր, որ գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 15-րդ շրջանում։ Ունի 57 հարկ, բարձրությունը 210 մետր է։ Երկնաքերի կառուցումը տևել է 1969 թվականից մինչև 1972 թվականը։ Մոնպառնասի աշտարակը միակ երկնաքերն է, որը գտնվում է Փարիզի կենտրոնում, ոչ թե արվարձաններում։

Մոնպառնասի աշտարակ
ֆր.՝ tour Montparnasse
Տեղագրություն Փարիզ, Ֆրանսիա
Կառուցման ժամանակ 1969-1972
Բարձրություն
Տանիք 210մ
Վերջին հարկ 59
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Ջին Սուբո,
Եվգենի Բեդուին,
Ուրբաին Կասսան
Լուիս Հոյմ դե Մարիեն

Երկնաքերի վերին հարկերում գործում են սրճարան, հուշանվերների խանութ, դիտահրապարակ, որտեղից բացվում է քաղաքի մեծ մասն ընդգրկող համայնապատկեր։

Քննադատություն խմբագրել

Մոնոլիտ աշտարակի լավ չմշակված դիզայնը, նրա հսկայական չափերը, ինչպես նաև ճարտարապետական հակադրությունը Փարիզի պատմական կենտրոնի հետ դարձել են քննադատության առարկա, որի արդյունքում աշտարակի կառուցումից երկու տարի անց քաղաքում արգելվել է երկնաքերների կառուցումը։

Երկնաքերի դիզայնը նախորդեց այն միտմանը, որ ամեն գրասենյակ պետք է պատուհան ունենա. աշտարակի գրասենյակներից պատուհաններ ունեն միայն նրանք, որոնք տեղակայված են շենքի պարագծով։

Կա հեգնական արտահայտություն, որի համաձայն՝ Փարիզի ամենագեղեցիկ տեսարանը բացվում է այս երկնաքերի վերևից, քանի որ այդ դեպքում այն չի հայտնվում տեսադաշտում[1]։ Համանման արտահայտություն վերագրվում է Գի դը Մոպասանին, որ նույն միտքն արտահայտում էր Էյֆելյան աշտարակի մասին։

Համաձայն «Վիրտուալ զբոսաշրջիկ» կայքի՝ զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցումների՝ Մոնպառնասի աշտարակը ընդգրկվել է աշխարհի ամենատգեղ կառույցների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[2]։

Փաստեր խմբագրել

  • 1995 թվականին ֆրանսիացի Ալեն Ռոբերը՝ «սարդ-մարդ» մականունով, մերկ ձեռքերով և ոտքերով, առանց ապահովության միջոցների, աշտարակի ապակիներով մագլցելէ շենքի գագաթը։
  • 2005 թվականին վերանորոգման ընթացքում պարզվել է, որ շենքը պարունակում է ասբեստի նյութեր, որոնք քաղցկեղածին են։ 2007 թվականի հուլիսից սկսել են հեռացնել այդ նյութերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նիկոլայ Յուրոսոֆ, Նյու Յորք Թայմս ամսագիր, 2008, սեպտեմբերի 26
  2. «Վիրտուալ շրջագայող». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել