Մոնղոլական ձի
Մոնղոլական ձի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միասմբակավորներ
Ընտանիք Ձիեր
Ցեղ Ձիեր
Տեսակ Վայրի ձի
Ենթատեսակ Մոնղոլական ձի
Լատիներեն անվանում
Equus ferus caballus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մոնղոլական ձի, տեղական, տափաստանային հնագույն ծագման ձի։ Բուծվում է Մոնղոլիայում։ Մնդավի բարձրությունը մոտ 130 սմ է։ Ունի զարգացած մկանունք, ամուր ոտքեր և խիտ մազածածկ։ Դիմացկուն է․ հեշտությամբ քայլում է չոր տափաստանի և կիսաանապատի ավազներով, ցրտադիմացկուն է։ Հարմարված է շուրջտարյա երամակային պահվածքի պայմաններին։ Տարածված թույրերն են մոխրագույնը և աշխետը։ Օգտագործվում է որպես հեծկան, լծկան, բեռնակիր, ինչպես նաև մսատու և կաթնատու կենդանի։ Երկարակյաց է․ աշխատունակությունը պահպանում է մինչև 18 և ավելի տարի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 711
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական ձի» հոդվածին։