Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնլյուսոն (այլ կիրառումներ)

Մոնլյուսոն (ֆր.՝ Montluçon), համայնք Ֆրանսիայում, ամենամեծ քաղաքը Ալյե դեպարտամենտում՝ Օվերն մարզում։ Քաղաքի կազմի մեջ են մտնում 12 կանտոններ։

Բնակավայր
Մոնլյուսոն
ֆր.՝ Montluçon[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես20,67 կմ²
ԲԾՄ207 մետր
Բնակչություն33 342 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ03100[3]
Պաշտոնական կայքmontlucon.com(ֆր.)
Մոնլյուսոն (Ֆրանսիա)##
Մոնլյուսոն (Ֆրանսիա)
Բուրբոնի հերցոգների դղյակը
Սուրբ Պետրոսի եկեղեցին

Համայնքի INSEE կոդ՝ 03185։

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 39 492 մարդ։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
19621968197519821990199920062008
55 18457 87156 46849 91244 24841 36239 88939 492

Աշխարհագրություն խմբագրել

Մոնլյուսոնը գտնվում է Ֆրանսիայի կենտրանական մասում՝ Ալյե դեպարտամենտի հյուսիս-արևմուտքում։ Քաղաքն ընկած է Շեր գետի վերին հոսանքում՝ բլրի վրա։

Պատմություն խմբագրել

Մոնլյուսոնը, որը նախկինում Բուրբոնների հերցոգության կազմում էր, 1171 թվականին գրավվեց անգլիացիների կողմից, իսկ այնուհետ Ֆիլիպ II Օգոստոսի կողմից՝ 1181 թվականին։

XIV դարում Լուի II Բուրբոն Կոնդեն կառուցեց ամրոց և պատնեշ։ 1529 թվականին Մոնլյուսոնը և Բուրգունդիայի քաղաքները անցան ֆրանսիական տիրապետության ներքո իսկ Հենրի IV արքան ամրացնում է այն։

1791 թվականին քաղաքը դառնում է վարչական կենտրոն իսկ այնուհետ Բարրի ջրանցքի և երկաթուղու շնորհիվ՝ արդյունաբերական կենտրոն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիրները օկուպացրին անվադողերի գործարանը՝ Dunlop Tyres-ը և կառուցեցին սինթետիկ կաուչուկի ստացման լաբորատորիա։ Քաղաքը բազմիցս ռմբակոծվել է խորհրդային զորքերի կողմից՝ արդյունաբերական պոտենցիալը վերացնելու նպատակներով։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքը արդյունաբերական կենտրոն է։ Քաղաքի ինդուստրացումը վերելք ապրեց Բերրիի ջրանցքի կառուցումից հետո՝ 1841 թվականին։

Քաղաքում կան մեքենաշինական, քիմիական, էլեկտրոտեխնիկական և կահույքի գործարաններ։

Տրանսպորտ խմբագրել

  • Օդային՝ փոքր օդանավակայանը գտնվում է Մոնլյուսոնից 30 կմ հեռավորության վրա։ Կատարվում է ուղիղ թռիչք դեպի Փարիզ։ Իսկ միջազգային թռիչքներն իրականացվում են Կլերմոն Ֆերրանի օդակայանից։
  • Ցամաքային՝ երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի առկայություն։

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Անդրե Մեսսաժե՝ ֆրանսիացի կոմպոզիտոր
  • Ռոբեր Սոետան՝ ֆրանսիացի ջութակահար
  • Օդրի Տոտու՝ ֆրանսիացի կինոդերասանուհի

Քույր քաղաքներ խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Հին քաղաք
  • Սուրբ Պետրոսի ռոմանական եկեղեցի (XII—XIII դարեր)
  • Նոտր Դամ ռոմանագոթական եկեղեցի (XIV դար)
  • Բուրբոնի հերցոգների դղյակ (XIII դարի կեսեր)
  • Երաժշտության և ֆրանսիական դիմադրության թանգարաններ
  • Դը լա Լուվյեր թանգարան-ամրոց

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնլյուսոն» հոդվածին։