Մոնի մշակույթի թանգարան

Մոնի մշակույթի պետական թանգարան (բիրմ.` မွန်ယဉ်ကျေးမှုပြတိုက်), նախկինում՝ Մոնի ազգային թանգարան, թանգարանը գտնվում է Հթավայի բրիջ րոադ և Բահո րոադ համար 50 հասցեում, Մյանմայի Մոն Սթեյթ շրջանում։ Այն հիմնադրվել է 1955 թվականին[1]։ Թանգարանը գործում է Մյանմայի ազգային թանգարանի Հնագիտության բաժնի ղեկավարության տակ։

Մոնի մշակույթի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Մյանմա
ՏեղագրությունMawlamyine?
ՎայրMawlamyine?
Հիմնադրվել է1990

Հավաքածուներ խմբագրել

Թանգարան հիմնականում ցուցադրում է ավադական հագուստներ, բուդդայական արվեսի գործեր, քանդակներ, արմավենու տերևի վրա գրված ձեռագրեր, ձեռագործ, էթնիկ մոների բրոնզե, արծաթե իրեր, մեաղադրամներ և արձանիկներ, ովքեր հիմնադրել են Հնդկաչինի ամենավաղ քաղաքակրթություններից մեկ և պատասխանաու էին Հնդկաչինում Թհերավադա բուդդակայանության տարածման համար։ Հիմնականում թանգարանում պահվում են Մոն թագավորության կերամիկական արվեստ գործեր, այդ թվում` Մարտաբանի ջահեր և Մոնի երաժշտական գործիքները, որոնք կարելի է տեսնել միայն աշխարհի հայտնի թանգարաններում։ Ավելին, այն ցուցադրում է Միազեդիի քարե արձանագրության ձեռագիր պաճենը մոնի լեզվով և իշխող թագուհի Շին Շավբուի ծիսական սաղավարտի կրկնօրինակը (իրական օրինակը պահվում է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում

Այլ մշակույթներ խմբագրել

Թանգարանը նաև ցուցադրում է գտածոներ Պյուերից, Թունգո մշակույթից և Կոնբունգ մշակույթից, այդ թվում` 19-րդ դարի բազմոցներ, որ օգտագործել է Կոնբունգի թագուհի Սեինդոնի և արքայադուստր Մյատ Փհայա Գալայի կողմից, որն իշխել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին[2][3]։

Մուտք խմբագրել

Թանգարանը բաց է 09:30-16:30-ը:

Թանգարան մուտքի վճարը 5000 քյաթ է օտարերկրյա այցելուների համար, 500 քյաթ` տեղի մեծահասակների համար և անվճար է դպրոցական երեխաների համար[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «LIBRARY - Department of Archaeology, National Museum & Library». www.archaeologymm.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  2. New Page 1 Արխիվացված 2008-12-09 Wayback Machine
  3. 3,0 3,1 «- National Library of Myanmar (Admin)». www.nlm.gov.mm (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  4. «မွန်ယဉ်ကျေးမှုပြတိုက်သို့ ပြည်တွင်းထက် ပြည်ပ ဧည့်သည် ဝင်ရောက်လေ့လာမှု ပိုများ». Myanma Radio and Television (բիրմայերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.