Մոնիկա Մարիա Բրոդկա ՝ (լեհ.՝ Monika Maria Brodka, փետրվարի 7, 1988(1988-02-07)[1] կամ փետրվարի 7, 1987(1987-02-07)[2], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[3]), լեհ երգչուհի, ով ճանաչում ձեռք բերեց 2004 թվականի լեհական փոփ Այդոլ հեռուստատեսային շոուի ժամանակ, որտեղ դարձավ շոուի երրորդ եթերաշրջանի հաղթողը։ Մոնիկան ծնվել է 1987 թվականի փետրվարի 7-ին։ Նա թողարկել է երեք ալբոմ, այդ թվում 2010 թվականի «Granda» ալբոմը, որը գնահատվեց և սիրվեց ոչ միայն Լեհաստանում, այլև արտասահմանում[4]։

Մոնիկա Բրոդկա
Բնօրինակ անունլեհ.՝ Monika Maria Brodka
Ծնվել էփետրվարի 7, 1988(1988-02-07)[1] (36 տարեկան) կամ փետրվարի 7, 1987(1987-02-07)[2] (37 տարեկան)
Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[3]
Երկիր Լեհաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլSony BMG
ԿրթությունQ9296655?
Կայքmonikabrodka.com
 Monika Brodka Վիքիպահեստում

Երգչուհին տարբեր մրցանակներ է ստացել լեհական «Fryderyk» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և նրա «Ten», «Dziewczyna Mojego Chłopaka», «Miałeś być», «Znam Cię Na Pamięć» սինգլները լեհական երաժշտական հիթ շքերթում թոփ տեղեր են զբաղեցրել։

Վաղ կարիերա խմբագրել

2004 թվականին լեհական Փոփ Այդոլ հեռուստաշոույում հաղթելուց հետո, Մոնիկան ստուդիայում թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը, որն անվանեց «Album»: Մի քանի ամիս անց ալբոմն արժանացավ Ոսկե երաժշտական մրցանակի[5]։

2006 թվականի նոյեմբերին երգչուհին ձայնագրեց իր երկրորդ ալբոմը ՝ «Moje piosenki» , որը նույնպես արժանացավ Ոսկե երաժշտական մրցանակի[5]։

Granda (2010–2011) խմբագրել

Մոնիկա Բրոդկա 2013թ
Մոնիկա Բրոդկա

Չորս տարվա ընդմիջումից հետո, 2010 թվականի սեպտեմբերին երգչուհին թողարկում է իր երրորդ «Granda» ալբոմը։ The Guardian Մեծ Բրիտանական օրաթերթում ալբոմը նկարագրվել է որպես էլեկտրոերաժշտության և ռոքի գծանկար և այդ երաժշտության մեջ իրոք հոգի կա ու հզորություն։ Երգչուհու մոտեցումներն այլ են այս ստեղծագործության մեջ[6]։

2011 թվականի նոյեմբերին «Granda» ալբոմը Լեհաստանում շնորհվեց կրկնակի Պլատին երաժշտական մրցանակ[7]։

LAX EP (2012) խմբագրել

2012 թվականի մայիսին Մոնիկա Բրոդկան Լոս Անջելեսի «Red Bull» ստուդիայում երաժշտական պրոդյուսեր և ինժեներ Բարտոս Դժեձիչի (անգլ.՝ Bartosz Dziedzic) հետ ձայնագրեց «LAX» Մինի ալբոմը[8][9]։ Այն ներառում է երկու երգ անգլերեն լեզվով. «Varsovie» և «Dance Shoes» , ինչպես նաև մի քանի ռեմիքսներ։

2013 թվականին երգչուհին «Fryderyk» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա երգ» («Varsovie») մրցանակին։ Նա մրցանակ է ստացել նաև «Տարվա ալբոմ » (LAX) և «Տարվա երգիչ» անվանակարգերում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 https://www.rmf.fm/magazyn/news,7866,monika-brodka-konczy-30-lat-pamietacie-jej-poczatki-w-idolu.html
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Khan, Andrew (2011 թ․ նոյեմբերի 17). «Pop musik: the sound of the charts in … Poland». The Guardian. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  5. 5,0 5,1 Bestseller charts and awards :: Gold certification awards". Polish Society of the Phonographic Industry. Archived from the original on 2013-10-14. Retrieved 2013-08-18.
  6. Khan, Andrew (17 November 2011). "Pop musik: the sound of the charts in … Poland". The Guardian. Retrieved 13 April 2013.
  7. "Bestseller charts and awards :: Platinum certification awards". Polish Society of the Phonographic Industry. Archived from the original on 2011-07-21. Retrieved 2013-08-18.
  8. «Płyta Brodka - "LAX" - Onet Muzyka» (Polish). Onet.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Brodka / Red Bull Studio LA / LAX» (Polish). YouTube. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Nominees and Winners 2013 :: Fryderyk Music Award». Polish Society of the Phonographic Industry. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.