Մոմբասա (անգլ.՝ Mombasa) Քենիայի երկրորդ ամենախոշոր քաղաքն է[1], որի բնակչությունը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ[1]:Համանուն մարզի տնտեսական և մշակութային կենտրոնն է նաև մեծ ծովային նավահանգիստ։ Վարչականորեն այն երկրի ծովափնյա նահանգի Մումբասա շրջանի կենտրոնն է։ Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան։

Բնակավայր
Մոմբասա
անգլ.՝ Mombasa
Դրոշ Զինանշան

ԵրկիրՔենիա Քենիա
Հիմնադրված է1593 թ.
Մակերես294,7±0,1 կմ²
ԲԾՄ50±1 մետր
Բնակչություն1 208 333 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ041
Պաշտոնական կայքmombasa.go.ke
Մոմբասա (Քենիա)##
Մոմբասա (Քենիա)

Պատմություն խմբագրել

Արաբական նավահանգիստն առաջին անգամ հիշատակվել է Ալ-Իդրիսիի կողմից 1151 թվականին։ Եղել է արևմտյան Աֆրիկայի ստրկության առևտրի ամենամեծ կենտրոնը։

1502 թվականին պորտուգալացիները նավերով ռմբակոծել են Մոմբասան։ Այս ժամանակ տեղի սուլթանին հաջողվեց անկախություն հռչակել Կիլվայից։ 1528 թվականին պորտուգալացիները կրկին հարձակվեցին Սուլթանության վրա, իսկ 1593 թվականին նրանք կառուցեցին Հիսուսի փառահեղ բերդը։ 1638 թվականին Մոմբասան պաշտոնապես հայտարարվեց Պորտուգալիայի գաղութ։

17-րդ դարի կեսերից պորտուգալացիների վրա Մոմբասում սկսել են գրոհել Օմանի Սուլթանության կառավարիչները, Իմամ Սուլթան իբն Սեյֆը 1698 թվականի դեկտեմբերին պորտուգալացիներին դուրս հանեց նավահանգստից։

19-րդ դարի սկզբին Մազրուիի աֆրո-արաբական դինաստիան, որը ղեկավարում էր Մոմբասը, ապստամբեց Օմանի Սուլթանի դեմ, որն այդ ժամանակ գտնվում էր Զանզիբարում:1824 թվականին Մազրուին ճանաչեց Մոմբասայի նկատմամբ բրիտանական պրոտեկտորատը։ 1828 թվականին, ի պատասխան դրան, Զանզիբար սուլթանի նավերը հարձակվեցին Մոմբասայի վրա։ Այս պատերազմը տևեց մինչև 1837 թվականը, և ավարտվեց Զանզիբարի հաղթանակով։ Մոմբասան դարձավ Մուսկաթի և Օմանի Սուլթանության սեփականությունը։

1888 թվականին Մոմբասը դարձել Է բրիտանական Արևելաաֆրիկյան ընկերության գործողությունների կենտրոն։

1895 թվականից ի վեր, երբ Քենիան դարձավ բրիտանական գաղութ, Մոմբասան դարձավ նրա մայրաքաղաք։ 1906 թվականին գաղութի մայրաքաղաքը դարձավ Նաիրոբին[2]։

Բնակչություն խմբագրել

 
Բիաշարա փողոց

Քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են։ Ըստ 2009 թվականի մարդահամարի, քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 939370 մարդ։ Մոմբասայի բնակչությունը հիմնականում ներկայացված է Միդջիկենդայի մի խումբ ժողովուրդների և Սուահիլի ժողովրդի կողմից։ Այլ էթնիկ խմբերը ներառում օրինակ արաբները։

Քաղաքի բնկչության թիվը տարբեր տարիներին:

1950 1960 1970 1979 1989 1999 2009 2011
94 000 159 000 254 000 341 148 461 753 665 018 939 370 972 000

Աղբյուր:[3]

Տնտեսություն խմբագրել

Մոմբասան երկրի առավել զարգացած տարածաշրջանն է, տնտեսական մայրաքաղաքը և գլխավոր նավահանգիստը Քենիայում։ Կյանքի կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան ազգային միջինը։ Մոմբասայում կա երկու նավահանգիստ ՝ Հին նավահանգիստը, որտեղ տեղակայված են տարածաշրջանային ճանապարհորդություններ կատարող նավերը,և Կիլինդինի նավահանգիստը:Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն Մեծ Բրիտանիայի հիմնական ռազմածովային բազաներից մեկն էր։ Այս նավահանգիստը վարձակալում են նաև Ուգանդան, Հարավային Սուդանը, Բուրունդը, Ռուանդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Բեռների շրջանառության առումով այն Աֆրիկայում զբաղեցնում է երկրորդ տեղը Քեյփթաուն նավահանգստից հետո ( Հարավային Աֆրիկա), 2010 թվականին բեռների շրջանառությունը կազմել է 5,4 միլիոն տոննա։ Մոմբասայից արտահանվում են սուրճ, թեյ, նավթամթերք, ցեմենտ, կաշի, մսամթերք, պահածոյացված արքայախնձոր, համեմունքներ, սիսալ և այլ ավանդական աֆրիկյան արտադրանքներ։ Ներմուծվում են ՝ նավթ, տարբեր սարքավորումներ, գյուղտեխնիկա և այլ տրանսպորտային միջոցներ և մետաղներ։ Մոմբասան նաև միջազգային զբոսաշրջության նշանակալի կենտրոն է։ Ծովի ափին նրա հարևանությամբ կան առողջարաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմբասա» հոդվածին։