Մոհամադ Ալի Ջաֆարի (պարս.՝ محمدعلی جعفری, նոյեմբերի 11, 1957(1957-11-11), Յազդ, Իրան, նաև հայտնի է որպես Ազիզ Ջաֆարի[1] և Ալի Ջաֆարի[2]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ-մայոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար։ Նա այդ պաշտոնին նշանակվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ռահիմ Սաֆավիին[3]։

Մոհամադ Ալի Ջաֆարի
նոյեմբերի 11, 1957(1957-11-11) (66 տարեկան) -
ԾննդավայրՅազդ, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԶորատեսակԻսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Իրանա-իրաքյան պատերազմ
ԿրթությունԹեհրանի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ջաֆարին ծնվել է Յազդ քաղաքում, ոտեղ և ստացել իր նախնական և միջնակարգ կրթությունը։ 1977 թվականին նա ընդունվել է Թեհրանի համալսարանը, որտեղ սովորել է քաղաքացիական (շինարարական) տեխնոլոգիա։ Որպես ուսանող նա մասնակցել է Թեհրանում շահի դեմ ցույցերին, ինչի համար ձերբակալվել և ուղարկվել է բանտ։ Նա համալսարանի իր բաժինը ներկայացրել է Թեհրանի համալսարանի իսլամական կազմակերպությունում[1]։

Իրան-իրաքյան պատերազմի սկզբում Ջաֆարին կռվել է Բասիջ զինված ուժերում։ 1981 թվականին նա դարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, որտեղ նա ծառայեց որպես հարավ և արևմուտք գործող մարտերի հրամանատար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Iran changes Revolutionary Guards commander». Reuters. 2007 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. Sepehri, Vahid. «Iran: New Commander Takes Over Revolutionary Guards». Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Commander-in-chief of Sepah». farsnews.ir. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.