Մոխրոտիկի նոր արկածները

անիմացիոն ֆիլմ Գրիմ Եղբայրների և Անդերսենի հեքիաթների հիման վրա

«Մոխրոտիկի նոր արկածները» (անգլ.՝ Happily N'Ever After ), ռեժիսոր Փոլ Բոլջերի կինոֆիլմը, անիմացիոն ֆիլմ Գրիմ Եղբայրների և Անդերսենի հեքիաթների հիման վրա[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի դեկտեմբերի 16-ին[3], կինոթատրոններում թողարկվել է 2007 թվականի հունվարի 5-ին։ Ֆիլմը քննադատվել է քննադատների և հանդիսատեսի կողմից ու հիասթափություն է առաջացրել վարձույթի առումով` ամբողջ աշխարհում հավաքելով 38 միլիոն դոլար՝ 47 միլիոն դոլար արտադրության բյուջեով։ 2009 թվականի մարտի 24-ին թողարկվել է վիդեո-շարունակություն` Happily N'Ever After 2: Snow White Another Bite @ the Apple:

Մոխրոտիկի նոր արկածները
անգլ.՝ Happily N'Ever After
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, կինոնմանակում, մանկական ֆիլմ, քրոսովեր, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Թվականդեկտեմբերի 16, 2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորPaul J. Bolger?[1]
ՊրոդյուսերՋոն Ուիլյամս
ԿինոընկերությունTF1 Video? և Lions Gate Entertainment
Տևողություն87 րոպե
Բյուջե47 000 000 $
ՀաջորդHappily N'Ever After 2: Snow White—Another Bite @ the Apple?
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մոխրոտը, որը մեզ ներկայացվում է Էլլա անունով (անգլ.՝ Cinderella` «Մոխրոտիկ»-ից), ապրում է խորթ մոր և երկու քույրերի հետ ու երազում է պարահանդեսի մասին, որին նրան պետք է հրավիրի արքայազնը։ Աման լվացող Ռիկը, որը միաժամանակ այն մարդն է, ում անունից վերապատմվում է ամբողջ պատմությունը, սիրահարված է Էլլային, սակայն նա նրա արքայազնը չէ։

Մի օր Մոխրոտին և նրա քույրերին հրավիրում են պարահանդեսի արքայազնի մոտ։ Նա շատ ուրախ է. խորթ մայրը դեմ չէ, որ աղջիկը գնա, բայց տալիս է նրան գործերի երկար ցուցակ։ Օգնության է հասնում բարի փերին` Մոխրոտի կնքամայրը, և աղջիկն ուղևորվում է պալատ, որտեղ ամեն ինչ հարթ չէ։ Ֆիլմի հենց սկզբում մեզ պատմում են այն մասին, որ պալատական հարկի տակ ապրում է մի հրաշագործ, որն ունի բարու և չարի կշեռքներ և իր իշխանության տակ է պահում բոլոր հեքիաթները։ Նա, վերահսկելով դրանք, պահպանում է բարու և չարի հավասարակշռությունը թագավորությունում։ Նա ունի երկու օգնական՝ Պյատակը և Մամբոն։ Հենց պարահանդեսի օրը հրաշագործը որոշում է գնալ հանգստի և թողնում բարու և չարի կշեռքները օգնականների խղճի վրա։ Բայց նրանք չեն կարողանում գլուխ հանել, և մեխանիզմը քանդվում է։ Մինչ նրանք վիճելով փորձում են վերականգնել գլորված գնդակը, նրանց հայհոյանքները լսում է խորթ մայրը, որը նոր է եկել պարահանդես և լիովին համոզվել, որ իր դուստրերը բացարձակապես չեն կարողանում նորմալ երևալ արքայազնին կախարդելու համար։ Նա լսում է «կառավարող մեխանիզմ» արտահայտությունը և որոշում է իմանալ, թե ինչն ինչոց է։ Երբ նա գալիս է, բավական հեշտ վերցնում է գավազանը, որի միջոցով կարելի է կախարդել, իսկ օգնականները, անփորձությամբ կախարդելով, գորգը վերածում են գորգ-ինքնաթիռի և թռչում ինչ-որ տեղ` դեպի անտառ։ Խորթ մայրը հավաքում է ամբողջ թագավորության չարագործներին և ցանկանում է փոխել յուրաքանչյուր բնակչի ճակատագիրը։ Էլլան դիմում է Ռիկին և որոշում, որ պետք է փնտրել արքայազնին։ Մամբոն և Պյատակը նույնպես գալիս են այդ եզրահանգմանը։ Ճանապարհին նրանք հանդիպում են։ Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` խումբը, այնուամենայնիվ, գտնում է արքայազնին, սակայն պարզվում է, որ նա ի վիճակի չէ չար ոգիներին վռնդել պալատից, այդ պատճառով էլ Ռիկը ամեն ինչ վերցնում է իր ձեռքը։ Խորթ մայրը առևանգում է Էլլային։ Ռիկը Պյատակին և Մամբոյին բերում է պալատ` տրոլների մեջ յուրային ձևանալով, և նրանք բարձրանում են վերին հարկ, որտեղ մայրացուն բերել էր Էլլային։ Ոչ առանց ջանքի հնարավոր է դառնում խորթ մորից վերցնել կախարդական գավազանը, իսկ նրան պորտալի միջով ուղարկել Հյուսիսային բևեռ, որտեղ նա շատ է դուր գալիս կամ ծովակատուներին, կամ ծովափղերին։ Ամեն ինչ կազմակերպվում է այնպես, որ արքայազնը կարծում է, թե վռնդել է չար ոգիներին, Պյատակն ու Մամբոն ամեն ինչ մաքրում են հրաշագործի ժամանումից առաջ, իսկ Ռիկն ամուսնանում է Էլլայի հետ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր Ռուսերեն կրկնօրինակման դերասան
Սառա Միշել Գելար Էլլա Օլգա Սուտուլովա
Ֆրեդի Պրինց Կրտսեր Ռիկ Եվգենի Ստիչկին
Էնդի Դիք Մամբո Ալեքսանդր Լենկով
Ուոլես Շոուն Պյատակ Ալեքսեյ Կոլգան
Ջորջ Քարլին Հրաշագործ Անդրեյ Յարոսլավցև
Սիգուրնի Ուիվեր Ֆրիդա (խորթ մայր) Օլգա Պլետնյովա
Պատրիկ Ուորբերտոն արքայազն Ալեքսանդր Գրուզդև
Ջոն Դի Մաջո Թզուկներ, հսկա Պյոտր Իվաշչենկո
Բիլ Ֆարմեր երկրորդական կերպարներ

Սաունդթրեք` ձայնային ուղի խմբագրել

  • Hammer's Coming Down - Brooke Lizotte
  • Happy Doesn't Have to Have an Ending - They Might Be Giants
  • Scotland the Brave - David "Bagpipes" Brooks
  • Baby Wants a Diamond Ring - Squirrel Nut Zippers
  • Pass the Glok - Kris Dirksen
  • Monster Mash - Bobby Pickett (as Bobby (Boris) Pickett) and The Crypt-Kickers
  • Disco Inferno - The Trammps
  • Bar Sauce - Population Music
  • Trainwreck - The Sammies
  • No Hill Is Too Steep - Farmer Jason
  • Get What I Want - Jaron Lowenstein, Skylar Grey (as Holly Brook), Tom Maxwell and Ken Mosher
  • Sneaking In - Population Music
  • Happy Ending - Aidan Hawken
  • No More Rain - Jack Diamond

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. Lenburg, Jeff (2009). The Encyclopedia of Animated Cartoons (3rd ed.). New York: Checkmark Books. էջ 185. ISBN 978-0-8160-6600-1.
  3. «Celebrity Circuit». CBS News. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել