Մոխրագույն սարյակ
Մոխրագույն սարյակ (լատին․՝ Sturnus cineraceus), երգեցիկ թռչուն սարյակների ընտանիքից՝ սարյակների ցեղից։ Հանդիպում է Արևելյան Ասիայում, այդ թվում նաև՝ Ռուսաստանի Դաշնության սահմանում՝ Հեռավոր Արևելքում։
Մոխրագույն սարյակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sturnus cineraceus
Coenraad Jacob Temminck, 1835
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Նկարագիր խմբագրել
Ոչ մեծ թռչուն, որի երկարությունը 20-23 սմ[1]։ Մարմնի վերին շրջանի փետուրները մոխրագույն կամ դարչնագույն են։ Կուրծքը, փորը և վերնապոչը ակնհայտորեն բաց գույն ունեն՝ բաց մոխրագույն կամ կեղտոտ սպիտակ։ Այս կենդանիների ծիածանաթաղանթը դարչնագույն է։ Կտուցը դեղնանարնջագույն է, որը բազմացման շրջանում դառնում է ավելի մուգ։ Առաջնային և երկրորդային թևերն ու պոչը դարչնագույն են՝ թույլ բրոնզագույն և կանաչավուն երանգով։ Ոտքերը գազարագույն են։ Արուների հետ համեմատությամբ, էգերն ունեն ավելի բաց գունավորում, դարչնագույն փետուրներ։ Երիտասարդ առանձնյակները նման են մեծերին, բայց այտերի վրա ունեն դարչնագույն պուտեր։ Ձայնը միատոն է, սուր[2]։
Տարածվածություն խմբագրել
Բնադրում են Ճապոնիայում, Կորեայում, Հյուսիս-արևելյան Չինաստանում, Արևելյան Մոնղոլիայում, Ռուսաստանի Դաշնությունում՝ Անդրբայկալում, Պրիմորիեի երկրամասում, Սախալինում և Կուրիլյան կղզիներում։ Տարածվածության արեալի մեծամասնությունը բաժին է ընկնում ճապոնական Հոկայդո կղզուն։ Համարվում է չվող թռչուն։ Ճապոնական կղզիներում վարում է նստակյաց կյանք։ Միգրացիայի ժամանակ ձմեռում է Չինաստանի հարավում, Թայվանում, Հոնկոնգում։
Սովորաբար հանդիպում է հարթավայրային շրջաններում՝ այգիներ, զբոսայգիներ, արոտավայրեր, գյուղեր և խոշոր քաղաքներ։ Օրինակ, Ճապոնիայում նրան համարում են «քաղաքային թռչուն»։ Խուսափում են խիտ բուսականությամբ ծածկված անտառակներից։ Ձմռան ամիսներին հանգրվանում են բրնձի պլանտացիաներում։
Միգրացիայի ժամանակ բնադրած վայրերից չվում է մարտի վերջին և ապրիլի սկզբին։ Աշնանային միգրացիան տեղի է ունենում հոկտեմբերից մինչև նոյեմբերի կեսերը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. «Starlings and Mynas» Princeton University Press. 1999 ISBN 0-691-00496-X
- ↑ Mark A. Brazil, Masayuki Yabuuchi «The Birds of Japan» Christopher Helm Publishers Ltd. 1991 ISBN 978-0-7136-8006-5
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն սարյակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն սարյակ» հոդվածին։ |