Մոխրագույն գրականություն

Մոխրագույն գրականություն (անգլ.՝ grey literature), տերմին, որը օգտագործվում է մտավոր հասարակության, գրադարանավարների, բժշկական և այլ հետազոտողների, գիտնականների կողմից տեքստերի ամբողջականությունը նշելու համար, որոնք հնարավոր չէ գտնել ավանդական ուղիներով, սակայն նմանատիպ գրականությունը բավականին պահանջարկ ունի և, որպես կանոն, նորագույն է[1]։ Մոխրագույն գրականության գլխավոր տարբերությունը ոչ առևտրային աղբյուրների միջոցով դրա հրատարակումն է։ 1999 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնում մոխրագույն գրականության 4-րդ միջազգային կոնֆերանսի սահմանման համաձայն՝ մոխրագույն գրականությունը այնպիսի գրականություն է, որը «տպագրվում է բոլոր մակարդակներում՝ կառավարական, ակադեմիական, բիզնես և արդյունաբերական, տպագիր և էլեկտրոնային ձևաչափերով, բայց այն չի վերահսկվում առևտրային հրատարակիչների կողմից» (Նյու Յորքի բժշկական ակադեմիա, 2016 թվական)։

Մոխրագույն գրականության օրինակ. մոտոցիկլետավարների մասնակցությամբ պատահարների պատճառների մասին նյութեր

Մոխրագույն գրականության օրինակներ կարող են ծառայել պետական մարմինների կամ հետազոտական խմբերի տեխնիկական փաստաթղթերը, հետազոտական խմբերի կամ կոմիտեների աշխատանքային փաստաթղթերը, սպիտակ գրքերը և նախատպագրությունները։ Մոխրագույն գրականություն տերմինը հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գիտական հետազոտություններին։ Այնուամենայնիվ, մոխրագույն գրականությունը ոչ թե փաստաթղթի հատուկ տեսակ է, այլ տեղեկատվության տարածման հատուկ միջոց։ Այսպիսով, ոչ պրոֆեսիոնալ ձևաչափերը, կրիչները, մոխրագույն գրականության ցածր տպաքանակները բավականին դժվարացնում են կազմակերպված հավաքը կազմակերպված հավաքը բավականին դժվար է դարձնում այնպիսի ավանդական աղբյուրների համեմատ, ինչպիսիք են ակևեմիական ամսագրերը և հրատարակությունները[2]։

Մասնագետները հստակ տարբերություն են դրել անցողիկ և մոխրագույն գրականության միջև։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Debachere, M. C. Problems in obtaining grey literature (und) // IFL4 Journal. — 1995. — Т. 21. — № 2. — С. 94—98. — doi:10.1177/034003529502100205
  2. C. P. Auger (ed.) (1989). Information Sources in Grey Literature. Bowker Saur, London, second edn.

Գրականություն խմբագրել

  • Павлов Л.П. Серая литература как источник научной и технической информации. — М.: Горячая линия — Телеком, 2016. — 298 с. — ISBN 978-5-9912-0613-6