Մոխրագույնի հիսուն երանգները

էրոտիկ վեպ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոխրագույնի հիսուն երանգները (այլ կիրառումներ)

«Մոխրագույնի հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades of Grey), անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի սիրային էրոտիկա վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։

Մոխրագույնի հիսուն երանգները
անգլ.՝ Fifty Shades of Grey
ՀեղինակԷ. Լ. Ջեյմս
Անվանվել էshade of grey?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէրոտիկ սիրային պատմություն, BDSM literatu? և dark romance novel?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Անասթեյշա Սթիլ
Նկարագրում էԱՄՆ և Սիեթլ
ՇարքՀիսուն երանգներ
ՀաջորդԱվելի մուգ հիսուն երանգները (վեպ)
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչVintage Books
Հրատարակման տարեթիվհունիսի 20, 2011
Կայքeljamesauthor.com/books/fifty-shades-of-grey/(անգլ.)
ՎիքիքաղվածքՄոխրագույնի հիսուն երանգները
 Fifty Shades of Grey (book) Վիքիպահեստում

Գրքի պատմություն խմբագրել

«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը սկզբից գրվել է ֆանֆիկի ձևով։ Այն հրապարակվել է ֆան-կայքերում Snowqueen’s Icedragon անունով։ Դրա գլխավոր կերպարները եղել են Մթնշաղ վեպի հերոսները՝ Պելլա Սվոնը և Էդվարդ Քալլենը։ Երկրպագուները դժգոհել են, որ գիրքը սեռական բովանդակություն է ունեցել, այդ պատճառով էլ Ջեյմսն այն ջնջել է և տեղադրել իր FiftyShades.com կայքում։ Ավելի ուշ նա դրանք տեղադրել է արդեն իր գրքի մեջ իսկական հերոսներով։ Երբ տպագրվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը, ֆանֆիկը ջնջվել է համացանցից։ Անձամբ Սթեֆանի Մայերը ասել է, որ դա իր ոճը չէ և ուրախ է Է. Լ. Ջեյմսի համար։

Սյուժե խմբագրել

Անասթեյշա Սթիլը համեստ կույս աղջիկ է, որը համալսարանի գրականության ֆակուլտետի ուսանողուհի է և ապրում է իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ և մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։ Հարցազրույցը այդքան էլ լավ չի անցնում և Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։ Եվ այդպես նրանց հանդիպումները ավելի են հաճախակի դառնում և Գրեյն Անասթեյշային առաջարկում է իր հետ պայմանագիր կնքել, ըստ որի՝ նա կկարողանա անել աղջկա հետ այն ամենը, ինչ ցանկանում է։ Եվ աղջիկը աստիճանաբար իմանում է մեծահարուստի գաղտնի սեռական հետաքրքրությունների մասին։

Կերպարներ խմբագրել

  • Քրիսթիան Գրեյ - 27-ամյա հաջողակ բիզնեսմեն, մեծահարուստ։
  • Անասթեյշա "Անա" Սթիլ - ուսանող, Գրեյի ընկերուհին։
  • Էլլիոթ Գրեյ - Քարրիք Գրեյի և Գրեյս Թրեվելյան-Գրեյի որդեգրած տղան, Քրիսթիան Գրեյի և Միա Գրեյի մեծ եղբայրը։
  • Միա Գրեյ - Քարրիք Գրեյի և Գրեյս Թրեվելյան-Գրեյի որդեգրած աղջիկը Քրիսթիան Գրեյի և Էլլիոթ Գրեյի փոքր քույրը։
  • Քեյթ Քավանա - Անասթեյշայի մտերիմ ընկերուհին։
  • Ջեյսոն Թեյլոր - Քրիսթիան Գրեյի ամենավստահված թիկնապահը։
  • Բժ. Գրեյս Թրեվելյան-Գրեյ - Գրեյի մայրը։
  • Քարրիք Գրեյ - Գրեյի հայրը։
  • Քարլա Մայ Ուիքս - Անասթեյշայի մայրը։
  • Իթան Քավանա - Քեյթ Քավանայի մեծ եղբայրը։

Վաճառքներ խմբագրել

Ըստ վիճակագրական տվյալների՝ գիրքը հիմնականում կարդում են 30 անց ամուսնացած կանայք[1][2]։ Մնացած մասը հիմնականում կարդում են չափահասները կամ ուսանողները[2][3][4]։ 2012 թվականի օգոստոսի 1-ին Amazon կայքը հայտարարեց, որ «Մոխրագույնի հիսուն երանգները» գիրքը վաճառքի քանակով անցել է Հարի Փոթեր և Մթնշաղ վեպերին[5]։

Գիրքը հիմնականում գնում են առցանց։ Այն վաճառվել է Amazon Kindle-ում միլիոնավոր օրինակներով, որը ռեկորդային թիվ է դարձել։ Բանն այն է, որ մարդիկ ամաչում էին խանութից գնել, այդ պատճառով նրանք օնլայն էին գնում[6][7]։

2012 թվականի ապրիլին Է. Լ. Ջեյմսը ներառվել է «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում՝ ըստ Թայմ ամսագրի[8][9]։

2012 թվականին ստեղծվել են մեծահասակների համար նախատեսված խաղալիքներ, որոնք Անասթեյշան և Քրիսթիան օգտագործել են «Մոխրագույնի հիսուն երանգները» եռագրության մեջ։

Էկրանավորում խմբագրել

Էկրանավորումը իրականացրել են Universal Studios, Focus Features[10], Michael De Luca Productions և Trigger Street Productions[11] ընկերությունները։ Այն մեծ էկրանին բարձրացել է 2015 թվականի փետրվարի 13-ին[12]։ Քրիսթիան Գրեյի կերպարը մարմնավորել է իռլանդացի դերասան և մոդել Ջեյմի Դորնանը[13][14]։ Անասթեյշայի դերը առաջարկել էին Ջենիֆեր Լոուրենսին, Էմիլիա Քլարկին, Սքարլեթ Յոհանսոնին, Մարգո Ռոբբիին, Քեթ Դեննինգսին և Էմմա Վաթսոնին։ Ի վերջո, դերը բաժին է հասել Դակոտա Ջոնսոնին, որը Դոն Ջոնսոնի և Մելանի Գրիֆֆինի դուստրն է[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Discreetly Digital, Erotic Novel Sets American Women Abuzz». nytimes.com. The New York Times. 2012 թ․ մարտի 20.
  2. 2,0 2,1 Jenna Goudreau (2012 թ․ ապրիլի 18). «Will Fifty Shades of Grey Make 'Mommy Porn' The Next Big Thing?». Forbes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  3. «Fifty Shades of Grey author EL James reveals real-life secrets to her readers». The Belfast Telegraph. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  4. Doree Lewak (2012 թ․ հուլիսի 12). «The hot sex text». New York Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Charlotte Meredith (2012 թ․ օգոստոսի 1). «Fifty Shades of Grey becomes the bestselling book of all time». Express (անգլերեն). NS Network. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Erotic novel 50 Shades of Grey unites gals, unnerves some guys». Fox News. 2010 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  7. Meredith Bennett-Smith. «Christian Science Monitor: 50 Shades of Grey: What is the appeal?». Csmonitor.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  8. «The 100 Most Influential People in the World». Time Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Five Things Wrong with This Year's 'Time 100'». Atlantic Wire. theatlanticwire.com. April 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Fleming, Mike. «Universal Pictures and Focus Features win Fifty Shades of Grey». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  11. Julie Miller (2012 թ․ հուլիսի 10). «Fifty Shades of Grey Film Gets Oscar-Nominated Producers, Christian Grey-Casting Inspiration». Vanity Fair (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  12. Justin Kroll (2013 թ․ նոյեմբերի 13). «Universal Shifts '50 Shades' Release Date to February 2015». News (անգլերեն). Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  13. «Universal нашли своего Кристиана Грея». The Hollywood Reporter Russia. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Назван новый исполнитель главной роли в «50 оттенках серого»». ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Fifty Shades Of Grey Movie Casts Charlie Hunnam And Dakota Johnson In Lead Roles». Showbiz News (անգլերեն). Yahoo! Celebrity. 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույնի հիսուն երանգները» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույնի հիսուն երանգները» հոդվածին։