Մոլախաղ, փողի կամ արժեքավոր այլ բաների խաղարկության մի տեսակ, որի ելքն անորոշ է, և խաղի մեջ ընդգրկվածներից յուրաքանչյուրը ձգտում է հաղթել ու տիրանալ գումարի կամ նյութական այլ արժեքների (դրանց ընդհանուր անվանումն է՝ խաղադրույք

Լասվեգասյան ,,Կեսարի պալատ,, խաղատունը գիշերով , 2007 թ. /ԱՄՆ/
Տոկիոյի ձիարշավարանի խաղադրույքների սրահը

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Մոլախաղին բնորոշ է հետևյալ երեք տարրերի պարտադիր առկայությունը. 1. հաշվակը կամ հաշվենկատությունը, 2. ռիսկը (պատահականությունը), 3.շահումը[1]։ Խաղարկման արդյունքը հաճախ ակնհայտ է դառնում անմիջապես, օրինակ՝ զառերը նետելուց, բախտանիվի (ռուլետկայի) պտտվելուց, թղթախաղի մեկ շրջանն ավարտելուց, արշավի դուրս բերված ձիերի կողմից եզրագիծը հատելուց հետո։ Սակայն տարածում են գտել նաև ավելի տևական ժամանակային շրջանակներ, որոնք թույլ են տալիս խաղադրույք կատարելու գալիք մարզական մրցումների կամ նույնիսկ մարզական ողջ տարեշրջանի արդյունքների վրա։

Աշխարհի երկրների զգալի մասում մոլխաղերը կարգավորված են օրենքով, ստեղծված են դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող հատուկ մարմիններ[2]։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում այդ մարինը կոչվում է Gambling Commission, Ամերիկայի Միացյալ Նահանգներում համանման գործառույթներ իրականացնում են Nevada Gaming Control Board-ը և մյուս նահանգների հարանման կառույցները[3]։

Միաժամանակ հարկ է նշել, որ մոլախաղերը միջազգային առևտրական գործունեության հիմնական տեսակներից մեկն են համարվում։ Բավական է հիշատակել, որ հենց միայն 2009 թվականին օրինական դաշտում գործած մոլախաղային շուկայի արժեքը գնահատվում էր 335 միլիարդ ամերիկյան դոլարի շրջանակներում[4]։

Մոլախաղը դասական գրականության մեջ խմբագրել

Մոլախաղին և դրանով տարված անձի ճակատագրին են իրենց որոշ երկեր նվիրել ռուս դասական մի շարք գրողներ։ Ալեքսանդր Պուշկինի «Պիկովայա դամա» վիպակի դիպաշարը հյուսված է թղթախաղի վրա։ Նիկոլայ Գոգոլի «Խաղամոլները» կատակերգությունում ծաղրի են ենթարկված նենգ խաղամոլները։ Միխայիլ Լերմոնտովը մոլախաղը որպես դիպաշարային հանգույց է օգտագործել իր «Դիմակահանդես» չափածո թատերգությունում, «Տամբովյան գանձապահուհին» պոեմում։ Ֆյոդոր Դոստոևսկին «Խաղամոլը» վեպում նկարագրում է, թե ինչպես է մոլախաղը մարդուն հասցնում հոգևոր կուրացման։ Ալեքսանդր Կուպրինի «Համակարգ» պատվածքի հերոսը մի խաղամոլ է, Մոնտե Կառլոյի խաղատների մշտական հաճախորդ, որը միշտ շահած է դուրս գալիս, և որին խաղատների տերերը ի վերջո արգելում են մուտք գործելու իրենց հաստատությունները։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Մոլախաղը կերպարվեստում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rose, I. Nelson; Loeb, Robert A. (1998). Blackjack and the Law (1st ed.). Oakland, CA: RGE Pub. էջեր 109. ISBN 978-0910575089.
  2. Humphrey, Chuck. «Gambling Law US». Gambling-Law-US.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «UK Gambling Commission». Gamblingcommission.gov.uk. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «You bet». The Economist. 2010 թ․ հուլիսի 8.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեխաղ» հոդվածին։