Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն


Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (մոլդ.՝ Република Советикэ Сочиалистэ Молдовеняскэ՝ Ռեսպուբլիկա Սովետիկե Սոչիալիստե Մոլդովենյասկե), նաև՝ Մոլդովական ԽՍՀ կամ Խորհրդային Մոլդովա, ԽՍՀՄ 15 հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1940 թվականի օգոստոսի 2-ից մինչև 1991 թվականի օգոստոսի 27-ը։

Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Republica Sovietică Socialistă Moldovenească
 Flag of Romania.svg 1940 - 1991 Մոլդովա 
Քարտեզ


(1940)

Քարտեզ2


(1940)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Քիշնև
Մակերես 33,843 կմ2(1989)
Բնակչություն 4,337,600 (1989)
Լեզու ռուսերեն, մոլդովերեն
Ազգություն մոլդովացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, գագաուզներ, բուլղարներ, բուլղարներ և ուրիշներ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ
Քիչնևի ազգային հյուրանոցը 1983 թվականին
Բելցի քաղաքը 1980-ականներին

Մոլդովական ԽՍՀ-ն կազմավորվել է 1924 թվականի հոկտեմբերի 12-ին՝ նախ որպես Մոլդովական ԻԽՍՀ՝ Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում, 1940 թվականի օգոստոսի 2-ին, Բեսարաբիայի միացումից հետո, վերակազմվել է Մոլդովական ԽՍՀ-ի։ Գտնվում էր Արևելյան Եվրոպայի կենտրոնական մասսում։ Արևելքում, հյուսիսում ու հարավում սահմանակից էր Ուկրաինական ԽՍՀ-ին, արևմուտքում՝ Ռումինիային, որտեղով անցնում էր ԽՍՀՄ-Ռումինիա պետական սահմանը։

Տարածքը կազմել է 33 843 քառ. կմ, իսկ բանկչությունը՝ 4 337 600 մարդ (1989 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը եղել է ներկայիս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը։ Վարչականորեն բաժանված էր 37 շրջանի։ Ուներ 21 քաղաք, 44 քտա։ Խոշոր քաղաքներն էին Քիշնևը, Տիրասպոլը, Բելցին, Բենդերին։

Այժմ նրա տարածքում գտնվում են երկու անկախ պետություններ՝ Մոլդավիա և Մերձդնեստրի Հանրապետություն։ Վերջինս ճանաչված չէ ոչ մի պետության կողմից, և անկախ է միայն փաստացի (դե ֆակտո)։

Պետական կարգ խմբագրել

Մոլդովական ԽՍՀ-ն համաժողովրդական պետություն է, ԽՍՀՄ կազմի մեջ մտնող խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել էր 1978 թվականին։

Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն խորհուրդն էր, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ Գերագույն խորհուրդի նախագահությունը։ Գերագույն խորհուրդը կազմում է կառավարություն՝ հանրապետության Մինիստրների խորհուրդ, ընդունում օրենքներ, ընտրում գերագույն դատարան և այլն։ Իշխանության տեղական մարմինները ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային խորհուրդներն են։

Մոլդովական ԽՍՀ դատախազին նշանակում է ԽՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։

Բնություն խմբագրել

Ռելիեֆ խմբագրել

Մոլդովական ԽՍՀ-ն գտնվում էր Արևելա-Եվրոպական հարթավայրի հարավ-արևմուտքում, հիմնականում Դնեստր և Պրուտ գետերի միջագետքում։ Նրա տարածքը գետահովիտներով ու հեղեղատներով կտրտված բլրավոր հարթավայր է։ Հանրապետության առավել բարձր մասը Կենտրոնա-Մոլդովական բարձրությունն է (Կոդրաներ, 429,5 մ)։

Դնեստր գետի աջ ափի երկայնքով ձգվում է Մերձդնեստրյան բարձրությունը։ Պետության հյուսիսային մասը զբաղեցնում է Հյուսիս-Մոլդովական հարթավայրը (250-400 մ)։ Հարավում գտնվում է Հարավ-Մոլդովական հարթավայրը, որը աստիճանաբար փոխվում է Մերձսևծովյան հարթության։

Երկրաբանական կաոուցվածք և օգտակար հանածոներ խմբագրել

Մոլդովական ԽՍՀ տարածքը գրավում է Արևելա-Եվրոպական պլատֆորմի հարավարևմտյան եզրամասը։ Հողային ծածկույթում տիրապետում են սևահողերը (տարածքի մոտ 80%-ը)։ Կան նաև գորշ, մոխրագույն անտառային, ալյուվիալ-մարգագետնային հողեր։

Հանրապետության հարավում առանձնանում է հերցինյան ծալքավոր հիմքով մարզը (Սկյութական պլատֆորմ)։ Այդ պլատֆորմների սահմանագծին է գտնվում յուրայի հասակի Մոլդովական իջվածքը։ Արխեյի և ստորին պրոտերոգոյի գրանիտներից, չարնոկիտներից ու միգմատիտներից կազմված բյուրեղային հիմքը մերկանում է միայն հյուսիսում։

Բյուրեղային հիմքի վրա տեղադրված է նստվածքային ապարների մինչև 6000 մ հզորությամբ հաստվածքը, որը ներկայացված է ավազաքարերով, կավերով, կրաքարերով, ինչպես նաե գիպս-անհիդրիտային, կայծքարահողային և այլ գոյացումներով։

Օգտակար հանածոներից կան կրաքարեր, կավեր, ավազաքարեր, կավիճ, գիպս, մերգել, ավազներ (այդ թվում՝ ապակու), ֆոսֆորիտներ, նավթ, գազ, բենթոնիտներ։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն ցամաքային է, կարճատև տաք ձմեռով և երկարատև շոգ ամառով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հյուսիսում 19,5 °C է, հարավում՝ 22 °C, առավելագույնը՝ 41 °C, հունվարինը՝ համապատասխանաբար, -5 °C, -3 °C, նվազագույնը 4 -36 °C։ Ձմռանը հաճախակի են ձնհալքները։

Միջին տարեկան տեղումները հարավում 370-400 մմ են, հյուսիսում՝ մինչև 560 մմ։ Տեղումների հիմնական մասը թափվում է ամռանն ու աշնանը՝ առավելապես տեղատարափ անձրևների ձևով։ Վեգետացիոն շրջանը 200 օր է։

Ջրագրություն խմբագրել

Գետերը պատկանում են Աև ծովի ավազանին։ Խոշոր գետերն են Դնեստրը (երկարությունը Մոլդովական ԽՍՀ սահմաններում՝ 630 կմ, Ռեուտ, Բիկ, Բոտնա ևն վտակներով) և Պրուտը (Չուգուր, Կամեն֊ կա, Լարգան և այլ վտակներով)։

Գետերի սնումը խառն է, հիմնականում անձրևային։ Դնեստրի և Պրուտի հովիտներում կան լճեր։ Գետերի վրա կառուցված են 50 ջրամբար և ավելի քան 1500 արհեստական լճակներ, որոնք օգտագործվում են ոռոգման և ձկնաբուծության նպատակներով։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Անտառները (կաղնի, բոխի, հաճարենի, լորենի, հացենի) գրավում են տարածքի 8%-ը և տարածվում են, գլխավորապես, պետության կենտրոնական և հյուսիսային շրջաններում։ Դնեստրի և Պրուտի գետահովիտներում կան բարդու, կաղնու, ուռենու, թեղու ճախնուտային անտառներ։

Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, աղվեսը, գայլը, վարազը, գորշուկը, ավելի քան 70 տեսակի թռչուններ, կրծողներ (գետնասկյուռ, համստեր, կզաքիս և այլն)։ Կենտրոնական մասի լանդշաֆտը պահպանելու նպատակով 1971 թվականին ստեղծվել էր «Կոդրաներ» արգելանոցը (տարածությունը՝ 2,7 հզ. հա)։

Բնակչություն խմբագրել

Հիմնական բնակիչները մոլդավացիներն են (2 526 000, 1979)։ Բնակվում են նաև ուկրաինացիներ, ռուսներ, գագաուզներ, բուլղարներ, հրեաներ և այլք։

ԽՍՀՄ իշխանության տարիներին Մոլդավայի բնակչությունը աճել է ավելի արագ, քան միջինը երկրում։ Բնակչության միջին խտությամբ (1 քառ. կմ վրա 117,8 մարդ, 1980) ԽՍՀՄ-ում գրավում է առաջին տեղը։ Առավել խիտ է բնակեցված կենտրոնական շրջանը։ Քաղաքային բնակչությունը 40% է (1980)։

Պատմություն խմբագրել

Նախնադար խմբագրել

Մոլդովական ԽՍՀ տարածքում մարդկային բնակության հետքերը հին քարի դարից են։ Էնեոլիթի (Պղնձի-քարի դար) շրջանում երկրամասում գերակշռել է Տրիպոլյան մշակույթը։

Մ. թ. ա. 4-3-րդ դարերում այստեղ ապրել են թրակիացիները։ Մ. թ. ա. II-I դարերում առաջացել են առաջին ցեղային միությունները։ 1-3-րդ դարերում հարավային մասը գրավել են հռոմեացիները։

Միջնադար խմբագրել

6-11-րդ դարերում այստեղ բնակվել են նաև սլավոնական ցեղեր։ Բնակչությունը հիմնականում զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ, զարգացել են արհեստներն ու առևտուրը, 9-րդ դարից ձևավորվել են ավատատիրական հարաբերոէթյունները։ 10-րդ դարից Մոլդովական ԽՍՀ տարածքը ժամանակ առ ժամանակ մտել է Կիևյան Ռուսիայի, ավելի ուշ՝ Գալիցիա-Վոլինյան իշխանության կազմի մեջ։

10-12-րդ դարերում քոչվոր պեչենեգների և պոլովցիների արշավանքների հետևանքով սլավոն բնակչությունը այստեղից համարյա անհետացել է։

13-14-րդ դարերում Մոլդավան ընկել է մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 12-13-րդ դարերից պահպանվել են առաջին գրավոր տեղեկությունները (այդ թվում՝ 12-րդ դարի հայ բժիշկ Վարդանի երկերում պահպանված հիշատակությունը) վոլոխների (վալախներ)՝ մոլդավացիների նախնիների մասին, որոնց մոտ 12-14-րդ դարերում զարգացել են ավատատիրական հարաբերությունները։ 1359 թվականին առաջացել է Մոլդովական իշխանությունը, որը ամրապնդվել է Ալեքսանդր Բարեպաշտի (մահ. 1432) և, հատկապես, Շտեֆան Մեծի (մահ.1504) ժամանակ։

16-17-րդ դարերում հասարակական-քաղաքական և ազգային խնդիրների առաջացումը հանգեցնում է հայդուկային շարժմանը։ Դրանց դաշնակիցներն են եղել ուկրաինացի կազակները։ Մոլդավները պայքարել են թուրքերի, թաթարների, լեհերի և հունգարների դեմ։ 1456 թվականին Մոլդավիան առաջին անգամ հարկ է տվել Թուրքիային, 16-րդ դարից ավելի է ուժեղացել կախումը նրանից (ավելի քան 300 տարի)։ Թուրքական լուծը ուժեղացրել է ազգային-ազատագրական շարժումը։ Ուկրաինայի հետման Բոգդան Խմելնիցկու բանակում մոլդավները կազմել են առանձին ջոկատներ։

17-րդ դարի կեսից Մոլդավիան հակվել է դեպի Ռուսաստանը, բազմիցս (1656, 1674, 1683 և այլն) դիմել հպատակության խնդրանքով։ 1711 թվականին Պետրոս Մեծի հետ կնքվել է պայմանագիր, սակայն Մոլդավիան շարունակել է մնալ Թուրքիայի գերիշխանության տակ։ 18-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ ռուսական զորքերը երեք անգամ (1739, 1770-74, 1788-91) ազատագրել են երկիրը։

Նոր ժամանակներ խմբագրել

1791 թվականի Յասսիի հաշտության պայմանագրով Ռուսաստանին է անցել ձախափնյա Մոլդավիայի մի մասը (Դնեստրի ձախ ափը), 1812 թվականի Բուխարեստի հաշտության պայմանագրով՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած տարածքը՝ Բեսարաբիան։ Ռուսաստանի կազմում երկրամասն սկսել է արագորեն զարգանալ։ 1834 և 1846 թվականներին կառավարությունն ընդունել է գյուղացիների և կալվածատերերի հարաբերությունները կարգավորող որոշումներ։ 1861-1875 թվականներին Բեսարաբիայում անց է կացվեք գյուղացիական ռեֆորմ։

Ռեֆորմի հետևանքով սկսել են արագորեն զարգանալ կապիտալիստական հարաբերություննե րը։ Առևտրի կենտրոններ են դարձել Քիշնևը, Բելցին, Իզմայիլը։ Հասարակական կյանքի զարգացման վրա մեծապես ազդել է ռուսական լուսավորականությունը։ 19-րդ դարի սկզբին Քիշնևում գործել են դեկաբրիստների «Բարօրության միությունը» և Հարավային ընկերությունը։ 1870-ական թվականներին առաջացել են նարոդնիկական խմբակներ, 1890-ական թվականների վերջին երկրամասում տարածվել է մարքսիզմը, սկզբնավորվել սոցիալ-դեմոկրատական շարժումը։

1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ Մոլդավայում տեղիեն ունեցել միտինգներ, գործադուլներ, ցույցեր։ Գյուղացիական հուզումներն ընդգրկել են ավելի քան 170 գյուղ։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Մոլդավայում ևս առաջացել է երկիշխանություն։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, 1917 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին երկրի որոշ քաղաքներում և գյուղերում իշխանությունն անցավ խորհուրդներին։

Նորագույն շրջան խմբագրել

1918 թվականսի հունվարի 1 (14)-ին բոլշևիկների գլխավորությամբ Քիշնևում հաստատվեց խորհրդային իշխանություն, որը մինչև հունվարի վերջը հաղթանակեց նաև Մոլդավայի ամբողջ տարածքում։ Սակայն 1917 թվականի դեկտեմբերին բոյարական Ռումինիան, սպիտակգվարդիական և տեղական հակաբոլշևիկյան կենտրոնական մարմնի («Սֆատուլ ցերի»՝ «Երկրամասի խորհուրդ») հետ գործակցած, ինտերվենցիա սկսեց և երեքամսյա պայքարից հետո, 1918 թվականի մարտին գրավեց Բեսարաբիան։

1918 թվականի նոյեմբերի 27-ին «Սֆատուլ ցերիի» որոշմամբ Բեսարաբիան մտավ Ռումինիայի կազմի մեջ։ Դնեստրի ձախափնյա մասում հաստատվեց Ուկրաինակայի իշխանությունը։ 1920 թվականի փետրվարին ձախափնյա Մոլդավայում վերջնականապես հաստատվեց խորհրդային իշխանություն։ Ծավալվեց սոցիալիստական շինարարությունը։ Ուկրաինական ԽՍՀ-ի այն տարածքում, որ բնակեցված էր մոլդավացիներով, 1924 թվականի հոկտեմբերի 12-ին կազմավորվեց Մոլդավական ԻԽՍՀ-ն։ Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի հայտնի մոլդավացիներ էին Մ. Ֆրունզեն, Ս. Լազոն, Գ. Կոտովսկին, ինչպես նաև Գ. Ոսկանյանը (ծնված Գրիգորիուպոլսում), Ի. Ցակիրը, Մ. Մոլկոչանովը (1920- 1921 թվականներին՝ Հայկական ԽՍՀ զինված ուժերի հրամանատար)։

Երկրի հիմնական մասը՝ Բեսարաբիան, մնաց Ռումինիայի կազմում։ Բեսարաբիայի վիճակն ավելի ծանրացավ երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (Ռումինիայի ֆաշիստականացումը, պատերազմին նախապատրաստվելը), այն վերածվեց Խորհրդային Միության վրա հարձակման հենակետի։ 1940 թվականի հունիսի 26-ի նոտայով ԽՍՀՄ-ը առաջարկեց Ռումինիային վերադարձնել Բեսարաբիան։ 1940 թվականի հունիսի 28-ին Բեսարաբիա մտան կարմիր բանակի զորամասերը։ 1940 թվականի օգոստոսի 2-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 7-րդ նստաշրջանն օրենք ընդունեց Մոլդավական ԽՍՀ կազմավորելու մասին։ 1941 թվականի փետրվարի 10-ին ընդունվեց Մոլդավական ԽՍՀ սահմանադրությունը (նորը՝ 1978 թվականին)։

Գրականություն խմբագրել

  • Палеогеография Молдавии, Кишинев, 1965
  • Украина и Молдавия, М., 1972 (Природные условия и естественные ресурсы СССР)
  • История Молдавской ССР, т. 1-2, Кишинев, 1965-68
  • Революционное движение в 1917 г. и установление Советской власти в Молдавии, Кишинев, 1964
  • Очерки истории Коммунистической партии Молдавии, 2 изд., Кишинев, 1968
  • Макеенко М., Специализация Молдавской ССР в общесоюзном разделении труда, Кишинев, 1966
  • Козу б К., Стукалов Г., Расцвет экономики Молдавской ССР, Кишинев, 1969
  • Ширшов И., Экономические проблемы развития сельского хозяйства Молдавии, М., 1969
  • Народное образование в Молдавии за годы Советской власти, Кишинев, 1967
  • Гросул Я. С., Наука Советской Молдавии, в кн.։ Ленин и современная наука, кн. 2, М., 1970
  • Очерк истории молдавской советской литературы, М., 1963
  • Захаров А. И., Народная архитектура Молдавии. Каменная архитектура центральных районов, М., 1960
  • Графика Советской Молдавии, Кишинев, 1963
  • Прикладное йс- кусство Советской Молдавии, Кишинев, 1963
  • Искусство Молдавии, [Кишинев], 1965
  • К олотовкин А. В., ЭльтманИ. С., П е д а ш Г. А., Архитектура Советской Молдавии, М-, 1973
  • Тораманян А. X., К вопросу об армяно-молдавских архитектурных связях, «ՊՐՏ», № 2, 1972
  • Музыкальная культура Советской Молдавии. Сб. статей, [М., 1965]
  • Королева Э. А., Хореографическое искусство Молдавии, Кишинев, 1970
  • Прилепов Д., Молдавский театр, М-, 1967
  • Грошев А., Советское кино в послевоенные годы (1945 - 1953 гг.), М., 1960.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 724