Մոիսեյ Ռուվիմովիչ Իտկին (ռուս.՝ Моисей Рувимович Иткин, մարտի 15, 1920(1920-03-15), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, ՌԽՖՍՀ - մայիսի 29, 2005(2005-05-29), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, բժիշկ։ Ռուս գրողների միության անդամ (1977)։

Մոիսեյ Իտկին
Ծնվել էմարտի 15, 1920(1920-03-15)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էմայիսի 29, 2005(2005-05-29) (85 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ և բժիշկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունՌուս գրողների միություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ և «Չին-խորհրդային բարեկամություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մոիսեյ Ռուվիմովիչը ծնվել է 1920 թվականին Դոնի Ռոստովում` բժիշկների ընտանիքում։ 1944 թվականին ավարտել է Տաշքենդի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Եղել է բժշկական ծառայության մայոր, 1944-1954 թվականներին ծառայել է Ուզբեկստանում որպես խորհրդային արշավախմբի բժիշկ, Մոնղոլիայում (1955-1958)։ 1958-1984 թվականներին աշխատել է Դոնի Ռոստովում որպես բժիշկ ակնաբույժ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, ծանր վիրավորվել է։

Իտկինը մահացել է 2005 թվականի մայիսի 29-ին, թաղված է Դոնի Ռոստովի Հրեական գերեզմանոցում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Գրական գործունեությունը սկսել է 1950 թվականին։ 1993 թվականից մինչև 2004 թվականը լույս են տեսել նրա ինը բանաստեղծական ժսղովածուները։ Հիմնական հրապարակումները, 65 բանաստեղծություններ եղել են «Դոնի ալիքներ» ամսագրում, 46 բանաստեղծություններ «Կապույտ ձայն» կոլեկտիվ ժողովածուում, Ռոստհրատ, 1990։ Մոիսեյ Իտկինն այն ուղղության քնարերգու բանաստեղծ է, որը ռուսական քնարերգության մեջ սկիզբ է առնում Տյուտչևից։

Բևեռային աստղի շքանշանակիր է (4 տեսակ 1970 թվականից)։ Ակտիվորեն մասնակցել է ռոստովյան «Ներդաշնակություն» գրական միավորման աշխատանքներին, բանաստեղծական վարպետություն ուսուցանել երիտասարդ հեղինակներին։

 
Բևեռային աստղի շքանշան (4 տեսակ 1970 թվականից)

Պարգևներ խմբագրել

Մոիսեյ Ռուվիմովիչ Իտկինը պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» I աստիճանի շքանշանով, «Մարտական վաստակի համար» և «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալներով, մոնղոլական «Բևեռային աստղ» շքանշանով, չինական «Բարեկամության նշան» շքանշանով, «Աշխատանքի Վետերան», «Պատերազմի 40- ամյակ», «Գեորգի Ժուկով» և մի շարք այլ մեդալներով։
Մարզային գրական մրցանակի դափնեկիր է։
85-ամյա հոբելյանի առթիվ շնորհակալական նամակ է ստացել Ռոստովի մարզային մշակույթի վարչությունից։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Многоэтажное дерево: Поэтический сборник. - Ростов н/Д: Личный интерес, 1993.
  • Нечаянная книга: Поэтический сборник. - Ростов н/Д: Гефест, 1996.
  • Сонет с цветком: Поэтический сборник. - Ростов н/Д, 1998.
  • Синица в небе: Поэтический сборник. - Ростов н/Д, 1998.
  • Из двух книг: Поэтический сборник. - Ростов н/Д, 2000.
  • Серебряная нить: Поэтический сборник. - Ростов н/Д, 2000.
  • На флейте и виоле (Моё избранное): Поэтический сборник. - Ростов н/Д, 2001.
  • Вернуть рассвет (Седьмая книга стихов): Поэтический сборник. - Ростов н/Д, 2003.
  • И нету повторений...: Поэтический сборник. - Таганрог: Ю.Д. Кучмы, 2004.

Գրականություն խմբագրել

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ խմբագրել