Մոգական թիվ, ատոմի միջուկում (ատոմային ֆիզիկա) գտնվող նուկլոնների թիվն է, որի դեպքում լրիվ լցվում է նրա թաղանթներից մեկը։

Նշված մոգական թվերով նուկլիդների աղյուսակ։

Նկարագրություն խմբագրել

2012 թվականի դրությամբ հայտնի են 7 մոգական (ֆիզիկա) թվեր. 2, 8, 20, 28, 50, 82, 126։ Վերջին հայտնի թիվը վերաբերում է միայն նեյտրոններին (126)։ Այն ատոմի միջուկները, որոնք ունեն մոգական թվով պրոտոններ կամ նեյտրոններ, տարբերվում են մեծ կապի էներգիայով, այդ իսկպատճառով և ավելի մեծ կայունությամբ, քան իրենց մոտակա հարևանները տարրերի աղյուսակում։ Յուրահատուկ կայունությամբ են տարբերվում, այսպես կոչված, կրկնակի մոգական միջուկները։ Այդպիսի միջուկում մոգական են, և՛ նեյտրոնների թիվը, և՛ պրոտոնների թիվը։ Բնության մեջ գոյություն ունեն հետևյալ կրկնակի մոգական միջուկները 4
2
He
, 16
8
O
, 40
20
Ca
, 48
20
Ca
, 208
82
Pb
։ Կան նաև մի քանի կարճ կյանքի տևողությամբ, արհեստականորեն ստացված կրկնակի մոգական միջուկներ 10
2
He
, 28
8
O
, 48
28
Ni
, 56
28
Ni
, 78
28
Ni
, 100
50
Sn
, 132
50
Sn
։ Մոգական թվով թաղանթ ունեցող նյութերը աչքի են ընկնում են տարրերի առատությամբ. Հելիում-4-ը տիեզերքի ամենաբազմաքանակ (և կայուն) միջուկներից մեկն է[1] և առաջատար 208-ը՝ ամենաերկար կայուն նուկլիդն է։ Մոգական միջուկների տարօրինակ կայունությանը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է ստեղծել տրանսուրանային տարրեր, որոնք կունենան կիսատրոհման մեծ պարբերություն,ինչը հատուկ չէ մեծ ատոմային զանգված ունեցող տարրերին։ Նուկլոնների մոգական թիվ ունեցող ծանր իզոտոպներ ենթադրվում է հայտնագործել, այսպես կոչված «կայունության կղզում»։ Քանի որ, ըստ միջուկների տեսական հաշվարկների, դրանք գնդային չեն, ի տարբերություն մնացած հայտնի մոգական միջուկների, կա կարծիք, որ գնդային մոգական միջուկների շարքը վերջավոր է ։

Նոր մոգական թիվ խմբագրել

Միջուկի ֆիզիկայով զբաղվող ճապոնացիգիտնականները 2013 թվականի հոկտեմբերին հայտարարարեցին, որ մոգական թիվ են հայտնաբերել, և դա 34-ն է։ Իրենց եզրակացությունը կայացրել էին արագացուցիչներում կատարված փորձերի հիման վրա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nave, C. R. «The Most Tightly Bound Nuclei». HyperPhysics.
  2. D. Steppenbeck; և այլք: (2013). «Evidence for a new nuclear 'magic number' from the level structure of 54Ca». Nature. 502: 207–210. doi:10.1038/nature12522. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել