Մշուշօդի մթագնում նրանում կախված վիճակում գտնվող պինդ մասնիկների (ծուխ, այրուք, փոշի) առկայությունից։ Մշուշը նվազեցնում է տեսանելիությունը մինչև 1 կմ, իսկ մեծ ինտենսիվության ժամանակ՝ մինչև հարյուրավոր ու տասնյակ մետրեր։ Մշուշը նկատվում է տափաստաններում, անապատներում և այն շրջաններում, որտեղ տափաստաններից ու անապատներից թափանցում են օդային զանգվածներ։ Ուժեղ մշուշը ուղեկցում է խորշակին։ Մեծ քաղաքների վրա մշուշ է դիտվում օդը ծխով ու փոշով աղտոտվելիս։

Թեհրան քաղաքը մշուշի մեջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 661