Մշկավանք (նաև՝ Մշակավանք), միջնադարյան հայկական առաքելական չգործող վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղում[2][3][4][5]։

Մշկավանք
Մշկավանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Տավուշի մարզ, Կողբ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակՄասնակի վերանորոգված
Կազմված էԳավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին և Մատուռ-դամբարան
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ12-13-րդ դարեր
Հիմնադրված12-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Mshkavank Վիքիպահեստում

Տեղադրություն և կարգավիճակ խմբագրել

Մշկավանքը գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա[2][3][4]։ Կողբից դեպի վանական համալիր առկա է գրունտային դժվարանցանելի ավտոճանապարհ։

Մշկավանքը ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում «10.41.23» համարով[2]։ Ներկայում հանդիսանում է չգործող վանական համալիր։

Պատմություն խմբագրել

Մշկավանքի կառուցման թվականի մասին հստակ հիշատակություններ չկան։ Կառույցի ճարտարապետական հորինվածքի հիման վրա կարելի է ասել, որ այն կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ 13-րդ դարի պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության համաձայն մինչև 1219 թվականի երկրաշարժը Մշկավանքը կանգուն կառույց էր[2][3][4][6]։

Հուշարձանը վերանորոգվել է 1955-1960-ական թվականներին ճարտարապետներ Հ. Հակոբյանի և Յու. Թամանյանի նախագծերով[2][4]։ Նորոգման աշխատանքների ժամանակ ամրացվել են գավթի խաչաձևող կամարները և դրանց հենվող թաղերը։ Նորոգվել են պատերի քայքայված մասերը, խցերը, շքամուտքը, սալապատվել են տանիքները[3][4]։

Ճարտարապետություն և կառուցվածք խմբագրել

Վանական համալիրը կազմված է եղել մի շարք շինություններից, որոնցից այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրան կից գավիթը, հարակից գերեզմանոցը, կիսավեր մատուռը։ Հիմնական շինությունը կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով[2][3][4]։ Վանքի մոտակայքում պահպանվել են վանքապատկան շինությունների ավերակներ։ Այն հայտնի է իր հարուստ խաչաքանդակներով և վիմական արձանագրություններով[3][4][4]։

Եկեղեցի խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին քառակուսի հատակագծով միանավ դահլիճ է, որը ծածկված է կիսագլանային թաղով։ Արևելյան կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի, նեղ ավանդատները։ Միակ մուտքը, որը բացված է արևմտյան կողմից, ձևավորված է զույգ կիսագլանիկներով և հյուսվածքանախշերով զարդարված, ուղղանկյուն շրջանակի մեջ առնված կիսաշրջանաձև կամարով, բացվում է դեպի գավիթը։ Եկեղեցու արևելյան ճակատը՝ ավագ խորանի պատուհանից վերև, հարդարված է ոճավորված խաչով, որի վերի թևին ցուլի գլուխ է քանդակված[2][3][4]։

Տեղանքի ռելիեֆով պայմանավորված՝ եկեղեցու հատակը գավիթի հատակից նշանակալի բարձր է։ Այդ բարձրությունը ճարտարապետական առումով հաղթահարվում է քարե չորս աստիճաններով[3]։

Գավիթ խմբագրել

Խաչվող կամարներով գավիթը հանդիսանում է վանական համալիրի հիմնական կառույցը։ Այն ունի փոխհատվող զույգ կամարների համակարգով անսյուն կենտրոնակազմ գավիթների հորինվածք՝ արևմտյան կողմից երկարացված լրացուցիչ տարածությամբ, որը գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով։ Ունի քառալանջ կտուր։ Մուտքը արևմտյան ճակատից է։ Շքամուտքը երիզված է եռաստիճան ուղղանկյուն շրջանակներով[2][3][4]։

Ըստ կառուցվածքային սխեմայի՝ Մշկավանքի գավիթը նման է Հաղպատի և Գանձասարի վանքերի գավիթներին և բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտողների համար[3][4]։

Մատուռ խմբագրել

Հիմնական շինույթունից դեպի հարավ պահպանվել է կիսավեր մատուռ[4]։

Գերեզմանոց խմբագրել

Եկեղեցու շուրջ տարածված է հին գերեզմանոցը[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Եկեղեցու և գավթի արտաքին տեսք խմբագրել

Զարդանախշեր և քանդակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Բարսեղյան Լ., Մշակավանք, «Էջմիածին», 1959, դ 3։