Մշակույթի տուն (Ստոկհոլմ)

«Kulturhuset» կենտրոն[2][3] (շվեդ.՝ Kulturhuset, Stockholm), արվեստի կենտրոն Ստոկհոլմ քաղաքում, որը բացվել է 1974 թվականին։ Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում` Սերգելստորգ հրապարակի հարավային մասում; ներառում է ռեստորաններ, ցուցասրահներ, համաժողովների դահլիճ, կինոթատրոն, գրադարան և թատրոն։ Թատերական ներկայացումները մեկնարկել են 2013 թվականի հուլիսի 1-ին՝ «Kulturhuset Stadsteatern» թատրոնի ստեղծման շրջանակներում, որը պատկանում է «Stockholm Stadsteater AB» ընկերությանը։

Մշակույթի տուն
Տեսակշենք և մշակույթի տուն
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրQ99006699?
ՀասցեՍերգելսթորգ
Հիմնադրվել է1974
ՊատվիրողՍտոկհոլմ[1]
Կայքkulturhusetstadsteatern.se(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագիր խմբագրել

Ստոկհոլմի կենտրոնական մասում մշակութային կենտրոն կառուցելու որոշումը հիմնված էր «քաղաքային միջավայրը վերականգնելու» հայեցակարգի վրա, որն ընդունվել է օրենսդրական փոփոխությունների շրջանակներում՝ 1950-60-ականներին։ Գաղափարն այն էր, որ մշակութային կենտրոնը կարող է «հակազդել» քաղաքների կենտրոնական մասերի առևտրականացման աճող տենդենցին։ Արդյունքում, 1965 թվականին քաղաքային իշխանությունները հայտարարեցին ճարտարապետական մրցույթ, որում հաղթեց ճարտարապետ Պիտեր Էլոֆ Ցելսինգի (1920-1974) նախագիծը։

Նախապես Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանը եղել է ծրագրի մի մասը։ Նրա ներկայացուցիչները միացել են այն աշխատանքային խմբին, որը դիտարկում էր շենքը թանգարանի նպատակներով օգտագործելու հնարավորությունը։ Գաղափարը կայանում էր նրանում, որ ստեղծվի նոր տիպի հաստատություն`ընդլայնված մշակութային հայեցակարգով, որի շրջանակներում նոր շենքը թույլ կտա թանգարանին ստանալ զարգացման նոր հնարավորություններ։ Բայց դեռևս կենտրոնի բացման առաջին փուլից առաջ թանգարանի ղեկավարությունը որոշեց չմասնակցել նախաձեռնությանը։

Ցելսինգի նախագիծը լայնածավալ ապակեպատ ճակատով ոչ բարձր երկար ձգվող շինություն էր, որի սրահներում կարելի էր անցկացնել տարբեր մշակութային միջոցառումներ։ Շինությունը հարավային կողմից ձգվում էր մինչև Սվեավեգեն փողոցը, իսկ դեպի Գուստավ Ադոլֆի հրապարակ ընդլայնելու գաղափարը, որը նախկինում ակտիվորեն քննարկվում էր, վերջնականապես հանվեց։ Ցելսինգի առաջարկած ճարտարապետական լուծումները հիմնականում իրականացվեցին։ Այսպիսով, «Մշակույթի տան» համալիրը բաղկացած է երկու հիմնական մասից՝ պարզ քառակուսի տիպի թատրոնի շենք (այսօր այն զբաղեցնում է Ստոկհոլմի քաղաքային թատրոնը) և «երկարաձգված» ցուցասրահային շինությունը, որը ձգվում է դեպի Սերգելի հրապարակ (որն իրականում «Կուլտուրհուսթելն» է)։

Շինության առաջին մասը բացվել է 1971 թվականին՝ Ռիքստագի (nya riksdagshuset) ժամանակավոր տեղակայման համար։ Մշակույթի պալատի այս հատվածը կոչվում էր Խորհրդարանական նոր պալատ, մինչ խորհրդարանի գործողունեությունը տեղի էին ունենում այդտեղ (փաստացի Խորհրդարանական պալատը այդ ժամանակ հաճախ անվանվում էր «հին Խորհրդարանական պալատ»)։ Նույն ժամանակահատվածում ավարտվեց նաև առաջին հարկում գտնվող ընթերցասրահի շինարարությունը, որը հայտնի դարձավ քաղաքաբնակների շրջանում։ Մեծահասակների բաժինում առկա էին մեծ թվով միջազգային ամսագրեր, իսկ «մանկական անկյան» մասում կային հատուկ նկուղային սենյակներ («ընթերցանության խորշեր»)։ Շուտով մուտքի հարկում նաև խաղահրապարակ բացվեց։ Ամբողջ համալիրը վերջնականապես շահագործման հանձնվեց 1974 թվականին։

Մշակույթի տան կառուցումը և այնտեղ պառլամենտի ժամանակավոր տեղակայումը հնարավորություն տվեցին լուծել հին խորհրդարանի շենքի հետ կապված վերանորոգման ու վերակառուցումն աշխատանքների իրականացումը։ Բացի այդ, «Sergel Plaza» հյուրանոցի նոր շենքը, որը գտնվում է Մշակույթի պալատի հետնամասում, դարձավ խորհրդարանական օժանդակ ծառայությունների նստավայր, որոնք այդտեղ մնացին մինչև 1983 թվականը։ Լիագումար նստաշրջանների դահլիճը տեղակայված էր Ստոկհոլմի թատրոնի ներկայիս տարածքում։ Ռիքստագի տեղափոխվելուց հետո շենքի այս հատվածը մի քանի տարի օգտագործվում էր Ստոկհոլմյան`Եվրոպայում վստահության և անվտանգության և զինաթափման ապահովման հարցերով Ստոկհոլմյան վեհաժողովի կողմից (տե՛ս՝ «Մադրիդյան մանդատ»)։

Կառուցումից անմիջապես հետո շենքը քննադատության ենթարկվեց ոչ համազոր «ուղղահայաց հաղորդակցության» համար, քանի որ ցուցահանդեսային շինության ներսում տեղաշարժը ապահովվում էր միայն մեկ զանգվածային պարուրաձև սանդուղքով (և մի քանի վերելակով)։ 1998 թվականին վերակառուցման համատեքստում նրանք փորձեցին շտկել այդ թերությունը՝ շենքում շարժասանդուղքներ տեղադրելով։ Փոփոխությունը զգալիորեն բարելավեց շինության ներսում հոսքերի կազմակերպումը, բայց քննադատվեց ճարտարապետական և պատմական տեսանկյունից։ 2017 թվականի մարտին հանրային քննարկման ներկայացվեց «Kulturhuset Stadsteatern»-ի մասնաշենքի ամբողջական վերակառուցման պլանը, որը շենքի պատմության մեջ առաջին գլխավոր հիմնանորոգումն էր։ Նախատեսվում էր նորոգումը սկսել 2019 թվականի ձմռանը, որի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ շվեդական կրոն, շինության նոր բացումը նախատեսվում էր 2020 թվականին։

2013 թվականի հուլիսի 1-ից իրականացվել է շենքի թատերական մասի լայնածավալ վերակառուցում, թատրոնը, որ գտնվել է Ստոկհոլմի քաղաքային մշակույթի վարչության կազմում, ընդգրկվել է «Stockholm Stadsteater AB» ընկերության մեջ Kulturhuset Stadsteatern նոր անվանումով։ Բացման պահից առ այսօր շենքի պատկերասրահային հատվածում անցկացվում են բազմաթիվ թեմաներով ցուցահանդեսներ՝ պատմականից մինչև ժամանակակից արվեստի գործեր։ 2016 թվականին պատկերասրահում տեղի ունեցել շվեդ ժամանակակից լուսանկարիչ Նադին Հուլթման Կառլսոնի «Ways Of Moving Forward» աշխատանքների ցուցահանդեսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bebyggelseregistret (շվեդերեն)
  2. ««Информвойна против России ведётся в Швеции буквально на всех уровнях»». newsbalt.ru (ռուսերեն). НьюсБалт. 2014 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Дмитрий Родионов (2012 թ․ նոյեմբերի 12). «Потомки увидят один день из жизни планеты благодаря глобальной акции шведских фотографов». tatar-inform.ru (ռուսերեն). Татар-информ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշակույթի տուն (Ստոկհոլմ)» հոդվածին։