Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակ (այլ կիրառումներ)

Մշակ, լայն առումով հողի մշակությամբ զբաղվող, երկրագործ, վարձու աշխատող, բանվոր։ Հին Հայաստանում մշակ են կոչվել արքունի և տաճարային տիրույթներում աշխատող շինականները։ Մշակ կոչվել է այն հողագործը, ով մշակել է ուրիշի հողը, ունեցել սեփական տուն, ընտանիք։

Կուբացի գյուղացին ավանդական եղանակով հերկում է իր հողակտորը

Միջնադարյան Հայաստանում մշակները կախյալ գյուղացիների այն խավն էին, որոնք կորցնելով իրենց հողակտորը, հաճախ նաև արտադրության գործիքները, վարձակալվում էին հողատեր-ֆեոդալների մոտ և աշխատում նրանց հողատիրույթներում։

Ուշ միջնադարյան Հայաստանում մշակ էին համարվում աշխատավոր գյուղացիության բոլոր խավերը, ինչպես նաև վարձով աշխատող քաղաքաբնակները։ XIX դարի և XX դարի սկզբին մշակ են կոչվել ընդհանրապես երկրագործները, վարձու աշխատողները, բանվորները։ Փոխաբերական իմաստով՝ որևէ բնագավառի (արվեստի, գիտության, կրոնի և այլն) աշխատող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 655