Մյու ռիթմը (μ-ռիթմ) նաև ռոլանդյան կամ կամարաձև ռիթմ գրանցվում է ռոլոնդյան ակոսում։ Տատանասահմանով և հաճախությամբ մոտ է α-ռիթմին, բայց տարբերվում է ալիքների ձևով, որոնք ունեն կլորավուն գագաթներ և նման են կամարների ու հանդիպում են հազվադեպ։ Այս ռիթմը կապված է շոշափական և պրոպրիոցեպտիվ գրգռման ու շարժողական գործընթացների հետ։ Արտահայտված է կույրերի մոտ։

Ալֆա ռիթմի օրինակ։ Ալֆա ռիթմը հանդես է գալիս մյու ռիթմի հետ նույն հաճախականությամբ, չնայած որ գրանցվում է գլխուղեղի տարբեր հատվածներում
Գլխուղեղի ձախ շարժողական կեղևը կամ բրոդմանի շրջանը նշված է կանաչով։ Հենց այս շրջանում էլ գրանցվում են մյու ռիթմերը

Գլխուղեղի մյուս ռիթմերը խմբագրել

Ռիթմի անվանումը Հաճախականությունը (Հց) Տատանասահմանը (մկՎ)
դելտա-ռիթմ 0,5-4 20-200
թետա-ռիթմ 4-8 20-100
ալֆա-ռիթմ 8-13 50-100
մյու-ռիթմ 7-11 30-50
կապա-ռիթմ 8-13 5-40
սիգմա-ռիթմ 12-14 մինչև 50
լյամբդա-ռիթմ 12-14 20-50
բետա-ռիթմ 13-30 5-30
գամա-ռիթմ 30-ից-120-170 մինչև 15

Գրականություն խմբագրել

  • Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman