Մյուրոլ (ֆր.՝ Murol), Գրան Մյուրոլ (ֆր.՝ Le Grand Murols), ֆրանսիական պանրի տեսակ, որը պատրաստվում է կովի կաթից։ Ունի յուրահատուկ տեսք. շրջանաձև է, որի կենտրոնում անցք կա։

Մյուրոլ
ֆր.՝ Murol
Տեսակֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և պանիր կովի կաթից
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՕվերն
Կաթկովի կաթ
Պաստերիզացումայո
Կազմվածքկիսակարծր
Հասունացման ժամանակաշրջան5-ից 6 շաբաթ
Հայտնի է20-րդ դարից
 Grand Murol (cheese) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պանիրը մարդկությանը հայտնի է 20-րդ դարի սկզբից։ Պանրատեսակի առաջացման մասին կա մի տարածված լեգենդ։ Օվերն շրջանի Մյուրոլ բնակավայրի կյուրեն (քահանան) որոշում է այնպես անել, որ «Սեն Նեկտեր» պանիրները ավելի շուտ հասունանան, ուստի դրանց կենտրոնում անցքեր է բացում[1]։ Հետայդու կյուրեն իր այդ գաղափարը վաճառում է ոմն Ժաք Բերիուին (ֆր.՝ Jacques Bérioux): Վերջինս ձեռնամուխ եղավ ու առավել մեծ քանակով սկսեց արտադրել այդ պանիրները, որոնք կոչվեցին մյուրոլ։ Երբեմն պանիրն արտադրում են նաև «Մյուրոլ դը Գրան Բերիո» անվան ներքո՝ ի պատիվ արտադրողի (ֆր.՝ Murol du Grand Bérioux[1]):

Պատրաստում խմբագրել

Մյուրոլ պանրատեսակը պատրաստում են պաստերիզացված կովի կաթից։ Կաթը մամլում են բնական թանձրացման, այսինքն առանց տաքացման եղանակով[2]։ Արտադրվում է այն ամբողջ տարվա ընթացքում, այսինք չունի սեզոնային խոչընդոտներ։ Այս պանիրները հասունանում են խոնավ նկուղներում ամսվա ընթացքում։ Ձևավորված կեղևը պարբերաբար լվացման է ենթարկվում[3]։ Պանրի գլխի չափերը.

  • տրամագիծ՝ 15 սմ
  • հաստություն՝ 3,5 սմ
  • անցքի տրամագիծ՝ [4]

Պանրից կտրված ու հեռացված գլանաձև հատվածը նույնպես օգտագործվում է։ 4 սմ տրամագծով, 3,5 սմ երկարությամբ և 50 գրամ զանգվածով պանիրը պատում են կամիր պարաֆինով և վաճառում «մյուրոլե» (ֆր.՝ Murolait) անվանումով, կամ էլ պարզապես անվանում են «փոքրիկ մյուրոլ»[5][4]։

Բնութագիր խմբագրել

 

Հասունացած մյուրոլը ունի պինդ առաձգական դեղին միջուկ[2]։ Կեղևը նարնջագույն է, որի վրա պարզորոշ երևում են գործվածքի հետքերը։ Սրանք առաջացել են, երբ հասունացման նպատակով փաթաթված են եղել այդ գործվածքներով[2]։ Պանիրն առանձնանում է փափուկ հոտով և համով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Масуи К., Ямада Т. Французские сыры. Иллюстрированная энциклопедия = DK French Cheeses. — СПб: Издательский Дом «Нева», 2003. — С. 161. — 240 с. — ISBN 5-7654-2333-7
  • Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — С. 563. — 992 с. — ISBN 978-2-03-582360-1

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Պաշտոնական կայք» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  • «Մյուրոլ պանիրը Гастроном.ru կայքում» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.