Մյուրիել Էվելին Գրոսսֆելդ (անգլ.՝ Muriel Evelyn Grossfeld, հոկտեմբերի 7, 1940(1940-10-07), Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 17, 2021(2021-01-17)[2]), ամերիկացի մարմնամարզուհի, 1963 թվականի Պանամերիկյան խաղերի թիմային մրցույթի ոսկե մրցանակակիր։

Մյուրիել Գրոսսֆելդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ ԱՄՆ[1]
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 7, 1940(1940-10-07)
Ծննդավայր՝Նյու Յորք, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝հունվարի 17, 2021(2021-01-17) (80 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականին Նյու Յորք քաղաքում։ Գրոսսֆելդը մասնակցել է գեղարվեստական մարմնամարզության մրցույթին 1956 թվականին Մելբուրնի Օլիմպիական խաղերում, 1960 և 1964 թվականներին Հռոմում և Տոկիոյում[3]։

Օլիմպիական թիմային մրցումներում նա գրավել է իններորդ տեղը։ 1960 թվականի Օլիմպիական խաղերում նրա լավագույն արդյունքը անհատական մրցույթում 19-րդն էր՝ թեթև վարժություններում[4]։

1962 թվականին Պրահայում ընթացող աշխարհի առաջնությունում մասնակցել է գեղարվեստական մարնամարզությանը, բայց մնացել է առանց մեդալի։

Մյուրիել Էվելին Գրոսսֆելդը ամուսնացաց էր իր թիմակից մարմնամարզիկ Աբիե Գրոսսֆելդի հետ, բայց նրանք հետագայում ամուսնալուծվել են[5]։ Դադարեցնելով մասնակցությունը մրցույթներին նա երկար ժամանակ աշխատել է որպես մարմնամարզության ազգային մարզիչ և միջազգային կարգի մրցավար։

1981 թվականին Գրոսսֆելդի անունն ընդգրկվել է Ամերիկյան մարմնամարզության փառքի սրահում[6]։

Մահացել է 2021 թվականի հունվարի 17-ին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. Obituary
  3. admin. «Biography: GROSSFELD, Muriel Davis». Gymnastics Hall of Fame (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  4. Мэрил Дэвис-Grossfeld В Արխիվացված 2011-09-16 Wayback Machine. sports-reference.com
  5. Абие Grossfeld В Արխիվացված 2009-03-15 Wayback Machine. sports-reference.com
  6. Grossfeld в, Мюриэль Дэвис. usghof.org
  7. Woods, David. «Indianapolis native Muriel Grossfeld was a 3-time Olympian who had brush with Hollywood». The Indianapolis Star (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրիել Գրոսսֆելդ» հոդվածին։