Մյուրիդականություն, մուրիդականություն (արաբերեն- մուրիդ-ձգտող, տենչացող), իսլամին նվիրվելու, սուֆիզմի կրոնամիստիկական ուսմունքին տիրապետելու «ձգտողների» կամ «տենչացողների» շարժում, որին բնորոշ էր սեփական «ես»-ից հրաժարվելով, «վարդապետողներին» (մուրշիդ) կամ «գիտակներին» (արիֆ) կուրորեն հնազանդվելը։ Մյուրիդները ղազավաթի միջոցով նպաստել են Ասիայում և Աֆրիկայում իսլամի հետագա տարածմանը։ XIX դարի 2-րդ կեսին ռուսական գրականության մեջ պայմանականորեն մյուրիդականություն է անվանվել նաև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների 1820-1860-ական թվականների ազգային-ազատագրական շարժումը։ 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մյուրիդականությունը օգտագործվել է Հյուսիսային Կովկասում խորհրդային իշխանության դեմ պայքարում։

Ժամանակակից մյուրիդականության հեղինակություն համարվող Ամադու Բամբա Մբակեն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651