Մյունստերյան կոմունա (գերմ.՝ Täuferreich von Münster, 1534-1535), հեղափոխական անաբապտիստական իշխանություն Մյունստեր քաղաքում (Վեստֆալիա), քաղաքի սենյորի դեմ քաղաքացիների զինված պայքարի հաղթանակի հետևանքով։ 1534 թվականի փետրվարին անաբապտիստները, հենվելով քաղաքի պլեբեյության վրա, քաղաքային մագիստրատում ձեռք բերեցին մեծամասնություն և գրավեցին իշխանությունը (գլխավորել են սկզբում Ցան Մատիսը, իսկ նրա զոհվելուց հետո՝ Հովհան Լեյդենցին)։ Մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ վերջինս իշխանության գլուխ անցնելուց հետո իրեն արքա է հռչակել և թույլատրել բազմակնությունը[1][2]։ Սակայն որոշ ուսումնասիրողներ էլ գտնում են, որ բազմակնության մասին դրույթը հորինել են անաբապտիստների հակառակորդները՝ շարժումը վարկաբեկելու նպատակով[3][4]։

Անաբապտիստների առաջնորդի մոտ բերված ձերբակալվածները (պատկերազարդում)

Անաբապտիստները Մյունստերը հայտարարեցին «իսկական քրիստոնյաների» միասնական համայնք (կոմունա), անցկացվեցին մի շարք միջոցառումներ․ եկեղեցա-վանքապատկան ունեցվածքն ու թանկարժեք մետաղները բռնագրավվեցին հօգուտ հանրության, դրամը վերացվեց, սպառման ապրանքները բաշխվեցին հավասարապես, բոլոր բնակիչները պարտավորվեցին աշխատել և մասնակցել պաշարված քաղաքի պաշտպանությանը։ Մյունստերյան կոմունաի միջոցառումներն ու ծրագիրը դուրս չեկան ֆեոդալիզմի տապալման և բուրժուկան վերափոխությունների շրջանակներից։ 14-ամսյա համառ պաշտպանությունից հետո Մյունստերյան կոմունան ընկավ։ Այն համարվում է ուտոպիական սոցիալիզմի և «մեսիական կոմունիզմի» գործնական մարմնավորման վաղ դրսևորումներից մեկը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перекрещенцы // Энициклопедический словарь Брокгауза и Ефрона. Том XXIII. — СПб.: Типо-литография И. А. Ефрона, 1898. — С. 221. — 487 с.
  2. Анабаптизм, Католическая энциклопедия
  3. Cornelius Krahn, Dutch Anabaptism: origin, spread, life, and thought, (Eugene, OR: Wipf and Stock Publishers), 2004
  4. R. Emmet McLaughling, The Radical Reformation / Cambridge History of Christianity, v. 6 (Cambridge: Cambridge University Press, 2007), p. 37-55
  5. https://mises.org/daily/3865/Messianic-Communism-in-the-Protestant-Reformation

Գրականություն խմբագրել

  1. Чистозвонов А. Н., Реформационное движение и классовая борьба в Нидерландах в первой половине XVI в., М., 1964;
  2. Brendler G., Der Täuferreich zu Münster 1534/35, В., 1966.(գերմ.)
  3. Фридрих Рек-Маллечевен, Bockelson. Geschichte eines Massenwahns. Schützen, Berlin 1937. Neuausgaben: Droemer, Wiesentheid 1946; Goverts, Stuttgart 1968 (mit einem Vorwort von Joachim Fest). (Historischer Roman; das Täuferreich von Münster als Allegorie des Massenwahns der Nazidiktatur.)(գերմ.)
  4. Норман Кон. Коммунистический Апокалипсис анабаптистов Мюнстера

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 650  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյունստերյան կոմունա» հոդվածին։