«Մյունստերի համալսարանը» (գերմ.՝ Westfälische Wilhelms-Universität Münster, WWU) պետական համալսարան, որը գտնվում է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Մյունստեր քաղաքում։

Մյունստերի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, Local Internet registry? և լրիվ համալսարան
Կարգախոսwissen.leben և living.knowledge
Հիմնադրված էապրիլի 16, 1780
ՏնօրենJohannes Wessels?
Ընդհանուր անձնակազմ592 մարդ (2021)[1]
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], UFA / DFH / FGU?[7], Local Internet registry?[8], ArXiv[9], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[10] և ORCID[11]
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՄյունստեր
Կայքuni-muenster.de(գերմ.)(անգլ.)
Մյունստերի համալսարան (Գերմանիա)##
Մյունստերի համալսարան (Գերմանիա)
Մյունստերի համալսարան, Գերմանիա
 Westfälische Wilhelms-Universität Վիքիպահեստում

Այն Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանն է և գերմանական մտավոր կյանքի առաջատար կենտրոններից մեկը՝ ունենալով ավելի քան 43,000 ուսանող, 15 ֆակուլտետ, 120 և ավելի ուսումնական ոլորտներ։ Համալսարանն առաջարկում է առարկաների լայն շրջանակ՝ գիտության, հասարակական գիտությունների և հումանիտար գիտությունների ոլորտներում։ Որոշ դասընթացներ դասավանդվում են նաև անգլերեն լեզվով՝ ներառյալ ասպիրանտուրայի ծրագրերը, ինչպես նաև՝ գեոինֆորմատիկայի, աշխարհագրական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի ասպիրանտուրայում։

Պրոֆեսորներն ու նախկին ուսանողները նվաճել են Եվրոպայում ամենահեղինակավոր և ամենալավ ֆինանսավորվող Լեյբնիզի տասը մրցանակներ և մեկ Ֆիլդսյան մրցանակ։ Մյունստերի համալսարանը հաջող է հանդես եկել նաև Գերմանիայի կառավարության Գերազանցության Նախաձեռնության իրականացման գործում։

«Շլոսը» համալսարանի վարչական կենտրոնն է և խորհրդանիշը

Պատմություն խմբագրել

Համալսարանի պատմությունը սկսվել է 1588 թվականին հիմնադրված «Մյունստերի Եսուիթ» քոլեջից և 1040 թվականին հիմնադրված Լիբֆրաուեն մենաստանից, որտեղից էլ համալսարանը վերցրել է իր կնիքը։ Մենաստանը լուծարվեց 1773 թվականին, և 1780 թվականի ապրիլի 16-ին դրա միջոցները օգտագործվեցին՝ հիմնադրելու Մյունստերի համալսարանը։

 
150px Վիլհելմ II Մյունստերի համալսարանի անվանակոչողը

1631 թվականին Ուրբանոս VIII-ը և Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ II-ն արտոնություններ շնորհեցին համալսարան հիմնել Մյունստերում։ Այնուամենայնիվ, ֆինանսավորման բացակայության պատճառով, այն շահագործման է հանձնվել միայն 1780 թվականին չորս ֆակուլտետներով՝ իրավագիտություն, բժշկություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն[12] ։

1843 թվականին այն վերանվանվեց «Աստվածաբանության և փիլիսոփայության ակադեմիա»[12] (ոչ պաշտոնական «Մյունստերի ակադեմիա»)։

Հաստատության հիմնարկեքի արարողությունը կատարել է Ֆրանց Ֆրայհեր ֆոն Ֆյուրստենբերգը։ Համալսարանն իր ներկայիս անունը ստացել է 1907 թվականի օգոստոսի 22-ին կայսր Վիլհելմ II-ի կողմից[12]։

Եվրոպական աստիճաններ խմբագրել

1999 թվականին սկսվեց Բոլոնիայի գործընթացը ՝ ուղղված բարձրագույն կրթության որակավորումների չափանիշների և որակի համադրելիության ապահովմանը։ Մյունստերի բիզնեսի կառավարման և տնտեսագիտության դպրոցն առաջինն էր, որ սահմանեց բակալավրի և մագիստրոսի կոչումները։

2006-2007 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակում գրեթե բոլոր ուսումնական ծրագրերը փոփոխվել են բակալավրիատի/մագիստրատուրայի համակարգին համապատասխան։ Բացառություն են կազմել միայն բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության և իրավագիտության պետական քննությունները[13] ։

Դասակարգում խմբագրել

Մյունստերի համալսարանը գերմանական U15 ասոցիացիայի անդամ է, որը Գերմանիայի տասնհինգ խոշոր հետազոտական-ինտենսիվ և առաջատար բժշկական համալսարանների կոալիցիա է ՝ լիարժեք կարգապահական սպեկտրով։

Լայդենի համալսարանի վարկանիշում Մյունստերը զբաղեցնում է երրորդ տեղը լավագույն գերմանական համալսարանների շարքում՝ անկախ վարկանիշի չափից։ Զարգացած ճյուղերից են՝ մաթեմատիկա, քիմիա, բժշկություն և բիզնես հետազոտություններ։ Համաձայն Շանհայի համալսարանական դասակարգման ՝ Մյունստերի համալսարանը քիմիայի չորրորդ լավագույն գերմանական համալսարանն է (քիմիայի ոլորտում 46-րդ լավագույն համալսարանը աշխարհում)։ Մաքս Պլանկի մրցանակի երկու դափնեկիրներ և Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի մրցանակակիրներ ներկայումս մաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսորներ են։

Կառուցվածք խմբագրել

 
Համալսարանում բժշկական հետազոտությունների կենտրոն
 
Երաժշտության կոնսերվատորիան

Գրադարան խմբագրել

Համալսարանի կենտրոնական գրադարանը Մյունստերի համալսարանական և պետական գրադարանն է, որը հանդիսանում է նաև Վեստֆալիայի տարածաշրջանային գրադարանը։ 2011 թվականի դրությամբ գրադարանն ունի ավելի քան 6,2 միլիոն հատոր, որից 2.68 միլիոն հատորը պահվում է գրադարանում, իսկ 3,53 միլիոն հատորը պահվում է 146 ֆակուլտետի և ֆակուլտետային գրադարաններում։ Դրանցից 47.350-ը էլեկտրոնային հոդվածներ և թերթեր են[14] ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ուսանողական կյանք խմբագրել

 
Մյունստերը դասվում է աշխարհի ամենաբնակելի քաղաքների շարքում

Համալսարանն առաջարկում է շատ ակտիվ ուսանողական կյանք։ Համալսարանի մարզական ակումբն առաջարկում է ավելի քան 100 մարզական դասընթացներ, մարզական շրջագայություններ, հետագա կրթություն և միջազգային մրցաշարեր[15]։ Համալսարանի ՏՏ ոլորտը տրամադրում է տեղեկատվության մշակման և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոնացված ծառայություններ։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու ՏՏ ստանդարտ և հատուկ ծրագրեր[16]։ Օտար լեզուներ կարելի է սովորել համալսարանի լեզվական կենտրոնում ։ Այն առաջարկում է ավանդական լեզվի դասընթացներ, տանդեմի դասընթացներ (տարբեր մայրենի լեզուներով երկու անձ հանդիպում են, որպեսզի միմյանցից սովորեն) և լեզվական վկայագրեր (օրինակ ՝ Յունիսերտ)[17]։ Մշակութային ծրագիրը ներառում է նաև տարբեր թանգարաններ, երաժշտություն (երգչախմբեր, համույթներ, նվագախումբ), թատրոններ և կինոթատրոններ[18] ։ Ուսանողական կազմակերպությունները, ինչպիսիք են ԱՅՍԵԿը, Եվրոպական ուսանողների ֆորումը և շատ ավելի կազմակերպություններ, ներկայացված են բարձր անդամակցությամբ։ Մյունստեր քաղաքն ինքնին շատ ակտիվ գիշերային կյանք ունի ՝ ավելի քան 1000 բար և ակումբ։ Որպես Վեստֆալյան հաշտության քաղաք՝ Մյունստերը նույնպես ունի շատ հարուստ մշակութային կյանք։

Ականավոր շրջանավարտներ խմբագրել

 
Նանոտեխնոլոգիայի կենտրոնը
 
Ֆիզիկայի ամբիոն
 
Անգլերեն լեզվի սեմինարների համար նախատեսված շենքի մուտք

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.uni-muenster.de/profil/zahlen.shtml
  2. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  3. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
  4. https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://idw-online.de/de/institution72
  7. https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
  8. https://www.ripe.net/membership/indices/data/de.uni-muenster.html
  9. Our Members / Tier 4
  10. https://www.nfdi.de/verein/#mitglieder
  11. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  12. 12,0 12,1 12,2 Online-Redaktion, Westfälische Wilhelms-Universität Münster, Westfälische Wilhelms-Universität Münster. «Geschichte der WWU Münster - Struktur». www.uni-muenster.de.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. [1] Արխիվացված 2014-12-16 Wayback Machine Study guide - range of courses and corresponding degrees. Retrieved 25. September 2012.
  14. [2] ULB inventory. Retrieved 25. September 2012.
  15. [3] Homepage of the university's sports organization (in German).
  16. [4] Homepage of the university's IT organization (Zentrum für Informationsverarbeitung" (ZIV)).
  17. [5] Homepage of the university's language center.
  18. [6] Homepage of the university's cultural programme

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյունստերի համալսարան» հոդվածին։