Մյոնխենգլադբախ(գերմ.՝ Mönchengladbach [mœnçənˈɡlatbax]) - քաղաք Արևմտյան Գերմանիայում, Նիեդերհեյն մարզում (գերմ.՝ Niederrhein), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա։ Բնակչությունը՝ 257,993 մարդ (2010 թվականի տվյալներով), խտությունը՝ 1500 մարդ/կմ2։ Քաղաքը հայտնի է իր ֆուտբոլային ակումբով՝ Բորուսիա Մյոնխենգլադբախ, ինչպես նաև այստեղ է հիմնվել հնագույն ժամանակակից գործարաններից մեկը՝ Van Laack-ը, որը արտադրում է բարձր որակի տղամարդկանց հագուստ։ Քաղաքը հայտնի է նաև նրանով, որ բնակչությանը վերացնելու նպատակով, 1940 թվականի մայիսի 11-ին II Համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական ավիացիայի կողմից առաջինն է ենթարկվել գորգային ռմբակոծման[1]։. Քաղաքում է գտնվում A. Monforts Werkzeugmaschinen GmbH & Co. KG ընկերությունը, որը զբաղվում է հաստոցաշինությամբ և տեքստիլ մեքենաների արտադրմամբ։

քաղաք
Մյոնխենգլադբախ
Mönchengladbach
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՇրջանՎեստֆալիա
Ներքին բաժանումMoenchengladbach North?, Moenchengladbach East?, Moenchengladbach South? և Moenchengladbach West?
ՔաղաքագլուխՆորբերտ Բուդե
Մակերես170 կմ²
ԲԾՄ70 մ
Բնակչություն257․993 մարդ (2010)
Խտություն1500 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+49 2161
+49 2166
Փոստային ինդեքս41001 - 41239
Փոստային դասիչ41061–41239
Ավտոմոբիլային կոդMG (նախկինում՝ RY, GV)
Պաշտոնական կայքmoenchengladbach.de
Մյոնխենգլադբախ (Գերմանիա)##
Մյոնխենգլադբախ (Գերմանիա)

Անվանում խմբագրել

Հայտնի է 11-րդ դարի վերջից։ Ենթադրում են, որ անվանումը կազմված է հին վերին գերմաներեն glad՝ «մաքուր, լուսավոր, փայլուն» և bach՝ «առու» բառերից։ Mönchen՝ «վանականի» (վանքապատկան) հատկացուցիչն ավելացվել է Բերգիշգլադբախից («Լեռնային Գլադբախ») զանազանելու համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ричардс и Саундерс. Королевские ВВС в 1939—1945 гг., издание 1953 г.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոնխենգլադբախ» հոդվածին։