Մհեր Ավանեսյան (1981, հունվարի 5, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), հայ կրկնակի անդամահատված լեռնադահուկորդ և մրցակցային նավաստի Արցախի Հանրապետությունից։

Մհեր Ավանեսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝առագաստանավորդ և լեռնադահուկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 11, 1981(1981-05-11)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան
Ակումբ՝Bargh Shiraz F.C.?

Կենսագրություն խմբագրել

Մհեր Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 5-ին։ Ապրում է Արցախի Հանրապետությունում։ 1988 թվականին՝ յոթ տարեկան հասակում, նա հարվածել է բարձր լարման էլեկտրացանցին, որի արդյունքում զրկվել է երկու ձեռքերից։

1996 և 2000 թվականներին առագաստանավային սպորտաձևում նա մրցում էր ամառային պարալիմպիկ խաղերում, իսկ 1998, 2002 և 2006 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաև ձմեռային պարալիմպիկ խաղերին՝ լեռնադահուկային սպորտ մարզաձևում։

Համարվում է պարալիմպիկ խաղերի այն եզակի մասնակիցներից, ովքեր մասնակցություն են ունեցել մրցույթին և՛ ձմռանը, և՛ ամռանը՝ տարբեր սպորտաձևերում[2]։ 2010 թվականին հերթական անգամ մասնակցել է Վանկուվերում, իսկ 2014 թվականին՝ Սոչիում ընթացող պարալիմպիկ խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://web.archive.org/web/20051024150258/http://saltlake2002.paralympic.org/athletes/biographies/741006.html
  2. «Փյունիկ, Հաշմանդամների հայկական ասոցացիա». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.