Մկրտում Հովնաթանյան (1779[1], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] - 1845[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ դիմանկարիչ։

Մկրտում Հովնաթանյան
Ծնվել է1779[1]
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1]
Վախճանվել է1845[1]
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Քարթլի-Կախեթի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմանկար[1]
ԱշակերտներՀակոբ Հովնաթանյան
ԶավակներՀակոբ Հովնաթանյան և Աղաթոն Հովնաթանյան

Հովնաթան Հովնաթանյանի որդին, Հակոբ և Աղաթոն Հովնաթանյանների հայրը։ Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։

Կենսագրություն խմբագրել

Մկրտում Հովնաթանյանը ծնվել է 1779 թվականին (այլ տվյալներով՝ 1765 թվականին[2]) նկարիչներ Հովնաթանյանների տոհմիկ ընտանիքում։ Նկարել է կրոնական թեմաներով կտավներ, հայ թագավորների ու ռազմական գործիչների մի շարք դիմանկարներ, որոնցից առավել հայտնի է «Տրդատ թագավոր» կտավը (Հայաստանի ազգային պատկերասրահ)[3]։ Օգնել է հորը վերանորոգելու և նկարազարդելու Էջմիածնի Մայր Տաճարի գեղանկարները, որոնք ավելի վաղ ստեղծել էր նրա նախապապը՝ Նաղաշ Հովնաթանը։ Ստեղծել է նաև Սիոնի մայր տաճարի գեղանկարները։ Աշխատանքներում առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են։ Մկրտում Հովնաթանյանի աշխատանքներից պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի ազգային պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի ազգային պատկերասրահ[4] և էջմիածնի վանքի Վեհարան)[5][6]։

 
Էջմիածնի տաճարի գեղանկարները, որոնք Մկրտում Հովնաթանյանը վերականգնել և համալրել է հոր՝ Հովնաթան Հովնաթանյանի հետ

Մահացել է 66 տարեկան հասակում Թբիլիսիում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը[7]։

Գրականություն խմբագրել

  • «Популярная художественная энциклопедия» 2-я книга, издательство «Советская энциклопедия», 1986 г.
  • М. Казарян «Художники Овнатаняны» Москва, 1969 г.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «The memorial of Hovnatanyan Mkrtum (Մկրտում Հովնաթանյան) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Հովնաթանյան Մկրտում Հովնաթանի | Տրդատ թագավոր - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  5. «AV Production - Մկրտում Հովնաթանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Մկրտում Հովնաթանյանի արվեստը (Հայոց եկեղեցու պատվերով կատարված գործերը)» (PDF).(չաշխատող հղում)
  7. Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 575