Մկրտիչ Հաճյան

հայ նկարիչ, գրող

Մկրտիչ Շահենի Հաճյան (հունվարի 11, 1915(1915-01-11), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 25, 1985(1985-11-25)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։

Մկրտիչ Հաճյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Շահէն Հաճեան
Ծնվել էհունվարի 11, 1915(1915-01-11)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 25, 1985(1985-11-25)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Թուրքիա և  Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1933)
Մասնագիտությունգրող, նկարիչ, երաժշտական քննադատ և գյուտարար

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-1957 թվականներին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959 թվականին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (նրան պատկանում է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի թատերական մրցանակ) պիեսները[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հաճյանի «Բոցեր» (1973)[4] և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի գրական մրցանակ) խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում։ Թարգմանել է Է. Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։

Ցուցահանդեսներ խմբագրել

Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=7920
  2. Էզմե
  3. Paris, Bibliothèque de l'Eglise apostolique arménienne -. «Bibliothèque de l'Eglise apostolique arménienne - Paris - Հաճեան , Մկրտիչ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Հաճեան, Մկրտիչ (1973 թ․ հունվարի 1). Բոցեր: քերթուածներ (Armenian).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ խմբագրել

  • Garo Kurkman, Armenian painters of Ottoman Empire, Volume I, Matusalem Publications, Istanbul, April, 2004.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 86