Մխչյան

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Մխչյան (նախկին անվանումը՝ Իմանշալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Մխչյան է վերանվանվել 1935 թվականին, գյուղի անվանումը կապված է 1921 թվականի քաղաքացիական կռիվների ժամանակ այստեղ զոհված Լիպարիտ Մխչյանի անվան հետ։

Գյուղ
Մխչյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Հիմնադրված է1831[1] թ.
Մակերես9,86 կմ²
ԲԾՄ845 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4535[2] մարդ (2011)
Կրոնական կազմքրիստոնեություն
Ժամային գոտիUTC+4
Մխչյան (Հայաստան)##
Մխչյան (Հայաստան)
Մխչյան (Արարատի մարզ)##
Մխչյան (Արարատի մարզ)

Կլիման խմբագրել

Գյուղը գտնվում է Հրազդան գետի հովտում, ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մխչյանի մշտական բնակչությունը կազմել է 4535, առկա բնակչությունը՝ 4208 մարդ[2]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[3], 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[4]։ Բնակիչների նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։

Մխչյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 391 852[3] 1177 1104 1268 2912 3557 2843 4339[6] 5022 4535[2]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 1304 տնտեսություն։ Ունի 2 դպրոց, դրանցից առաջինը հիմնադրվել է 1883 թվականին, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Արդյունաբերության ոլորտում զարգացած են սննդի արդյունաբերությունը, այստեղ գործում է կոնյակի հումքի մշակման արտադրամաս։ Գյուղի մոտ է կառուցված Մխչյանի ջրհան կայանը, որը Սև ջրի աղբյուրները և արտեզյան ջրերը մղում են Արտաշատի ջրանցք և դրանով ոռոգում տեղի գյուղատնտեսական հողահանդակները։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 657 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 838
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 773

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխչյան» հոդվածին։