Մխիթար Մանուկյան

հայ ըմբիշ

Մխիթար Ռազմիկի Մանուկյան (սեպտեմբերի 20, 1973(1973-09-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ և ղազախ հունահռոմեական ոճի ըմբիշ, մարզիչ, աշխարհի երկակի չեմպիոն (1998, 1999), Ասիայի կրկնակի չեմպիոն (1997, 1999)[1], Օլիմպիական խաղերի մեդալակիր (2004)[2], Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1995), Ղազախստանի սպորտի վարպետ (1998

Մխիթար Մանուկյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվականսեպտեմբերի 20, 1973 (50 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄարզիչՅուրի Կարապետյան
Կարիերայի ավարտ2005
Մեդալները
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Հայաստան
Աշխարհի առաջնություն
Բրոնզ Պրահա 1995 62 կգ
Եվրոպայի առաջնություն
Բրոնզ Բուդապեշտ 1996 62 կգ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Ղազախստան
Օլիմպիական խաղեր
Բրոնզ Աթենք 2004 66 կգ
Աշխարհի առաջնություն
Ոսկի Եվլե 1998 62 կգ
Ոսկի Աթենք 1999 62 կգ
Ասիայի առաջնություն
Ոսկի Թեհրան 1997 63 կգ
Ոսկի Տաշքենդ 1999 63 կգ
Աշխարհի գավաթի առաջնություն
Ոսկի Ալմա-Աթա 2003 66 կգ

Կենսագրություն խմբագրել

Մխիթար Մանուկյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 20-ին Լենինականում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանում՝ Յուրի Կարապետյանի ղեկավարությամբ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ծնողներն ու քույրը զոհվել են։ Իր խոսքերով, այդ ողբերգությանը դիմացել է ըմբշամարտի շնորհիվ։ 1990 և 1991 թվականներին դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ 1993-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ և դարձել աշխարհի (1995) և Եվրոպայի (1996) առաջնությունների մրցանակակիր, մասնակցել Ատլանտայի Օլիմպիական խաղերին (1996)։

1997 թվականին Ղազախսանի գլխավոր մարզիչ Դաուլետ Տուրլիխանովի հրավերով տեղափոխվել է Ալմա-Աթա և սկսել է հանդես գալ Ղազախստանի դրոշի ներքո։ Այդ թվականին էլ Մխիթար Մանուկյանը հաղթել է Ասիայի առաջնությունում, իսկ 1998 և 1999 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1999 թվականին Միասնական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ըմբիշ։ Սիդնեյի Օլիմպիական խաղերի ֆավորիտներից էր, սակայն այդ մրցումների դեռ նախնական փուլում անսպասելիորեն պարտվել է կուբացի ըմբիշ Խուան Լուիս Մարենին և զբաղեցնում միայն յոթերորդ տեղը։ Հետագայում վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի մասնակցել մրցումներին, այնուհետև չի կարողացել հանդես գալ իր նախկին քաշային կարգում։ Դժվարությամբ ընտրվելով որպես Աթենքի Օլիմպիական խաղերի մասնակից՝ կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։

2005 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և դարձել Ղազախստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի օգնական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill; et al.Mkhitar Manukyan Արխիվացված 2020-04-18 Wayback Machine Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC. Archived from the original Արխիվացված 2020-04-18 Wayback Machine on 18 April 2020.
  2. Мхитар Манукян на Олимпийских Играх 2004 (ռուսերեն). borqba.narod.ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Մանուկյան» հոդվածին։