Մի զայրացիր (խաղ)

Գերմանական սեղանի խաղ

«Մի՛ զայրացիր», գերմանական սեղանի խաղ, որը մշակել է Յոզեֆ Ֆրիդրիխ Շմիդտը 1907-1908 թ.։ Խաղը թողարկվել է 1914 թ. և վաճառվել մոտ 70 միլիոն օրինակով։ Այս խաղին նման են հնդկական «Պաչիսին», կոլումբիական «Պարկեսը», անգլիական «Լուդոն»։

Մի զայրացիր
Տեսակսեղանի խաղ, cross and circle game? և խաղեր տախտակի վրա
ԴիզայներJosef Friedrich Schmidt?
ՀրատարակիչSchmidt Spiele?
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ8
 Mensch ärgere Dich nicht Վիքիպահեստում

Խաղի անունը խմբագրել

Խաղի անունը գերմաներեն նշանակում է «Մի՛ բարկացիր» ("Mensch ärgere Dich nicht" բառացիորեն «Մի՛ զայրացիր, եղբայր» կամ «Մի՛ զայրացիր, ընկեր»)։ Անունը ծագում է այն հանգամանքից, որ խաղաքարը վերադառնում է դաշտից դուրս վիճակ, երբ մյուս խաղացողի խաղաքարը հայտնվում է այդ դաշտում, ինչը հիշեցնում է նարդի խաղի կանոնները։

Կանոններ խմբագրել

 
Փայտե տախտակ` բոլոր խաղաքարերով իրենց տներում (չի պատահում խաղի ընթացքում)

Կարող են խաղալ 2-4 հոգի՝ մեկական խաղացող յուրաքանչյուր կողմից։ Ամեն խաղացող ունի 3 կամ 4 խաղաքար (գոյություն ունի խաղի 2 տարբերակ), որոնք խաղի սկզբում գտնվում են դաշտից դուրս վիճակում՝ պահեստում։ Խաղացողները պետք է տեղափոխեն իրենց խաղաքարերը ամբողջ խաղադաշտով մինչև իրենց տունը։

Շարքերը դասավորված են խաչաձև։ Նրանք շրջապատված են և կապված դաշտերի շրջանի հետ, որի վրայով խաղաքարերը տեղաշարժվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Խաղադաշտի ամեն կողմում կա պահեստ, սկիզբ և տուն։ Խաղացողը պիտի իր բոլոր խաղաքարերը տանի պահեստից մինչև տուն։

 
Հոլանդական տարբերակ 6 խաղացողի համար

Սկզբում պետք է 1 խաղաքար պահեստից տանել դեպի սկիզբ։ Դրա համար զառը գցում են այնքան, մինչև զառի վրա դուրս գա 6 թիվը։ Խաղաքարը շարժվում է ըստ զառի վրա դուրս եկած թվի։ Եթե այդ թիվը 6 է, ապա խաղացողն ունի 2-րդ քայլի իրավունք։ Եթե որևէ գույնի խաղաքար կանգնի ուրիշ խաղաքարի վրա նույն վանդակում, ապա դրանով այդ խաղաքարն ուղարկում է պահեստ։ Բայց եթե այդ վանդակը կանգնած խաղաքարի սկիզբն է, ապա կանգնող խաղաքարն է գնում պահեստ։ Դրանից խուսափելու համար խաղացողը կարող է քայլը բաց թողնել։ Նույն գույնի խաղաքարերը իրավունք չունեն իրար վրա կանգնել նույն վանդակում։ Խաղն ավարտվում է, երբ որևէ խաղացողի բոլոր խաղաքարերը հասնեն տուն։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի զայրացիր (խաղ)» հոդվածին։