Միքսթեյփ (անգլ.՝ mixtape կամ անգլ.՝ mix tape), ձայնագրման տեսակ, երգերի ժողովածու, որոնք ձայնագրված են որոշ շարքով և երաժշտական հատվածների խառնույթ (անգլ.՝ mix) են ներկայացնում։ Դրանք հավաքվում են մեկ ստեղծագործության մեջ, հիմնականում աուդիոկասետի վրա (անգլ.՝ tape)[1]։

1974 թվականի վաղ անօրեն 8-հետքային միքսթեյփ

Միքսթեյփը, որը սովորաբար արտացոլում է իր կազմողի երաժշտական ճաշակը, կարող է տարբերակվել պատահական ընտրված սիրված երգերի ցանկից մինչև ընդհանուր թեմայի կամ տրամադրության հետ կապված երգերի կոնցեպտուալ խառնուրդ, կամ շատ անձնական հայտարարություն, հաշվի առնելով ժապավենում նշված հասցեատերին։

Ակնարկագիր Ջեֆրի Օ’Բրայենը անվանել է անձնական միքսթեյփերն «առավել լայնորեն օգտագործվող ամերիկյան արվեստի ձև»[2], և շատ ոգևորված մարդիկ կարծում են, որ այն միքսթեյփը, որը ստեղծված է երգերի մանրակրկիտ ընտրությամբ միքսի համար, կարող է գեղարվեստական հայտարարություն լինել, որ այն ավելին է, քան պարզապես առանձին երգերի հավաքածու[3]։

Սպառողական մակարդակի համեմատաբար էժան թվային աուդիոսարքավորման հայտնվելուց հետո, CD-ների կամ MP3-փլեյլիստների տեսքով խառնուրդների ստեղծումը և տարածումը դարձել է ընտրության ժամանակակից միջոց[4], սակայն «միքսթեյփ» տերմինը դեռ լայնորեն օգտագործվում է անգամ տարբեր մեդիայի խառնուրդների համար (CD, MP3, MiniDisc և այլն)։ Նաև ի հայտ են եկել երգերի տեսաժողովածուներ։

Պատմություն խմբագրել

Ամենատարածված վաղ միքսթեյփերըն են եղել 8-հետքային ժապավենները, որոնք վաճառվում էին 1960-1980-ական թվականներին տարբեր շուկաներում բեռնատար մեքենաների վարորդների կողմից «Սուպեր 73», «Country Chart Toppers» կամ «Փոփ երաժշտության թոփ 1977» անվանումներով։

«Միքսթեյփ» հասկացողությունն առաջացել է ԱՄՆ-ում՝ սևամորթ ռեփերների շրջապատում։ Այդ պատճառով էլ միքսթեյփերն առավել հայտնի են հիփ հոփ համայնքում[5]։ Հաճախ միքսթեյփերն իրենցից ներկայացնում եմ տարբեր արտիստների առանձին երգերի ժողովածուներ։ Սակայն դրանք կարող են նաև թեմատիկ լինել (օրինակ, կոնկրետ արտիստի երգերից միքսթեյփ կամ բոլոր արտիստները կարդում են որոշակի բիթմեյքերի աշխատանքի ներքո)։ Հաճախ միքսթեյփերը թողարկվում են իրենց հեղինակների կողմից՝ դիջեյներն իրենց լեյբլներում, տարածելով դրանք փողոցներում իրենց ալիքների միջոցով, խուսափելով պաշտոնական երաժշտական խանութներից և խոշոր մանրածախ ցանցերից։ Երբ հիփ հոփը դեռ նոր էր առաջանում, դիջեյներն ինքնուրույն էին վաճառում իրենց միքսթեյփերը փողոցներում իրենց սեփական մեքենաների բեռնախցիկներից կամ տարբեր ակումբներում։

Շատ սկսնակ արտիստներ դիտարկում են միքսթեյփերը որպես սեփական փրոմոուշնի համար միջոց, այդ պատճառով էլ փոխանցում են իրենց նոր երգերը հայտնի դիջեյներին միքսթեյփերի համար[6]։ Շատ դիջեյներ թողարկում են միքսթեյփերի շարքեր[7]։ Օրինակ, 2008 թվականի սեպտեմբերի սկզբին DJ White Owl-ը թողարկել է « WHITE OWL DROP THAT 31»-ը, որը այդ շարքի 31-րդ միքսթեյփն էր։ Դրա հետ մեկտեղ միքսթեյփերն ունեն կիսապաշտոնական կարգավիճակ, փոքր տպաքանակներ և հոսում են համացանց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mixtape». Merriam Webster. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  2. Resnick, Michael (2006). «BurnLists: The Digital „Mix Tape“ Comes Of Age» Արխիվացված 2006-12-10 Wayback Machine. Retrieved 2007-01-15
  3. Rosen, Jody (2004 թ․ ապրիլի 29). «Unforgettable». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  4. John Shepherd, Continuum encyclopedia of popular music of the world. Continuum International Publishing Group, 2003, p.506
  5. Shapiro, Peter (2005) The Rough Guide to Hip-Hop, Rough Guides, 1-84353-263-8, p.332-333
  6. Mitchell, Shamika Ann (2007). Mickey Hess (ed.). Icons of Hip Hop (1. publ. ed.). Westport, CT [u.a.]: Greenwood Press. ISBN 9780313339035.
  7. XXL Staff (17 April 2006). Guerrilla Marketing: How 50 Cent Used Mixtapes to Market His Brand. Accessed 13 January 2016.

Արտաքին հղումներ խմբագրել