Միքայել V Կալաֆաթոս (հուն․՝ Μιχαήλ Ε΄ Καλαφάτης, 1015[1], Պափլոգոնիա, Բյուզանդական կայսրություն - օգոստոսի 24, 1042, Ստուդիասի վանք, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր (1041-1042)։

Միքայել V Կալաֆաթոս
հուն․՝ Μιχαήλ Ε΄ Καλαφάτης
Բյուզանդիայի կայսր
Թագադրում1041
Հանձնում1042
Ծնվել է՝1015[1]
ԾննդավայրՊափլոգոնիա, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝օգոստոսի 24, 1042
Վախճանի վայրՍտուդիասի վանք, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Երկիր Բյուզանդական կայսրություն
ՏոհմՀայկական (Մակեդոնական) հարստություն
միապետ
ՄայրԶոյա Ծիրանածին և Թեոդորա (Բյուզանդիայի կայսրուհի)[2]
Հավատքուղղափառություն

Սեփաննոս Կալաֆաթոսի և Միքայել IV Պափլագոնացու քույր Մարիայի որդին։

Ընտանիքը խմբագրել

Միքայել V Կալաֆաթոսի հայրը՝ Ստեփաննոս Կալաֆաթոսն (Խծուծող բանվոր) էր, իսկ մայրը՝ Մարիան, Միքայել IV Պափլագոնացու քույրը։ Նրա հոր մականունը արտացոլում էր իր մասնագիտությունը՝ նա խծուծում ու խեժապատում էր կառուցված նավերը։

Մարիան ու Միքայել IV Պափլագոնացին ունեին ևս 4 եղբայր՝

  • Ներքինի Հովհան Օրֆանոտրոֆ (Անապահովներին կերակրող) - զբաղեցրել էր կյուրապաղատի պաշտոն.
  • Նիկիտա, մահացել էր մինչև 1034 թվականը.
  • Կոստանդին - ներքինի
  • Գեորգի - ներքինի

Ծագումը և իշխանության գալը խմբագրել

1034 թվականի ապրիլի 11-ին, Զատիկի նախօրեին լոգարանում Ռոմանոս III Արգիրոսի մահից հետ (խոսակցություններ են եղել, որ կայսրին թունավորել են Հովհան Օրֆանոտրոֆը և կայսրուհի Զոյան), իշխանությունը հայտնվում է վերջինիս ձեռքում։ Շուտով Հովհան Օրֆանոտրոֆը համոզում է տարիքավոր կայսրուհուն շուտափույթ միավորվել ամուսնությամբ Միքայելի հետ և նրան հռչակել կայսր։ Զոյային երկար համոզելու կարիք չի լինում, և իշխանությունը անցնում է եղբայրների ձեռքը՝ կայսրը Միքայել IV Պափլագոնացու և Հովհան Օրֆանոտրոֆի։

 
Միքայել Կալաֆաթոսի քեռին՝ Միքայել IV Պափլագոնացին

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Michael Angold. The Byzantine empire 1025—1204. (Longman, 2nd edition, 1997). ISBN 0582 29468 1.
  • Jonathan Harris. Constantinople: Capital of Byzantium. (Hambledon/Continuum, 2007). ISBN 978 1847251794.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել V Կալաֆաթոս» հոդվածին։