Միքայել Շաթիրյան

հայ գրող

Միքայել Ալեքսանդրի Շաթիրյան (փետրվարի 27, 1916(1916-02-27), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1985(1985-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Միքայել Շաթիրյան
Ծնվել էփետրվարի 27, 1916(1916-02-27)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 6, 1985(1985-12-06) (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, դրամատուրգ, սցենարիստ, խմբագիր, արձակագիր և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[1] և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներՀովազաձորի գերիները և Նվագախմբի տղաները
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, ՀԳՄ, Գրական թերթ և Լիտերատուրնայա Արմենիա
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Միքայել Շաթիրյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանում։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է Երևան և զբաղվել լրագրողական աշխատանքով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թղթակից է եղել Լենինգրադում։ 1950-1951 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1951-1953 թթ.՝ ՀԽՍՀ արվեստի վարչության պետի առաջին տեղակալը, 1953-1955 թթ.՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետ, 1966-1969 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար և «Գրական թերթի» խմբագիր, 1969-1973 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչի տեղակալ, 1973-1975 թթ.՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը։

 
Միքայել Շաթիրյանի հուշատախտակը Երևանի Տերյան փողոցում

Ռուսերեն լույս են տեսել նրա «Զինվորներ» (Մոսկվա, 1958 և 1963), «Կամրջի մոտ» (Մոսկվա, 1964), «Երաժշտախումբը» (Մոսկվա, 1970, 1976), «Հեղափոխության գեներալը» (Մոսկվա, 1985), գերմաներեն՝ «Ասք արմավենու մասին» (Բեռլին, 1975) գրքերը։

Նրա սցենարով «Հայֆիլմը» 1960 թվականին նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը։ ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Անխորտակելի կամուրջներ» պիեսը։ Կիրովականի թատրոնը բեմադրել է նրա «Կովկասի դարպասներ» (հեղինակակից Լևոն Կարագյոզյան, 1975) և «Կովկասի արտակարգ կոմիսարը» (1978) դրամաները։

Մահացել է Երևանում[2][3]։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (6.04.1985)[4]
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (5.06.1945)[5]
  • Կարմիր աստղի շքանշան (13.10.1944)[6]
  • «Պատվո նշան» շքանշան (1971)
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (3.06.1943)[7]
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)

Երկերի մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Մ. Շաթիրյանի «Փորձություն» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1948, 190 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 204 էջ։
  • Զինվորներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 895 էջ։
  • Գարունը նորից եկավ (վիպակ և պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 296 էջ։
  • Ասք արմավենու մասին (վեպ Ստեփան Շահումյանի մասին), Երևան, «Հայաստան», 1967, 708 էջ։
  • Հեղափոխության գեներալը (վեպ Ալեքսանդր Մյասնիկյանի մասին), Երևան, «Սովետական գրող», 1978, 476 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, «Սովետական գրող», 1983, 528 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, «Սովետական գրող», 1986, 500 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 1. Իմ մասին /վիպակ/, Պատմվածքներ, Երևան, 1988, 680 էջ[8]։
  • Ընտիր երկեր, հատ. 2. Ասք արմավենու մասին, Երևան, 1988, 360 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, 2016, 580 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, 2016, 640 էջ։

Մամուլ խմբագրել

  • Թող գա..., «Գրական թերթ», 1969, № 1:
  • Արժեքավոր վեպ ժողովուրդների բարեկամության մասին (գրախոսություն Գրիգորի Վերմիշևի «Ամիրսպասալար» վեպի մասին)։ «Գրական թերթ», 1969, № 5:

Թարգմանությունները (ռուսերենից) խմբագրել

  • Յան Դրդա, Համր բարիկադ (պատմվածքների ժողովածուի մեջ մտնող «Ֆաուստ-պատրոն» պատմվածքը թարգմանել է Մ. Շաթիրյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 182 էջ։
  • Արթուր Հեյլի, Օդանավակայան (վեպ, թարգմանության հեղինակակից Մ. Խաչատրյան), Երևան, «Հայաստան», 1974, 508 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #135308306 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 418.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  6. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  8. Շաթիրյան, Միքայել Ալեքսանդրի (1988). Ընտիր երկեր։ 2 Հ. Սովետական գրող. ISBN 9785550000236.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Շաթիրյան» հոդվածին։