Ռոլֆ Օկե Միքայել Նյուկվիսթ (շվեդ.՝ Rolf Åke Michael Nyqvist, նոյեմբերի 8, 1960(1960-11-08)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - հունիսի 27, 2017(2017-06-27)[5][1][3], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասան, մեծ մասամբ հայտնի է «Բեկ» (1997-1998) սերիալում իր կերտած դերով և «հազարամյակ»-ի էկրանավորման մեջ Միքայել Բլումկվիսթի դերով։

Միքայել Նյուկվիսթ
Ծնվել էնոյեմբերի 8, 1960(1960-11-08)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
Մահացել էհունիսի 27, 2017(2017-06-27)[5][1][3] (56 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանKatarina kyrkogård
ԿրթությունMalmö Theatre Academy?
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և դերասան
Ակտիվ շրջան1987-ից մինչ այժմ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Նյուկվիսթը ծնվել է Ստոկհոլմում՝ Շվեդիա։ Նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը՝ շվեդուհի, նա եղել է որդեգրված զավակ[6][7]։ 17 տարեկանում տեղափոխվում է Օմահ (Նեբրասկա, ԱՄՆուսանողական ծրագրով, որտեղ էլ ստանում է իր դերասանական հմտության առաջին դասերը։

Իր մուտքը ֆիլմաշխարհ եղել է ոչ մեծ դերով` «Kamraterna»(1982) ֆիլմում։ Իր առաջին մեծ դերը եղել է ռեժիսոր Լուկաս Մուդիսոնի «Միասին» (2000) կինոնկարում, որն արժանացել է «Ոսկե բզեզ» մրցանակի։

Նյուկվիսթին առավել հայտնի դարձրել է Միխաել Բլումկվիսթի դերում` շվեդացի լրագրող և գրող Ստիգ Լարսոնի «Հազարամյակ» եռերգության մեջ նկարահանվելու շնորհիվ։ «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Աղջիկ, ով խաղացել է կրակի հետ» և «Աղջիկը, ով պայթեցրել է օդային ամրոցներ» ֆիլմերում նկարահանվել է Նումի Ռապասի հետ միասին։

2011 թվականին նկարահանվել է «Հետապնդում»[8][9] և «Անկատար առաքելություն։ Ուրվականի արձանագրությունը» ֆիլմերում[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #137493045 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 https://www.svt.se/kultur/skadespelaren-michael-nyqvist-ar-dod (շվեդերեն)
  6. Michael Nyqvist stars in Stieg Larsson’s The Girl With the Dragon Tattoo | Entertainment News Queensland
  7. «Swedish star Michael Nyqvist's beautiful personal drama | The Vancouver Observer». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  8. Erfors, Staffan (2010 թ․ հունիսի 11). «Michael Nyqvist aktuell för Hollywoodfilm». dagensmedia. Sweden. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. Søndberg, Ole (2010 թ․ ապրիլի 26). «Michael Nyqvist to star in The Man From Beijing». YellowBird. Sweden. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. Sneider, Jeff (2010 թ․ սեպտեմբերի 24). «Update: 'Dragon Tattoo' Star Michael Nyqvist Will Play Villain in 'M:I:4'». The Wrap. California. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. «Mission: Impossible — Ghost Protocol :: rogerebert.com :: Reviews». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Նյուկվիսթ» հոդվածին։