Միքայել Մանուկյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածը հայ քաղաքական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Միքայել Մանուկյան (այլ կիրառումներ)։

Միքայել Վաղինակի Մանուկյան (ապրիլի 10, 1967(1967-04-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ, 2007-2012 թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ։

Միքայել Մանուկյան
Ծնվել էապրիլի 10, 1967(1967-04-10) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1986) և ՎՊՀ (2008)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարշալ Բաղրամյան» մեդալ

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Միքայել Մանուկյանը ծնվել է 1967 թ. ապրիլի 10-ին Երևանում։ 1986 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը նկարիչ-ձևավորող մասնագիտությամբ, իսկ 2008 թ.՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը՝ պատմության, իրավունքի ուսուցիչ մասնագիտությամբ։

1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է։

Միքայել Մելքումյանը մեղադրանք է առաջադրվել 1994 թ․ դեպտեմբերի 18-ին Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Բանտարկվել է, սակայն իշխանափոխությունից հետո ազատ է արձակվել մեղադրանքի ապացուցման համար բավարար հիմքեր չլինելու պատճառով։

1992-2002 թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002 թթ.` ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու։

01.12.2002-12.05.2007 թթ. և 01.06.2012-16.01.2014 թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։

2007-2012 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։

2014 թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994 թ., ԼՂՀ), «Մարշալ Բաղրամյան» (2003 թ., ՊՆ), «Մարտական ծառայություն» (2007 թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012 թ., ՊՆ) մեդալներով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Արտաքին հղումներ խմբագրել

էջը ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում