Միրչա Էլիադե (ռումիներեն՝ Mircea Eliade, մարտի 9 (22), 1907[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա[4] - ապրիլի 22, 1986(1986-04-22)[5][6][7][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), ռումինացի, ֆրանսիացի, ամերիկացի փիլիսոփա, մշակույթի փիլիսոփա, կրոնաբան, կրոնի պատմաբան, բանագետ, գրող։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես դիցաբանության հետազոտող, կրոնական խորհրդանշանների, ծիսակարգերի, շամանության, մոգության, օկուլտականության, էքստազի հին տեխնիկայի, հին գիտակցության ու մտածողության վերլուծաբան։

Միրչա Էլիադե
ռումիներեն՝ Mircea Eliade
Դիմանկար
Ծնվել էմարտի 9 (22), 1907[1][2][3][…]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[4]
Մահացել էապրիլի 22, 1986(1986-04-22)[5][6][7][…] (79 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
ԳերեզմանՕուկ Վուդս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն և  ԱՄՆ
ԿրոնՌումինական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԿալկաթայի համալսարան և Բուխարեստի համալսարան
Գիտական աստիճանլիցենցիատ
Ազդվել էNae Ionescu?, Օնորե դը Բալզակ, Նիկոլայե Յորգա, Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու, Rudolf Otto?, Gerardus van der Leeuw?, Ռենե Գենոն, Julius Evola?, Giovanni Papini? և Անդրե Ժիդ
Մասնագիտությունմարդաբան, դիվանագետ, կրոնի պատմաբան, պատմաբան, լրագրող, վիպասան, փիլիսոփա, ակնարկագիր, դրամատուրգ, մանկավարժ, համալսարանի դասախոս, գրական քննադատ, կենսագիր, առասպելագիր, օրագրի հեղինակ, գրող, կրոնագետ և ազգագրագետ
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան և Բուխարեստի համալսարան
ԿուսակցությունԵրկաթե Գվարդիա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[8] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Mircea Eliade Վիքիպահեստում

Եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1966 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի։ Ավելի քան 30 գիտական, գրական ու փիլիսոփայական աշխատությունների հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով։ Եղել է պոլիգլոտ. ազատ տիրապետել է տասը լեզվի` ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն, սանսկրիտ, եբրայերեն, պարսկերեն, բենգալերեն, պալի։

Էլիադեի` կրոնի պատմությանն առնչվող առավել արժեքավոր աշխատություններից են շամանությանը, յոգային, կոսմոգոնիան արտացոլող լեգենդներին նվիրված գործերը։ Նա հետազոտել է նաև աշխարհի դիցաբանական նկարագրությունից պատմական նկարագրության անցումը։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Միրչա Էլիադեն ծնվել է 1907 թվականի մարտի 13-ին Բուխարեստում[9]։ Ռումինական աղբյուրներում ծննդյան ամսաթիվը նշված է փետրվարի 28` հուլյան օրացույցով, քանի որ գրիգորյան օրացույցը Ռումինիան ընդունել է 1924 թվականին միայն։ Էլիադեի ընտանիքը եղել է ուղղափառ և նրա ծննդյան օրը նշել է Սեբաստիայի 40 նահատակների օրը` հուլյան օրացույցով մարտի 9-ին։ Ինքը Էլիադեն միշտ այս օրն է մատնանշել որպես իր ծննդյան օր[10]։

Մայրը` Իոանա Արվիրան (օրիորդական ազգանունը` Վասիլեսկու), եղել է տրակտորիստի ընտանիքից։ Հայրը` Գեորգիե Էլիադեն, եղել է մոլդովացի գյուղացի (րա իսկական ազգանունը եղել է Իերեմիա, սակայն լինելով բանաստեղծ Էլիադե-Ռեդուլեսկուի երկրպագուն` նրա պատվին փոխել է ազգանունը)[11]։ Քանի որ նա եղել է զինվորական, Էլիադեների ընտանիքը հաճախ է տեղից տեղ փոխադրվել[9]։

1917-1925 թվականներին սովորել է Սպիրու Հարետի դպրոցում ու լիցեյում[9]։ Ուսումնառության ընթացքում տարվել է փիլիսոփայությամբ, Հին Արևելքով, կրոնի պատմությամբ։ Սովորել է ֆրանսերեն, գերմաներեն և լատիներեն։ 1924-1925 թվականներին սովորել է իտալերեն ու անգլերեն, որպեսզի բնագրով կարդա կրոնի իտալացի պատմաբան Ռաֆայելե Պետացոնիին և Ջեյմս Ջորջ Ֆրեզերին։

1921 թվականին տպագրվում է նրա առաջին հոդվածը` «Մետաքսի շերամի թշնամին» վերնագրով, որը լույս է տեսել «Ժողովրդական իմացության թերթում»։ Նույն ժամանակաշրջանում լիցեյականների մրցույթում նա զբաղեցնում է առաջին տեղը «Ինչպե՞ս ես գտա փիլիսոփայական քարը» պատմվածքի համար[9]։

1922 թվականին դարձել է «Միջատաբանական զրույցներ» և «Հետքաբանի օրացույցից» մշտական ակնարկները, որտեղ նկարագրված են իր ճամփորդությունները Ռումինիայում[9]։

1922-1923 թվականներին գրել է իր առաջին խոշոր ստեղծագործությունը` «Վեպ կարճատես դեռահասի մասին» վերնագրով, որը տպագրվել է միայն 64 տարի անց։ Նույն ժամանակ նա հրատարակել է մոտ 50 հոդված ու գրական ակնարկ[9]։

Ուսում խմբագրել

1925 թվականին ընդունվել է Բուխարեստի համալսարանի բանասիրության ու փիլիսոփայության բաժանմունք[9]։ 1928 թվականին ստացել է լիցենցիատի որակավորում։ Էլիադեի դիպլոմային աշխատանքը կոչվել է «Իտալական փիլիսոփայությունը Մարսիլիո Ֆիչինոյից մինչև Ջորդանո Բրունո»[9]։

Ճանապարհորդություն Հնդկաստան խմբագրել

1928 թվականին մահառաջա Մարահայա Մանինդրա Չանդրա Նանդին Էլիադեին կրթաթոշակ է նշանակել Հնդկաստանն ուսումնասիրելու համար։ Նա ուղևորվել է Կալկաթա` սանսկրիտ և փիլիսոփայություն ուսումնասիրելու Կալկաթայի համալսարանի պրոֆեսոր Սուրենդրանատա Դասհուպտայի ղեկավարությամբ[9]։ Հնդկաստան գնալու ճանապարհին Էլիադեն եղել է նաև Եգիպտոսում ու Ցեյլոնում[9]։ Ուսման ընթացքում նա ճանապարհորդել է հնդկական գյուղերում, եղել Հիմալայների մենաստաններում ու վանքերում։ Չորս ամիս նա ապրել է հիմալայան Ռիշիկեշի վանքում, որտեղ ուսումնասիրել է յոգա։ Նրա գուրուն եղել է նշանավոր Սվամի Շիվանանդը[9][12]։

Մանկավարժական և գիտական գործունեություն խմբագրել

 
Էլիադեի կիսանդրին Դասականների ծառուղում

1931 թվականի դեկտեմբերին Էլիադեն վերադարձել է Բուխարեստ և շուտով դասախոսական ինքնուրույն գործունեության անցել Բուխարեստի համալսարանում` հայտարարելով «Սատանայի թեման կրոնի պատմության մեջ» վերնագրով կուրսեր և սեմինար` «Պատճառի տարանջատումը միջնադարան բուդդայական տրամաբանության մեջ» վերնագրով։ Նույն թվականին Բուխարեստում ու Հռոմում լույս են տեսել նրա առաջին հրատարակումները փիլիսոփայության, հնդկական կրոնի մասին, իսկ հայրենիքում առաջին անգամ հրատարակվել է նրա «Իզաբելը և սատանայի ջրերը» վեպը[9]։

1932 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին զինվորական ծառայության է անցել հակաօդային գնդում, ապա շտաբի թարգմանչական բյուրոյում։ Դասախոսությունների շարքով հանդես է եկել ռադիոյով, համագործակցել է «Կուվինտուլ» և «Ժամանակ» շաբաթաթերթերի հետ, մասնակցել «Կրիտերիոն» լուսավորչական միության գործունեությանը։ Գրել է յոգայի թեմայով ատենախոսություն և հրատարակել էսսեների առաջին ժողովածուն` «Մենախոսությունները»[9]։

1933 թվականին «Մայտրեյի» վեպը ձեռագրերի մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը, ինչը մեծ հռչակ է բերել Էլիադեին։ Նույն թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (1936 թվականին լույս է տեսել նրա մենագրությունը` «Յոգա. էսսե հնդկական միստիկայի աղբյուրների մասին») և դարձել Բուխարեստի համալսարանի` տրամաբանության ու մետաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ[9]։

Միրչա Էլիադեն ամուսնացել է 1934 թվականին Նինա Մարեսի հետ[9]։ Ապա լույս են տեսել նրա վեպերը` «Վերադարձ դրախտից» և «Մարող լույս», ինչպես նաև էսսեների` «Օվկիանոսագիտություն» և «Հնդկաստան» ժողովածուները[9]։

1935 թվականին լույս են տեսել «Շինարարություն», «Ավազակներ» վեպերը և «Ասիական ալքիմիա» մենագրության առաջին մասը` արևելյան գիտությունների մասին[9]։

«Օրիորդ Քրիստինան» գրքի հրատարակումից հետո (1936) Էլիադեն մեղադրվել է պոռնոգրաֆիայի տարածման համար և վտարվել մանկավարժական գործունեությունից[9]։ Վեպը, որի գլխավոր հերոսը եղել է ստրիգա (մոլդավական ու ռումինական դիցաբանության մեջ վամպիր, կախարդ, որին վերածվում են կախվողները), նվիրված է էրոտիկայի դերին ու մարդկային կյանքի մահվանը։

1937 թվականին լույս է տեսել մենագրության երկրորդ մասը արևելյան գիտության թեմայով` «Բաբելոնյան տիեզերագիտություն ու ալքիմիա» վերնագրով, որը Էլիադեի կյանքի ֆրանսիական շրջանում առաջին մասի հետ վերամշակվել ու միավորվել է «Դարբիններ ու ալքիմիկոսներ» աշխատանքին։ Լույս է տեսել նաև «Օձը» վեպը[9]։

1937 թվականի հունվարից Էլիադեն հրատարակել է մի շարք հոդվածներ` սատարելով ֆաշիստական «Երկաթե գվարդիա» (ռումիներեն՝ Garda de Fier) կազմակերպությանը։ 1938 թվականին Ռումինիայում դիկտատուրա հաստատած Կարոլ II արքան իր անզիջում պայքարն է սկսում «Երկաթե գվարդիայի» ու այդ կազմակերպությանն աջակցող մարդկանց դեմ։ Ձերբակալվում է Բուխարեստի համալսարանի` փիլիսոփայության բաժանմունքի ամբիոնի պրոֆեսոր Նաե Իոնեսկուն, իսկ Էլիադեն` որպես նրա ասիստենտ, դարձյալ հեռացվում է համալսարանից։ 1938 թվականի հունիսին Էլիադեի տանը խուզարկություն է անցկացվում, առգրավվում է օտար լեզուներով նամակագրությունը գիտնականների հետ, որոնք մասնակցել էին «Զալմոկսիս» ամսագրի գործունեությանը. այն նվիրված էր համեմատական դավանաբանությանը։ Էլիադեին հաջողվում է խուսափել ձերբակալությունից` շնորհիվ նախազգուշացնող անանուն զանգի, սակայն հուլիսի 14-ին Էլիադեին ձերբակալում են և տանում Ռումինական անվտանգության ծառայության շտաբ-բնակարան։ 1938 թվականի օգոստոսի առաջին շաբաթը ինչպես ժամանակի ռումինական էլիտայի շատ ներկայացուցիչներ, ովքեր համաձայն չէին Կարոլ II-ի դիկտատուրային, այնպես էլ Էլիադեն տեղափոխվել են Մերկուրյա Չուկ համակենտրոնացան ճամբար, որտեղ նա բանտարկյալներին դասախոսություններ է կարդացել մետաֆիզիկայի, կրոնի թեմաներով, պատմել է աստվածաշնչյան մարգարեների խորհրդանշանային համակարգի, յոգայի, էզոթերիզմի մասին։ Էլիադեին ստիպել են ստորագրել «Երկաթե գվարդիայից» հրաժարման մասին, որին նա երբեք էլ ամբողջովին չէր աջակցել, քանի որ ընդունում էր արևմտյան ֆաշիստական գաղափարախոսությունը։ Էլիադեն մերժել է հրապարակայնորեն հայտարարել կազմակերպությունից հրաժարվելու մասին, և քանի որ «Մայտրեյիի» տպագրումից հետո նա հայտնի անձնավորություն էր Ռումինիայում, նրա նկատմամբ կտտանքի ձևեր չեն կիրառում` բավարարվելով միայն լույսի անջատմամբ։ Հոկտեմբերի թոքախտի կասկածանքով Էլիադեին տեղափոխում են Մորոենի հիվանդանոց, քանի որ հայտնի գրողի մահը ճամբարում ձեռնտու չէր իշխանություններին։ 1938 թվականի նոյեմբերի 12-ին Միրչա Էլիադեն առանց մեղադրանքների ազատվում է։ Պրոֆեսոր Ալեքսանդրու Ռոսետիի համագործակցությամբ նա տեղափոխվում է արտասահման` որպես մշակույթի կցորդ[13]։

Էլիադեն դասավանդել է Եվրոպայի մի շարք համալսարաններում։ 1938 թվականին լույս է տեսել «Հարսանիք երկնքում» վեպը, իսկ մեկ տարի անց Փարիզում թողարկվել է կրոնի պատմությանը նվիրված «Զալմոկսիս» ամսագիրը, իսկ Բուխարեստում` էսսեների` «Դրվագայնություն» ժողովածուն[9]։

1940 թվականին աշխատել է մշակույթի կցորդ Լոնդոնի ռումինական դեսպանատանանը և թողարկել «Դոկտոր Հոնիգբերգերի գաղտնիքը» և «Սերամպորի գիշերներ» նովելները[9]։

1941-1945 թվականներին Լիսաբոնում եղել է դեսպանի օգնականը մշակույթի հարցերով։ Հանդիպել է Խոսե Օրտեգա ի Գասետի հետ։ Բուխարեստի ազգային թատրոնի բեմում կայացել է «Իփիգենիա» պիեսի պրեմիերան[9]։

1941 թվականին Բուխարեստում լույս է տեսել «Վերամիավորման առասպել» էսսեն, որը հիմք է հանդիսացել հետագա «Մեֆիստոֆել և անդրոգին» աշխատանքի համար[9]։

1943 թվականին լույս են տեսել «Վարպետ Մանոլի լեգենդի մեկնությունը» և «Էվթանազիա կղզին» էսսեները[9]։

1944 թվականին քաղցկեղից մահացել է նրա կինը` Նինա Մարեշը։ 1945 թվականին վերադարձել է Փարիզ։ Դիցաբանության ուսումնասիրող Ժորժ Դյումեզիլի հրավերով Էլիադեն դասախոսություններ է կարդացել և դարձել «Փարիզի ասիական ընկերության» անդամ[9]։

1948 թվականին հրավիրվել է դասախոսություններ կարդալու Սորբոնի համալսարանում։ Նաե Իոնեսկոյի, Էմիլ Չորանի, Կոնստանդին Բրանկուզիի հետ հիմնել է ռումինական մշակույթի «Լուչաֆերուլ» կենտրոնը։ Նույն թվականին լույս է տեսել նրա` «Յոգայի տեխնիկան» գիրքը[9]։

1949 թվականին «Պայո» հրատարակչությունը լույս է ընծայել «Կրոնի պատմության տրակտատը» (ֆր.՝ Traite d'histoire des religions, անգլ.՝ «Patterns in comparative religion»): Լույս է տեսել նաև «Հավերժ վերադարձի առասպելը»[9]։

1950 թվականին ամուսնացել է Քրիստինել Կոտեսկուի հետ։ Նույն թվականին Էրանոսա համաժողովին ծանոթացել է Կարլ Գուստավ Յունգի հետ[9]։

1951 թվականին «Պայո» հրատարակչությունը լույս է ընծայել «Շամանությունը և էքստազի արխաիկ տեխնիկաներ» մենագրությունը[9]։

1952 թվականին «Հալիմար» հրատարակչությունը լույս է ընծայել «Կերպարներ և խորհրդանիշներ» մենագրությունը[9]։

1954 թվականին «Պայո» հրատարակչությունը լույս է ընծայել «Յոգա. անմահություն և ազատություն» մենագրությունը[9]։

1955 թվականին «Հալիմար» հրատարակչությունը լույս է ընծայել «Լողալու գիշեր» (ռումիներեն՝ Noaptea de Sаnziene), որը «Արգելոցային անտառ» (ֆր.՝ «Forеt interdite») վերնագրով տպագրվել է ֆրանսերեն։ Նույն թվականին Էլիադեն Պլեյադների հանրագիտարանի համար գրել է «Բանահյուսություն» գլուխը[9]։

1956 թվականին «Ֆլամարիոն» հրատարակչությունը հրապարակել է «Դարբիններ և ալքիմիկոսներ» էսսեն։ Նույն թվականին Էլիադեն ավարտել է իր առաջին ուղևորությունը ԱՄՆ, որտեղ Չիկագոյի համալսարանում կազմակերպել է «Հասկելյան ընթերցումներ», որոնք տպագրվել են «Ծնունդ և վերածնունդ» (անգլ.՝ «Birth and Rebirth») վերնագրով[9]։

1957 թվականին դարձել է Չիկագոյի համալսարանի կրոնի պատմության ամբիոնի ղեկավարը և Հասարակական մտքի կոմիտեի պրոֆեսոր։ Չիկագոյում աշխատելու ժամանակ Էլիադեն գրել է մեծ թվով գիտական աշխատություններ («Rowohlt Deutsche Enzyklopadie»-ի համար գրել է «Սրբաանն ու աշխարհիկը» («Das Heilige und das Profane» էսսեն), 1959 թվականին անգլերեն է թարգմանվել «Le Sacre et le Profane» էսսեն։ Նույն թվականին «Գալիմար» հրատարակչությունը հրատարակել է «Լեգենդներ, երազատեսություն և միստերիաներ» էսսեն[9]։

1959 թվականից երեք ուսումնական տարի Էլիադեն դասախոսություններ է կարդացել ու սեմինարներ վարել, իսկ վերջին ուսումնական տարում աշխատել ասպիրանտների հետ` ամառն անցկացնելով Եվրոպայում։ Նույն թվականին նա նոր ներածականով Նյու Յորքում հրատարակում է «Հավերժական վերադարձի լեգենդը» նոր վերնագրով` «Տիեզերք և պատմություն»[9]։

1960 թվականին սկսել է աշխատել հուշագրության շուրջ[9]։

1960-1972 թվականներին Շտուտգարդում Էռնստ Յունգերի հետ հրատարակել է դիցաբանական հետազոտությունների «Անտայոս» ամենամյա ալմանախը։

1961-1986 թվականներին Ջ. կիտագավայի և Չ. Լոնգի հետ ղեկավարել է «Կրոնի պատմություն» հանրագիտարանի հրատարակությունը 16 հատորով[9]։

1962 թվականին «Սյոյ» հրատարակչությունը հրատարակել է «Պատանջալի և յոգա» աշխատությունը։ Նույն թվականին գրել է «Մեֆիստոֆել և անդրոգին» էսսեն, որը 1965 թվականին լույս է տեսել Նյու Յորքում, իսկ 1969 թվականին Լոնդոնում` «Երկուսը և մեկը» վերնագրով[9]։

1963 թվականին Հալիմար հրատարակչությունը լույս է ընծայել «Լեգենդի տեսանկյուններ» գործը, որը «Կրոնի պատմության տրակտատի» կարճ տարբերակն է։ Բացի այդ` լույս է տեսնում «Դարբիններ և ալքիմիկոսների» անգլերեն տարբերակը։ Մադրիդում ներգաղթյալների «Դեստին» հրատարակչությունը ռումիներենով հրատարակել է պատմվածքների ժողովածու։ Էլիադեն սկսել է աշխատել հուշերի երկրորդ գրքի շուրջ, որն այդ ժամանակ նա համարում էր իր գլխավոր գործը։

1966 թվականին ընտրվել է Արվեստի ու գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ։ Նույն թվականին դարձել է Յեյլի համալսարանի դոկտոր։ Մադրիդում ռումիներենով լույս է տեսել հուշերի առաջին հատորը` «Amintiri. I. Mansarda»[9]:

1967 թվականին լույս է տեսել հին տեքստերի քրեստոմատիան` «Նախնադարյան հասարակարգից մինչև Զեն բուդդիզմ» («From Primitives to Zen», Լոնդոն - Նյու Յորք), որը 1974 թվականին վերահրատարակվել է չորս հատորով։ Փարիզում ռումիներենով լույս է տեսել «Մինտուլյաս փողոցում» պատմվածքը[9]։

1969 թվականին Արգենտինայում ստացել է Լա Պլատայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Չիկագոյի համալսարանն իր հերթին հրատարակել է Էլիադեին նվիրած ուսումնասիրություն։ Ռումինիայում պատերազմից հետո առաջին անգամ լույս են տեսնում նրա ակնարկները։ Առաջին անգամ հրատարկվում է «Որոնումներ. պատմությունը և կրոնի իմաստը» («The Quest. History and Meaning in Religion», Չիկագո - Լոնդոն), որը 1971 թվականին վերահրատարակվել է «Նոստալգիա ակունքների հանդեպ» վերնագրով («La Nostalgie des origines», «Հալիմար» հրատարակչություն)[9]։

Գաղափարներ խմբագրել

Առասպելի դրույթ խմբագրել

Առասպելը, ըստ Էլիադեի, որը հին հույների գործածած իմաստից ժամանակի ընթացքում ապասրբացվել է, նախապատմական մարդու (և ոչ միայն) կյանքում բոլորովին այլ դեր է ունեցել։

Կրոնական մարդու համար առասպելում առկա նախնական նշանակությունն այլ իմաստ ունի։ Ի՞նչ է առասպելը։ Այն որոշակի պատմություն է, որը նախապատմական մարդկանց կարծիքով տեղի է ունեցել իրենց նախնիների հետ։ Սակայն պատմությունը տեղի է ունեցել ոչ թե ժամանակի ընթացքում, այլ նրանից դուրս։ Էլիադեն այն բնութագրում է հետևյալ կերպ. «Առասպելը ներկայացնում է սրբացված պատմություն. այն այնպիսի իրադարձությունների մասին է, որոնք կատարվել են վաղնջական ժամանակներում` «ի սկզբանե»։ Առասպելը պատմում է, թե ինչ ձևով է իրականությունը, գերբնական ուժերի հերոսության շնորհիվ, մարմին առել»[14]։ Այս պատմությունը սրբազան մոդել է, որը նախնադարյան մարդը կրկնել է իր ծեսերում` գերմադկայինին ու գերբնականին մոտենալու համար։

Հարկ է նշել, որ դիցաբանությունը բնորոշ է ոչ միայն նախնական մարդուն. նրա օրինակով հստակ երևում է առասպելի էությունը։ Այսպես, համեմատելով նախնադարյան և ժամանակակից մարդկանց` Էլիադեն ընդգծում է, որ առաջինը «իրեն համարում է պատմության արդյունք», մինչդեռ երկրորդը իր ծագումը դիտարկում է ինչ-որ սրբազան պատմության, սկզբնական շրջանի դիցաբանական իրադարձությունների հետևանք։ Կարևոր է և այն, որ նախնական մարդը պարտավոր էր ոչ միայն իմանալ այդ պատմությունը, այլև վերարտադրել այն, մինչդեռ ժամանակակից արևմտյան մարդը ոչ միշտ է զգում բոլոր իրադարձությունները հասկանալու ու կրկնելու անհրաժեշտությունը. դա նրա համար տեսանելի չէ։ Հենց դա էլ այս երկու ժամանակների մարդկանց տարբերությունն է. նախնադարյան մարդու համար ժամանակը փուլային է, այսինքն` վաղուղ կատարված իրադարձությունները կարող են կրկնվել հետագայում։ Ժամանակից մարդու համար ժամանակը գծային է, անդառնալի։

Էլիադեն մանրամասն դիտարկում է առասպելի մի քանի տեսակներ։ Դրանցից մեկը ծագման մասին առասպելն է, մասնավորապես դեղերի։ Այսպես, հետազոտողը նշում է, որ դեղերի ներգործության գաղափարը տարածում ունի այն դեպքում, եթե «պարզ է նրա ծագումը»[15]։ Հենց այստեղ է առասպելի կարևոր առանձնահատկությունը` նրա ստեղծագործական ուժը։ Նախնադարյան մարդը, ով ծիսականացրել է աշխարհը, կարծես ինչ-որ կերպ մասնակից է դարձել նախնիների հերոսություններին։ Հենց այդ պատճառով էլ առասպելները, որոնք ունեն այդպիսի գործառույթ, կարևոր դեր են խաղացել նախնադարյան հասարակարգում։ Այսպիսով, առասպելի չորրորդ տեսանկյունը Էլիադեն համարում է շրջապատող աշխարհի հենքի ճանաչումը, որպեսզի այն կարողանան կիրառել իրենց նպատակների համար[16]։ Եվ դա վերացական գաղափար չէ, այլ իրերի բնույթի ծիսական վերապրում։

Խոսելով ընդհանրապես առասպելի մասին` Էլիադեն մատնանշում է մեկ այլ տեսակ` տիեզերածնության առասպելները։ Ընդ որում, այս երկու տեսակները նախամարդու պատկերացումներում կարող են միաձուլվել։ Օրինակ` տիբեթյան ժողովուրդները, վերախաղարկելով ծագման մասին առասպելը, իրենց ծեսերում նախ հիշատակում են կոսմոգեն առասպելի ծիսահամակարգը։ Այս նույնը վերաբերում է նաև բուժիչ ծիսակարգերին. որոշ ժողովուրդների մոտ դրանք նույնպես սկսվում են կոսմոգեն ծեսերով։

Էլիադեն ընդգծում է այս տիպի առասպելների առանձնահատկությունը` «ստեղծման բոլոր տեսակների հիմքային միասնությունը` կենսաբանական, հոգեբանական կամ պատմական»[17]։ Կոսմոգոն առասպելների կրկնությունը կարծես արարիչ Աստծո` անհավատալի ատեղծագործական ուժով լի նախօրինակ ժեստ լինի։

Դավանաբանի համար կարևոր է Նոր տարվա տոնումը նախնական հասարակարգում։ Դա յուրօրինակ նորացում է, որով նշանավորվում է հնի ավարտն ու նորի ծնունդը։ Այդ ամենը հնարավոր է կոսմոգոն առասպելի շնորհիվ, որն իր մեջ կրում է ապագա ծնունդը[18]։

Ընդ որում այս առասպելները Տիեզերքի հետընթացի և նրան հետևող վերածնունդի խորհրդանիշ են։ Այդպիսին են վեդաների մշակույթում չորս յուգաները, սերունդները[19]։ Այս տեսության էությունը աշխարհի փուլային ստեղծումն ու ոչնչացումն են և սկզբի կատարելության նկատմամբ հավատը։ Բացի այդ` այս առասպելը հանդիպում է և ուրիշ մշակույթներում, մասնավորապես` հուդայական քրիստոնեության մեջ։

Էլիադեն դիտարկում է նաև նախաակունքին վերադառնալու առասպելները, որոնք եվրոպացիներին ծանոթ են Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության շնորհիվ։ Նախածննդյան վիճակին վերադառնալու յուրօրինակ փորձը կիրառվել է նախասկզբնական հասարակություններում և առավել ուշ շրջանի մշակույթում։ Նորեկը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և վերածնվի[20]։ Նման ծեսերի խնդիրը երիտասարդին նոր կյանքին մերձեցնելն է։ Կարևոր է նշել, որ Էլիադեի գաղափարով դա ոչ միայն երկրորդ ծնունդն է, այլ հոգևոր վերածնունդը, հասունացումը։

Էլիադեն առանձնացնում է նաև որոշ նախնական հասարակությունների դավանանքի մեկ այլ կարևոր տեսանկյուն։ Դա անհետացումն է, գերագույնի օտարումը, միասնական Աստծու մոռացումը։ Այդպիսի վակուումը արագ լցվում է այլ նյութով` մարդուն առավել հոգեհարազատ աստվածություններով։ Անկասկած, արարիչ Աստծու մասին հիշողությունը պահպանվում է ժողովրդի հիշողության մեջ, սակայն մշուշոտ կերպով, որը գրեթե չի դրսևորվում։

Որոշ ժողովուրդների մոտ նկատվում են աստվածությունների սպանության դրվագներ[21]։ Այսպես, անհայտ ծագում ունեցող աստվածությունը հայտնվում է ժողովրդին։ Մարդիկ չեն հասկանում նրան և սպանում են։ Մահից առաջ աստվածությունը մարդկանց գաղտնիք է բացահայտում, որն արդյունքում վերածվում է առասպելի, ծեսի, որի կրկնությունը մեծ նշանակություն է ձեռք բերում մարդկանց համար։

Էլիադեի աշխարհայացքում կարևոր դրույթ է մշակույթի պատմության ընթացքում առասպելների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Նա նշում է, որ դիցաբանությունը սկսում է կորցնել իր սկզբնական նշանակությունը, իսկ առասպելները դադարում են իրենց տրանսցենդենտալ գործառույթն իրականացնել։ «Պատմության ինչ-որ ժամանակահատվածում, հատկապես Հունաստանի ու Հնդկաստանի, նաև Եգիպտոսի, մշակութային էլիտան դադարում է հետաքրքրություն դրսևորել աստվածների պատմության հանդեպ և այլևս չի հավատում առասպելներին` շարունակելով հավատալ աստվածներին (ինչպես Հունաստանում)»[22]։ Դա առասպելի ապասրբազանացում է, ապամիստիֆիկացիան։ Հատկանշական է, որ օրինակ, հին հույները, դադարելով հավատալ լեգենդներին, չեն ժխտում Բացարձակը` «սկիզբների սկիզբը»։ Ավելին, փիլիսոփայական առաջին միտքը Էլիադեի կարծիքով բխում է հենց դիցաբանությունից` թիրախավորելով արդեն ոչ թե սրբազան պատմությունները, այլ կոսմոգոնիայի տրանսցենդենտալ հիմքը։ Եվ դրանում, դավանաբանի տեսանկյան համաձայն, դրսևորվում են արխաիկ մտածողության մնացորդները, որոնք հատուկ են եղել տարբեր անտիկ մտածողների, այդ թվում` Պլատոնին ու Արիստոտելին։

Էլիադեի մոտ մոռացումը բացասական երանգ է ստանում։ Այսպես, հնդկական ավանդույթի համար այդ նույն մոռացումը նշանակում է նախկին գոյի մոռացում[23]։ Համանման գաղափար է հանդիպում Պլատոնի մոտ, սակայն պլատոնյան մոռացման գաղափարը նախկինների մասին հիշողության կորուստ չէ, այլ գոյության սկզբի մոռացում[24]։

Ինչ վերաբերում է ապաառասպելականացմանը, Էլիադեն զարգացնում է այս գաղափարը` նշելով անտիկ մարդկանց հավատի կորուստը աստվածների հանդեպ։ Նա ընդգծում է, որ որ միայն այդ անտիկ աշխարհում, որտեղ մարդիկ դադարել էին հավատալ աստվածներին, կարող էր արագ տարածում գտնել քրիստոնեությունը[25]։ Այն եկավ փոխարինելու անտիկ մտածողությանը, որն այլևս չէր հավատում առասպելներին, սակայն քրիստոնեության դիցաբանական կողմի մասին վեճերը նույնպես տեղ ունեին առաջին աստվածաբանների շրջանում։ Նրանցից ոմանք պնդում էին քրիստոնեության պատմականությունը` ընդգծելով Հիսուսի անառարկելի պատմական կերպար լինելը, սակայն մյուսները առանձնացնում էին դիցաբանական տարրերը։ Եվ այստեղ Էլիադեն ընդգծում է, որ չառնչվելով այս վեճերին` կարելի է վստահաբար պնդել, որ «քրիստոնեությունը, ինչպես այն ընդունում էին 2.000 տարի առաջ, չէր կարող ամբողջովին տարանջատված լինել դիցաբանական մտածողությունից»[26]։ Կրոնաբանն այս հատկությունը պայմանավորում է նրանով, որ քրիստոնյաները «գյուղական շրջաններում, հատկապես Եվրոպայի հարավ-արևելքում» պահպանել էին նախորդ հավատի դիցաբանական տարրերը[27]։

Էլիադեն հետազոտում է ժամանակակից արևմտյան մշակույթի դիցաբանական տարրերը։ Նա նշում է, որ մարդիկ նույն կերպ հետաքրքրված են հեքիաթներով, ավանդություններով, որոնք կառուցված են դիցաբանական հենքի վրա[28]։ Այդպիսի ստեղծագործությունների հերոսները և' պատմական են, և' հոգեբանական։ Նման գրավիչ վեպի ընթերցումը ընթերցողին հանում է պատմական իր ժամանակաշրջանից ու տանում հեքիաթային, տրանսպատմական շրջան։ Ստեղծագործությունների այս գործառույթը ժամանակակից մշակույթում նրանց մոտեցնում է նախապատմական շրջանի հասարակություններին։ Էլիադեի կարծիքով այսօր մարդը նույն կերպ փորձում է հաղթահարել ժամանակը։

Քննադատություն խմբագրել

Սկսած 1970-ական թվականներից` Էլիադեն քննադատության է ենթարկվել ֆաշիստական «Երկաթե գվարդիա» կազմակերպության հետ առնչություն ունենալու համար, որը Ռումինիայում գործել է համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Կային մարդիկ, որ նրան համարում էին կազմակերպության գլխավոր գաղափարախոսը, մյուսների կարծիքով այդ տեսակետը խիստ չափազանցված էր. Էլիադեն ինքը մոլորության մեջ է ընկել իր ուսուցչի` Նաե Իոնեսկուի ազդեցությամբ։ Էլիադեն անձամբ գերադասել է չհիշել իր քաղաքական անցյալը` բացառությամբ այն քիչ դեպքերի, երբ, օրինակ, նամակագրություն է հաստատել իր լավագույն աշակերտի և կյանքի վերջին տարիների ամենամտերիմ մարդկանցից մեկի` Յոհան Կուլիանուի հետ, ով եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ Նրան Էլիադեն մահից առաջ իր հոգեորդին է համարել։ Կուլիանուն, ով հիացած էր Էլիադեով, սկզբում չէր ցանկանում հավատալ ուսուցչի` ֆաշիստական կազմակերպության հետ կապ ունենալուն, սակայն նա աստիճանաբար զուգահեռներ է բացահայտել «Երկաթե գվարդիայի» գաղափարախոսության ու Էլիադեի հետպատերազմյան շրջանի գործերի մեջ։ Իտալացի հետազոտող Ֆուրիո Ջեսին կարծում էր, որ Էլիադեն ավելի շատ ավերիչ դեր է ունեցել «աջերի մշակույթում», քան Յուլիուս Էվոլան։ Էնրիկե Ֆիլիպինին գրել է, որ Էլիադեն ռումինացի հրեաներին հանձնել է ՍՍ-ին։ Էլիադեն ժխտել է այս մեղադրանքները` հայտարարելով, որի իր կապը «Երկաթե գվարդիայի» հետ չի ազդել իր աշխատանքների ու մտածողության վրա` միաժամանակ Կոդրյանին անվանելով ազնիվ մարդ, որ «կարողացավ մի ամբողջ սերնդի շրջանում զգացմունք առաջացնել, բայց թույլ տվեց բռնությունների հեղեղ»[29]։

ԱՄՆ-ում ապրած տարիներին (1957-1986) Էլիադեն պահպանել է իր կապերը «Երկաթե գվարդիայի» նախկին մասնակիցներից ոմանց հետ։ Այդ հարաբերությունների հարցը կրկին բարձրացվել է 1991 թվականին՝ Կուլիանուի սպանությունից հետո, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կարծիքով կարող էր իրականացված լինել ռումինական քաղաքական ոստիկանության կամ նախկին լեգեոներների կողմից։ 1973 թվականին, կապված կոմպրոմատային որոշ վկայությունների տպագրման հետ, Էլիադեն չեղարկում է Իսրայել կատարելիք այցը։ Իսրայելցի գիտնական Հերշոմ Շոլեմը Էլիադեին խնդրել է հերքել հակասեմական կազմակերպության հետ սերտ կապեր ունենալը, որին ի պատասխան` Էլիադեն ասել է, որ իր` ռումինական ֆաշիզմի հետ կապ ունենալը միֆ է։ Նա ասել է, որ ոչ մի հոդված չի գրել` ի պաշտպանություն այդ կազմակերպությանը (սա գիտակցական սուտ է)[30]։

Հիշատակ խմբագրել

 
Միրչա Էլիադեն Մոլդովայի նամականիշին, 2007

Չիկագոյի համալսարանի կրոնի պատմության ամբիոնը կրում է Միրչա Էլիադեի անունը։ Նույն թվականի մայիսի 31-ին Սորբոնի համալսարանում սգո հավաքույթով նշվել է նրա մահվան քառասունքը[9]։

1987 թվականին Իտալիայում լույս է տեսել «Միրչա Էլիադեն և Իտալիան» ժողովածուն, որում տեղ են գտել Իտալիայի մասին նրա հոդվածները և իտալացի, ֆրանսիացի ու ռումին գիտնականների հետ նամակագրությունը։ Նույն թվականին Պոմպիդու կենտրոնում գիտնականի 80-ամյակի առթիվ կազմակերպվել են «Միրչա Էլիադեի օրեր»[9]։

Նյու Յորքում լույս է տեսել «Կրոնի հանրագիտարան» 16-հատորանոց աշխատությունը, որը Էլիադեն հասցրել է ամբողջովին խմբագրել, գրել ներածություն, որը թվագրվում է 1986 թվականի մարտին։ Ժողովածուի համար նա գրել է «Ալքիմիա. ակնարկ», «Անդրոգին», «Աշխարհի կենտրոն», «Երկիր», «Մետաղներ և մետալուրգիա», «Սեքսուալություն ներածություն», «Շամանություն. ակնարկ», «Յոգա» հոդվածները[9][9]։

1988 թվականին Փարիզում այն տանը, ուր ապրել էր Էլիադեն, հուշատախտակ է ամրացվել, որտեղ գրված է. «Այստեղ ապրել է Միրչա Էլիադեն` ռումինացի գրող և փիլիսոփա, ով ծնվել է Բուխարեստում 1907 թվականին և մահացել Չիկագոյում 1986 թվականին»[9]։

1990 թվականին Միրչա Էլիադեն հետմահու ընտրվել է Ռումինիայի ակադեմիայի անդամ[9]։

Պարգևներ խմբագրել

Էկրանավորում խմբագրել

  • «Միրչա Էլիադեն և սրբազանի նոր բացահայտումը» (Mircea Eliade et la redécouverte du Sacré, 1987), ռեժիսոր` Պավել Բարբա Նյագրա
  • «Բենգալիայի գիշերներ» (La Nuit Bengali, 1988)[31]
  • «Օրիորդ Քրիստինա» (Domnișoara Christina, 1992)[32]
  • 2007 թվականին ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նկարահանել է «Երիտասարդություն առանց երիտասարդության» ֆիլմը Միրչա Էլիադեի համանուն պատմվածքի մոտիվներով։
  • «Օրիորդ Քրիստինա» (Domnișoara Christina, 2013)

Մատենագրություն խմբագրել

Ռուսերենով խմբագրել

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Азиатская алхимия. Избранные сочинения — М.: Янус-К, 1998. 605 с. ISBN 5-86218-347-7 (Автор проекта и составитель А. А. Старостина. Под общ. ред. и вступ. стат. Н. Л. Сухачёва. Коммент. Н. Л. Сухачёва, Д. Э. Харитоновича. Пер. с рум., фр., англ. А. А. Старостиной, Н. Л. Сухачёва, Н. А. Михайлова, Т. В. Цивьян, А. В. Нестерова, Ш. А. Богиной)
  • Священные тексты народов мира / Пер. с англ. В. Федорина. — М.: КРОН-ПРЕСС, 1998. — 624 с. — Серия «Академия». ISBN 5-232-01036-0
  • Аспекты мифа / Пер. с фр. В. Большакова. — Инвест-ППП, 1995. — ISBN 5-87538-006-3.
    Др. издание: М.: Академический проект, Парадигма, 2005. — ISBN 5-8291-0523-3, ISBN 5-902833-05-1, ISBN 5-8291-0052-5.
    Др. издание: М.: Академический проект, 2010. — ISBN 978-5-8291-1125-0.
  • Библиотека махараджи. Путевые заметки // Восточная коллекция. Весна 2007 / Пер. и прим. Э. Л. Полякова. — С. 118—159.
  • Инициация // Нация. — 1996. — № 2.
  • История веры и религиозных идей. Том I. От каменного века до элевсинских мистерий — Критерион, 2002, ISBN 5-901337-02-6, ISBN 5-901337-09-3.
    Др. издание: М.: Академический проект, 2009.
  • История веры и религиозных идей. Том II. От Гаутамы Будды до триумфа христианства — Критерион, 2002, ISBN 5-901337-02-6, ISBN 5-901337-07-7.
    Др. издание: М.: Академический проект, 2009.
  • История веры и религиозных идей. Том III. От Магомета до реформации — Критерион, 2002, ISBN 5-901337-02-6, ISBN 5-901337-08-5.
    Др. издание: М.: Академический проект, 2009.
  • Йога: бессмертие и свобода — К.: София, 2000, ISBN 5-220-00307-0.
    Др. издание: СПб.: Лань, 2000.
    Др. издание: Издательство Санкт-Петербургского университета, 2004, ISBN 5-288-03350-1.
    Др. издание: М.: Академический проект, 2011.
  • Король и коронация // Элементы. — 1996. — № 8.
  • Космическое обновление // Конец света. / Под ред. А. Г. Дугина. — М.: Арктогея, 1998. — С.159-177.
  • Космос и история: Избранные работы/ Пер. с фр. и англ. А. А. Васильевой, В. Р. Рокитянского, Е. Г. Борисовой; Сост., вступ. ст. и комм. Н. Я. Дараган. Послесл. В. А. Чаликовой.; Под общ. ред. И. Р. Григулевича и М. Л. Гаспарова. М.: Прогресс, 1987.
  • Мефистофель и Андрогин / Пер. с фр. Е. В. Баевской, О. В. Давтян. — СПб.: Алетейя, 1998, ISBN 5-89329-073-9
  • Миф о вечном возвращении / Пер. с фр. Е. Морозовой, Е. Мурашкинцевой. — СПб.: Алетейя, 1998. Серия Миф, религия, культура.
    Др. издание: Ладомир, 2000, ISBN 5-86218-315-9.
  • Мифы, сновидения, мистерии — Киев: Рефл-бук, Валкер, 1996, ISBN 5-87983-027-6, ISBN 5-87983-038-1, ISBN 966-543-015-7.
  • Очерки сравнительного религиоведения — М.: Ладомир, 2000, ISBN 5-86218-347-7.
  • Оккультизм, колдовство и моды в культуре — София, Гелиос, 2002, ISBN 966-7319-60-1, ISBN 5-344-00159-2.
  • Почему я верю в победу легионерского движения? // Царскій опричникъ. — 2001. — № 1 (19).
  • Религии Австралии / Пер. с англ. Л. А. Степанянц. — СПб.: Университетская книга, 1998, ISBN 5-7914-0031-4.
  • Священное и мирское / Пер. с фр., предисл. и коммент. Н. К. Гарбовского. — М.: Изд-во МГУ, 1994, ISBN 5-211-03160-1.
  • Священные тексты народов мира. — М.: Крон-Пресс, 1998 г., ISBN 5-232-01036-0.
  • Словарь религий — СПб, Алетейя, 1997 г., ISBN 5-7380-0050-1, ISBN 5-7914-0014-4 (Однотомный словарь составлен не М. Элиаде, а его учеником, Ионом Петре Кулиано, после смерти учителя по материалам 16-томной «Энциклопедии религий» под ред. М. Элиаде; издан на русском языке как труд коллектива авторов: Элиаде М., Кулиано И. (при участии Г. С. Винер) Словарь религий, обрядов и верований).
    Др. издание: М.: Университетская книга, Рудомино, 1997, ISBN 5-7380-0050-1, ISBN 5-7914-0014-4. Науч. ред. Е. Д. Мурашкинцева. Пер. с фр. Н. Зубкова, Е. Морозовой, Е. Мурашкинцевой.
    Др. издание: М.: Академический проект, 2011.
  • Тайные общества. Обряды инициации и посвящения — М.-СПб.: Университетская книга, 1998.
    Др. издание: Гелиос, 2002, ISBN 9667219512, ISBN 5-344-00170-3.
  • Трактат по истории религий (в 2-х тт.) / Пер. с фр. А. А. Васильева. — СПб.: Алетейя, 2000, ISBN 5-89329-159-X, ISBN 5-89329-063-1, ISBN 5-89329-160-3, 5-89329-063-1.
  • Шаманизм — Киев: София, 1998, ISBN 966-7319-16-4.
    Др. издание: М., 1999.

Գրական գործեր խմբագրել

  • Гадальщик на камешках. — Азбука, 2000. — ISBN 5-267-00163-5.
  • Генеральские мундиры. — К.: Ника-Центр, 2000. — ISBN 966-521-086-6.
  • Девица Кристина // Иностранная литература. — 1992. — № 3.
  • Девица Кристина. — Критерион, 2000. — ISBN 5-901337-01-8.
  • Загадка доктора Хонигбергера // Согласия. — 1994. — № 3 (28).
  • Змей. — Критерион, 2003. — ISBN 5-901337-12-3.
  • Майтрейи. — СПб: Азбука, 2000. (другое название Ночи Бенгалии). — ISBN 5-267-00229-1.
  • Под тенью лилий. / Сост. и пер. с рум. А. А. Старостиной. Послесл. Ю. Н. Стефанова. — М.: Энигма, 1996. — ISBN 5-7808-0011-1
  • Посулы равноденствия. Мемуары. Т. I (1907—1937). Жатва солнцеворота. Мемуары. Т. II (1937—1960). — М.: Критерион, 2008. — ISBN 978-5-901337-29-5.
  • У цыганок // Иностранная литература. — 1989. — № 8.
  • У цыганок. — Критерион, 2003. — ISBN 5-901337-11-5.
  • На улице Мынтуляса (Pe strada Mântuleasa). — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Ю. Кожевников
  • «Великан». — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Марианна Кожевникова
  • «Дочь капитана». — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Свешникова Татьяна
  • «Двенадцать тысяч голов скота». — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Т. Иванова переводчик: Свешникова Татьяна

Քննադատական աշխատանքներ խմբագրել

Ռուսերենով խմբագրել

Անգլերեն խմբագրել

  • Davíd Carrasco and Jane Marie Law Waiting for the dawn (Սպասելով արշալույսին)
  • Eugen Simion Mircea Eliade: a spirit of amplitude (Միրչա Էլիադե։ արձակի ոգին)
  • Bryan S. Rennie Reconstructing Eliade: making sense of religion (Էլիադեի վերականգնում։ կրոնի հասկացողություն)
  • Steven M. Wasserstrom Religion after religion (Կրոնը կրոնից հետո')
  • Guilford Dudley Religion on trial: Mircea Eliade & his critics (Կրոնի փորձություն։ Միրչա Էլիադեն և նրա քննադատությունը)
  • John D. Dadosky The structure of religious knowing (Կրոնական իմացության կառուցվածք)
  • Carl Olson The theology and philosophy of Eliade: a search for the centre (Էլիադեի աստվածաբանությունն ու փիլիսոփայությունը. կենտրոնի որոնում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118529803 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 filmportal.de — 2005.
  8. http://www.arllfb.be/composition/successions.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 9,43 9,44 9,45 9,46 Мирча Элиаде: краткая летопись жизни и творчества // Иностранная литература. — 1999. — № 4.
  10. Rennie, Bryan. «Mircea Eliade (1907-1986)» (անգլերեն). Westminster College. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  11. Элиаде, Мирча Посулы равноденствия. Мемуары. Том I (1907-1937) // Мемуары = Memorii / пер. с рум. Анастасии Старостиной. — М.: Критерион, 2008. — 460 с. — ISBN 978-5-901337-29-5
  12. Юрий Стефанов, Алексей Туманский Священное в обыденном или Мистическое диссидентство Мирчи Элиаде // Комментарии. — 1995. — № 7.
  13. Rennie, Bryan S. Reconstructing Eliade: making sense of religion. — New York: State University of New York Press, 1996. — P. 143—146. — ISBN 0-7914-2763-3
  14. М. Элиаде Глава "Опыт определения понятия "миф" // Аспекты мифа.
  15. М. Элиаде Глава "Что такое "знать мифы" // Аспекты мифа.
  16. М. Элиаде Глава "Структура и функция мифов" // Аспекты мифа.
  17. М. Элиаде Глава "Повторение космогонии" // Аспекты мифа.
  18. М. Элиаде Глава "Новый год и космогония" // Аспекты мифа.
  19. М. Элиаде Глава «Конец света в восточных религиях» // Аспекты мифа.
  20. М. Элиаде Глава «Традиционная техника «возвращения к истокам» // Аспекты мифа.
  21. М. Элиаде Глава "Убиенное божество" // Аспекты мифа.
  22. М. Элиаде Глава «Не «онтология», а «история» // Аспекты мифа.
  23. М. Элиаде Глава «Забвение» и «память» в античной Греции» // Аспекты мифа.
  24. М. Элиаде Глава "Память «первичная» и память «историческая» // Аспекты мифа.
  25. М. Элиаде Глава "Аллегоризм и эвгемеризм" // Аспекты мифа.
  26. М. Элиаде Глава "Христианство и мифология" // Аспекты мифа.
  27. М. Элиаде Глава "Космическое христианство" // Аспекты мифа.
  28. М. Элиаде Глава "Мифы и средства массовой коммуникации" // Аспекты мифа.
  29. Горшунова О. В. Терра инкогнита Йоана Кулиану // Этнографическое обозрение. — 2008. — № 6. — С. 98-102.
  30. Ленель-Лавастин, Александра Забытый фашизм: Ионеско, Элиаде, Чоран = Cioran, Eliade, Ionesco: L'oubli du fascisme / Перевод Елены Островской. — Университетская книга, 2012. — 528 с. — ISBN 978-5-91304-253-8
  31. La Nuit Bengali(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  32. Domnișoara Christina(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրչա Էլիադե» հոդվածին։