Միրոսլավ Ժուլավսկի (լեհ.՝ Mirosław Żuławski, հունվարի 16, 1913(1913-01-16)[1][2], Nisko, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 17, 1995(1995-02-17)[3][2], Վարշավա, Լեհաստան[4]), լեհ գրող, դիվանագետ և սցենարիստ։

Միրոսլավ Ժուլավսկի
Ծնվել էհունվարի 16, 1913(1913-01-16)[1][2]
ԾննդավայրNisko, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էփետրվարի 17, 1995(1995-02-17)[3][2] (82 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստան[4]
Մասնագիտությունլրագրող, դիվանագետ, գրող, թարգմանիչ, սցենարիստ, բանաստեղծ և դրամատուրգ
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԼվովի Ի․ Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ
«Գրյունվալդի խաչ» 3-րդ աստիճանի շքանշան «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Knight of the National Order of the Lion և Labor Order
ԶավակներMateusz Żuławski? և Անջեյ Ժուլավսկի

Կինոռեժիսոր Անջեյ Ժուլավսկու հայրը, գրող Եժի Ժուլավսկու զարմիկը։

Կենսագրություն խմբագրել

Միրոսլավ Ժուլավսկին ծնվել է 1913 թվականի հունվարի 16-ին Նիսկո քաղաքում։

Ստացել է իրավաբանական և դիվանագիտական կրթություն Լվովի Յան Կազիմիրի համալսարանում։

Բանաստեղծական կարիերան սկսել է 1934 թվականին՝ տպագրվելով Sygnały ամսագրում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Զինված պայքարի միության մարտիկ, այնուհետև Կրայովա բանակի անդամ։ Վերջինում Ժուլավսկին աշխատել է մշակութային ընդհատակում և գրել լրատվական բյուլետեններ։ Լվովի գերմանական օկուպացիայի ժամանակ նա մի որոշ ժամանակ աշխատել է պրոֆեսոր Ռուդոլֆ Վայգլի բծավոր տիֆի և վիրուսաբանության ինստիտուտում[5]։

1944-1945 թվականներին եղել է ռազմական թղթակից։

Պատերազմից հետո նա դարձել է «Rzeczpospolita» թերթի գլխավոր խմբագրի օգնականը։

1945-1952 և 1957-1978 թվականներին Միրոսլավ Ժուլավսկին Փարիզում կատարել է դիվանագիտական աշխատանքներով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ։ Նա նաև եղել է Լեհաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում և Մալիում։ 1952-1957 թվականներին եղել է Przegläd Kulturalny շաբաթաթերթի խմբագիր։

1990-ական թվականներին Միրոսլավ Ժուլավսկին հրատարակել է ֆեիլետոններ Twój Styl-ում։

Միրոսլավ Ժուլավսկին մահացել է 1995 թվականի փետրվարի 17-ին Վարշավայում։

Ստեղծագործոըթյուններ խմբագրել

  • «Վերջին Եվրոպա», պատմվածքներ, 1947
  • «Երեք մանրանկարներ», 1947
  • «Կարմիր գետը», վեպ, 1953[6]
  • «Թշնամու դիմանկար», 1954
  • «Ատլանտյան վիպակ», 1954[7]
  • «Բամբուկի տաշեղներ», 1956
  • «Աստղային շուն», 1965
  • «Իմ կնոջ զրույցները», 1970
  • «Գիշերային գրառումներ», ֆելիետոններ, 1973 (1976 թվականի ընդլայնված հրատարակություն)
  • «Ընտանեկան ալբոմ», 1997
  • «Փախուստ Աֆրիկա», հուշեր, 1983-1989

Կինոսցենարներ խմբագրել

  • «Ավտոբուսը մեկնում է 6.20», սցենարիստի խորհրդատու, 1954
  • «Ատլանտիկայի պատմությունը», իր հուշերի հիման վրա, 1955
  • «Հաղթական սիրո երգը» (ըստ Տուրգենևի), 1967
  • «Պավոնչելլո», 1967
  • «Գիշերվա երրորդ մասը», 1971

Քաղվածք խմբագրել

  • «Մարդկանց թվում է, որ իրենք լավն են, երբ իրենց համար լավ է» — Միրոսլավ Ժուլավսկի[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել