Միրզա Աբդուլքադիր Բեդիլ (1644[2], Azimabad, Մեծ Մողոլների կայսրություն[1] - դեկտեմբերի 5, 1720(1720-12-05)[1], Դելի, Մեծ Մողոլների կայսրություն[1]), պարսկալեզու հնդիրանական բանաստեղծ, փիլիսոփա։

1685 թվականից ապրել և ստեղծագործել է Դելիում։ Սուֆիզմի, հնդկական միստիցիզմի ծայրահեղ հայացքներից («Զարմանքի թալիսման», 1669, «Մեծ օվկիանոս», 1681, պոեմներ) հասել է պանթեիստական, հումանիստական գաղափարախոսության, մոտեցել մատերիալիստական աշխարհայեցողության («Իմացության Մինա», պոեմ, «Չորս տարր», հուշագրություն, 1711 –1712)։ «Ճանաչում» (1712) պոեմում դատապարտել է բռնակալությունը, կրոնական փարիսեցիությունն ու սոցիալական անարդարությունը։ Գրել է գազելներ և քառյակներ, որոնք ունեն կենսափիլիսոփայական արժեք։

Բեդիլի պոեզիան զգալի ազդեցություն է թողել հետագա պարսկալեզու գրականության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզա Բեդիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 351