Միջին պալեոլիթ կամ միջին հին քարի դար, ժամանակահատված մարդկության պատմության ընթացքում, հին քարի դարի միջին շրջանը։ Սկսվել է ստորին պալեոլիթի ավարտից հետո՝ 300 000 տարի առաջ, և ավարտվել 30 000 տարի առաջ։ Եզրույթը օգտագործվել է աֆրիկյան հնագետների կողմից[1]։ Քանի որ այս ժամանակաշրջանը ամբողջությամբ համընկել է միջինպալեոլիթյան մշակույթներից մուստիերյանին, դրա համար այն կոչվում է նաև «մուստիերյան» քարի դար։

Քարի դար

Հին քարի դար
(Պալեոլիթ)
Ստորին պալեոլիթ (մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ)
Միջին պալեոլիթ (300 - 30 հզ տարի առաջ)
Վերին պալեոլիթ (50 - 10 հզ տարի առաջ)
Միջին քարի դար
(Մեզոլիթ)
Էպիպալեոլիթ (20 - 10 հզ տարի առաջ)
Սուբնեոլիթ (12 - 9,5 հզ տարի առաջ)
Նոր քարի դար
(Նեոոլիթ)
Վաղ նեոլիթ (9,5 - 8,5 հզ տարի առաջ)
Ուշ նեոլիթ (8,5 - 7,5 հզ տարի առաջ)

Քարի դարի պորտալ

Հնագետների հաշվարկով՝ 100-70 հազար տարի առաջ նախամարդու տեսակներից homo erectus-ը և նեանդերթալացիները Աֆրիկայից ներթափանցում են Եվրոպա և Ասիա աշխարհամասեր[2]։

Ժամանակակից մարդու նախնին նախամարդը սկսում է օգտագործել ավելի մշակված քարե գործիքներ։ Այս դարաշրջանում նախամարդիկ զբաղվում են որսորդությամբ ու կիսաքոչվոր անասնապահությամբ, հանդես են գալիս առաջին նստակյաց երկրագործական մշակույթները։

Նախամարդը միջին պալելոլիթում խմբագրել

Մարդու վարքի մասին ամենաառաջին պատկերաացումները՝ որպես նոր, զուտ մարդկային էակ, քիչ թե շատ տարբերվող կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից, վերաբերում է միջին պալեոլիթին[1]։

Այս դարաշրջանին վերաբերող կայաններ են հայտնաբերվել Կրապինայում (Խորվաթիա, 130 000 տարի առաջ), Կաֆզեում (Իսրայել 100 000 տարի առաջ)։ Որոշ հնագետների կարծիքով միջինպալեոլիթյան որոշ մշակույթներ ունեցել են նաև կրոնական գաղափարախոսություններ՝ կապված հանդերձյալ կյանքի հետ. դա կապված է դամբարանադաշտերի գյուտերի հետ[3][4]։

 
նախամարդկանց տեղաշարժի ուղիներից մի քանիսը

Մուստյերյան շրջանի բազմազան նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ավելի հիմնավոր հետևություններ անել մարդկանց հասարակական կյանքի հիմնական գծերի մասին։ Ուշ մուստյերյան տիպի գործիքները մատնացույց են անում ոչ միայն նեանդերթալյան մարդու աշխատանքի բարդացումը, այլև ակնբախ են դարձնում այն մերձավոր կապը և անմիջական հաջորդականությունը, որ գոյություն ունի միջին և վերին պալեոլիթի միջև։

Երկրագործության ու անասնապահության շնորհիվ, նյութական արտադրության նշանակալից աճը պետք է անդրադառնար նախնադարյան համայնքի բնույթի վրա։ Մեծ կենդանիներ որսալու անհրաժեշտությունն իր հերթին պահանջում էր նեանդերթալյան որսորդների կազմակերպվածություն, խմբովին հարձակվելու ավելի բարձր ունակություններ. նստակեցությունը և օջախի մշտական կրակը նույնպես օգնեցին նախնադարյան համայնքի ներքին ամրացմանը։ Մարդկային համայնակեցության հասարակ ձևը ձեռք է բերում որոշ նոր գծեր, որոնք առաջին քայլն էին դեպի տոհմական կարգը։ Հասարակական նոր երևույթների առաջացմանը զուգակցում է կրոնական նախասկզբնական պատկերացումների ծագումը, որի մասին անժխտելիորեն վկայում են նեանդերթալցիների գիտակցված թաղումները մի շարք երկրների քարայրներում։ Նեանդերթալցիների պատկերացմամբ մարդը շարունակում էր ապրել նաև մահվանից հետո։

Այսպիսով, նեանդերթալցիների նախնադարյան համայնքը բնորոշվում է կրակ ստանալու եղանակների հայտնագործությամբ ու կրակի լայն օգտագործմամբ, որսորդությամբ և աշխատանքի գործիքների կատարելագործմամբ ու բարդացմամբ։ Զարգանում է աշխատանքի բնական բաժանումը։ Բուսական սնունդը, ավելի կատարելագործված գործիքների երևան գալով, լրացվում է մսեղեն սնունդով։ Կրակը, պարզագույն կացարանները, ինչպես նաև մորթուց պատրաստված հագուստը մարդուն հնարավորություն են տալիս բնակվելու երկրագնդի մեծ մասում։ Այդ ժամանակաշրջանը պատմական զարգացման տեսակետից կարելի է դիտել որպես նախնադարյան հոտի եզրափակիչ փուլ։

Միջինպալեոլիթյան մշակույթներ խմբագրել

Հին քարի դար
 
Ստորին պալեոլիթ
(մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ)
Օլդուվայան մշակույթ (2,6-1,8 մլն տարի առաջ)
Աշելյան մշակույթ (1,7-0,1 մլն տարի առաջ)
Աբբեվիլիյան մշակույթ (1,5-0,3 մլն տարի առաջ)
Կլեկտոնյան մշակույթ (0,6-0,4 մլն տարի առաջ)
Միջին պալեոլիթ
(300 - 30 հզ տարի առաջ)
Մուստիերյան մշակույթ (300 - 30 հզ տարի առաջ)
Սանգոյան մշակույթ (500 - 12 հզ տարի առաջ)
Աթերյան մշակույթ (90 - 30 հզ տարի առաջ)
Սթիլբեյան մշակույթ (71,9 - 71 հզ տարի առաջ)
Հովիսոնս-Պորտի ինդուստրիա (65,8 - 59,5 հզ տարի առաջ)
Էմիրյան մշակույթ (մոտ 47 - 36 հզ տարի առաջ)
Վերին պալեոլիթ
(50 - 10 հզ տարի առաջ)
Բարադոստյան մշակույթ (36 հզ տարի առաջ)
Շատելպերոնյան մշակույթ (35 - 29 հզ տարի առաջ)
Սելեթյան մշակույթ (40 - 28 հզ տարի առաջ)
Ստրելեցյան մշակույթ (մոտ 32 - 30 հզ տարի առաջ)
Օրինյակի մշակույթ (32 - 26 հզ տարի առաջ)
Գրավետյան մշակույթ (28 - 22 հզ տարի առաջ)
Էպիգրավետյան մշակույթ (22 - 12 հզ տարի առաջ)
Սոլյուտրեյան մշակույթ (21 - 17 հզ տարի առաջ)
Բադեգուլյան մշակույթ (19 - 17 հզ տարի առաջ)
Մադլենյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Զարզիյան մշակույթ (18 - 8 հզ տարի առաջ)
Քեբարյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Համբուրգյան մշակույթ (14 հզ տարի առաջ)
Արենսբուրգյան մշակույթ (11 հզ տարի առաջ)
Սվիդերյան մշակույթ (10 հզ տարի առաջ)

Հին քարի դարի պորտալ

Միջին պալեոլիթը զարգացել է երկրագնդի տարբեր վայրերում։ Ինչպես նշվեց, այդ դարաշրջանին ամբողջությամբ համապատասխանում է Մուստիերյան մշակույթը (300 - 30 000 տարի առաջ)։ Այն իր անունը ձեռք է բերել Ֆրանսիայում գտնվող լը Մուստյե քարայրից ֆր.՝ Le Moustier։ Այդտեղ գտնվել են բազմաթիվ քարե գործիքներ, սարքեր, որոնք հնարավորություն են տալիս գաղափար կազմել այդ ժամանակի մարդու կյանքի մասին։ Այդ մշակույթը գլխավորապես վերաբերում է միջերկրածովյան ավազանի երկրների մասին։ Այս ժամանակ էր, որ սկսել էր սառցադաշտի հալումը, և կլիմայական պայմանները սկսել էին փոխվել։

Աֆրիկա մայրցամաքում հանդիպում են միջինպալեոլիթյան 4 մշակույթներ՝

Մերձավոր Արևելքում մուստիերյան մշակույթի տեղական ճյուղի հիման վրա, միջինպալեոլիթյան դարաշրջանի վերջին հազարամյակներին զարգանում է Էմիրյան մշակույթը (մոտ 47 - 36 հազար տարի առաջ)։ Դրան հաջորդելու է գալիս հին քարի դաարի վերջին շրջանը՝ վերին կամ ուշ պալեոլիթը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Miller, Barbra; Bernard Wood; Andrew Balansky; Julio Mercader; Melissa Panger (2006). Anthropology (PDF). Boston Massachusetts: Allyn and Bacon. էջ 768. ISBN 0-205-32024-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Origins of Modern Humans։ Multiregional or Out of Africa? Արխիվացված 2010-11-14 Wayback Machine By Donald Johanson
  3. «Evolving in their graves: early burials hold clues to human origins - research of burial rituals of Neanderthals». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Phillip lieberman (1991). Uniquely Human. Cambridge, Mass.: Harvard University Press. ISBN 0-674-92183-6.