Միջերկրածովյան որոր (լատին․՝ Larus michahellis[1]), որորների ցեղի թռչուն[2]։

Միջերկրածովյան որոր
Միջերկրածովյան որոր
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավոր
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Որորներ
Ցեղ Որորներ
Տեսակ Միջերկրածովյան որոր
Լատիներեն անվանում
Larus michahellis
J. F. Naumann, 1840
Հոմանիշներ
  • Larus argentatus michahellis Naumann, 1840
  • Larus cachinnans michahellis Naumann, 1840
  • Larus cachinnans atlantis
  • Larus cachinnans lusitanius
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 824076
NCBI 119627
EOL 2870492

Larus michahellis atlantis

Նկարագիր խմբագրել

Միջերկրածովյան որորը 52—58 սմ երկարությամբ թռչուն է։ Թևերը բաց վիճակում մարմնի երկարությունը կազմում է 120—140 սմ[3]։ Սեռական դիմորֆիզմը բացակայում է։ Հասուն առանձնյակների մոտ բազմացման շրջանում վառ սպիտակ է, ինչպես պարանոցը, ծոծրակը, մարմնի ստորին ամբողջ հատվածը և պոչը։ Կտուցը և աչքի ծիածանաթաղանթը դեղին է, իսկ աչքերն ընդգծող շրջանակները՝ կարմիր։ Ոտքերը նույնպես դեղին են։ Մարմնի վերին հատվածը բաց մոխրագույն է։

Երիտասարդ առանձնյակներն ունեն մոխրագույն-գորշագույն փետրածածկ։ Մարմնի վերին հատվածների փետուրները մուգ դարչնագույն երանգավորում ունեն։ Ազդրերը սպիտակ են։ Կուրծքը և կողային հատվածները պատված են գորշագույն փետուրներով։

Տարածվածություն խմբագրել

Միջերկրածովյան որորը տարածված է Միկրոնեզիայից արևելք մինչև Պիրենեյան թերակղզու և Բիսկայան ծոցի ափերը։ Կենդանու բնական արեալն ընկած է Միջերկրական ծովից մինչև Ադրիատիկ ծով և Թունիսից հարավ։ Ունեն ոչ մեծ չափերի հասնող բնադրավայրեր Մավրիտանիայի, Լիբիայի, Իսրայելի և Եգիպտոսի շրջաններում։ Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպաներում նույնպես հանդիպում են նրանց գաղութները, ինչպես օրինակ՝ Շվեյցարիայում, Հարավային Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Նիդերլանդներում և Մեծ Բրիտանիայում։

Միջերկրածովյան որորը բնադրում է քարքարոտ ափերին կամ քարոտ և ավազոտ կղզիներից ոչ հեռու, ինչպես նաև բարձրադիր վայրեում՝ ժայռերի վրա, լճակների ափերին։ Երբեմն այս կենդանատեսակը բնադրում է բնակելի շենքերի կտուրներին, նավահանգիստներում, օրինակ՝ Ստամբուլի և Բուլղարիայի։

Միջերկրածովյան որորը բնադրման ժամանակ բնակություն է հաստատում առափնյա շրջաններում, որտեղ բաց ծովում կամ ափերին սնունդ է փնտրում։

Սնունդ խմբագրել

Միջերկրական որորի սննդակարգը բավականին բազմազան է, ինչպես օրինակ՝ Արծաթափայլ որորի մոտ։ Սննդակարգի հիմնական մասը կազմում են ձկներն ու Sepiida կենդանատեսակները։ Կենդանին ավելի հազվադեպ սնվում է փափկամարմիններով և խեցգետնակերպերով։ Սրանցից բացի սնվում են նաև խխունջներով և մանր կաթնասուններով։ Սնվում են նաև բուսական կերերով, օրինակ՝ հացահատիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան որոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան որոր» հոդվածին։