Միջերկրածովյան կրիա

սողունների տեսակներ
Միջերկրածովյան կրիա
Միջերկրածովյան կրիա
Միջերկրածովյան կրիա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Կրիաներ (Testudines)
Ենթակարգ Ծածկապարանոց կրիաներ (Cryptodira)
Վերնաընտանիք Testudinoidea
Ընտանիք Ցամաքային կրիաներ (Testudinidae)
Ցեղ Եվրոպական ցամաքային կրիաներ (Testudo)
Տեսակ Միջերկրածովյան կրիա (T. graeca)
Միջազգային անվանում
Testudo graeca
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Միջերկրածովյան[1], հունական կամ կովկասյան կրիա (լատին․՝ Testudo graeca), ցամաքային կրիաների (լատին․՝ Testudinidae) ընտանիքին պատկանող եվրոպական 4 ներկայացուցիչներից մեկն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Այս ընտանիքի այլ ներկայացուցիչներն են բալկանյան կրիան (լատին․՝ Testudo hermanni), սահմանային ցամաքային կրիան (լատին․՝ Testudo marginat) և միջնասիական կրիան (լատին․՝ Testudo horsfieldii

Նկարագրություն խմբագրել

Միջնասիական կրիան ունի բարձր, օվալաձև ատամնավոր մոտ 35 սմ երկարությամբ, բաց-դեղնականաչ կամ դեղնավուն գորշ գույնի, մուգ բծերով կարապաքս։ Առջևի վերջույթներին կա 5 կամ 4 ճանկ։ Ազդրերի հետնամասում առկա է եղջրային ելուն։ Հաճախ ունի կենտ վերպոչային վահանիկ, բաց գույնի մուգ բծերով պլաստրոն, որոշ առանձնյակների մոտ պլաստրոնը կարող է բացակայել։ Արուների մոտ այն կենտրոնական մասում գոգավոր է, իսկ վերպոչային թիթեղիկը գդալանման արտափքված է։

Կարապակսի երկարությունը՝

  • Testudo graeca graeca – մինչև 30 սմ։
  • Testudo graeca anamurensis – մինչև 27 սմ։
  • Testudo graeca antakyensis – մինչև 16 սմ։
  • Testudo graeca armeniaca – մինչև 26 սմ։
  • Testudo graeca buxtoni – մինչև 27 սմ։
  • Testudo graeca cyrenaica – մինչև 20,5 սմ։
  • Testudo graeca floweri – մինչև 15 սմ։
  • Testudo graeca ibera – մինչև 26 սմ։
  • Testudo graeca nabeulensis – մինչև 18 սմ։
  • Testudo graeca nikolskii – մինչև 30 սմ։
  • Testudo graeca pallasi – մինչև 25 սմ։
  • Testudo graeca perses – մինչև 19 սմ։
  • Testudo graeca soussensis – մինչև 25 սմ։
  • Testudo graeca terrestris – մինչև 25 սմ։
  • Testudo graeca zarudnyi – մինչև 28 սմ։

Տարածվածություն խմբագրել

Միջերկածովյան կրիայի բնակության արեալն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկան, հարավային Եվրոպան և հարավարևմտյան Ասիան։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում այն տարածված է Կովկասի սևծովյան ափին (Անապաից դեպի հյուսիս մինչև Սուխում), նաև Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Դաղստանում։

Ենթատեսականեր խմբագրել

Այս տեսակի կրիաների ենթատեսակների բաժանումը դժվար է։ Երեք մայրցամաք ընդգրկող մեծ արեալի հետևանքով նաև նրանց տեղաբաշխվածությունը տարբեր լանդաշաֆտներում և տարբեր կլիմայական պայմաններում, բիոտոպերը առաջացնում են բազմաթիվ տարբերակներ։ Այս պահին հայտնաբերված են մոտ 20 ենթատեսակ, որոնցից ամենահայտնիներն են՝

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է տարբեր ապրելավայրերում, չոր տափաստաններում, աղքատ խոտածածկով, թփուտներով, նոսրանտառով կամ լեռնային անտառով ծածկված սարալանջերին, ինչպես նաև ցածրադիր անտառներում և այգիներում։ Ակտիվ են ապրիլից մինչև նոյեմբերի կեսերը։ Ձմեռում են սովորաբար աղվեսների և գորշուկների բներում։ Սնվում են հյութալի խոտաբույսերով և քիչ քանակությամբ անողնաշարավորներով։ Զուգավորումը սկսվում է ապրիլ-մայիսին։ Հունիսից սկսած մեկ սեզոնի ընթացքում ձվադրում են երեք անգամ` ձվերը թաքցնելով հողում փորած փոսի մեջ (2-8 ձու)։ Ինկուբացիան տևում է 2-3 ամիս։ Սեռահասուն են դառնում կյանքի 12-14 տարում[2]։

Պահպանություն խմբագրել

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հայաստանում մոտավոր քանակությունը կազմում է 900-1000 առանձնյակ։ 10 հա վրա հանդիպում է 1-5 առանձնյակ։

Սպառնացող վտանգներից են բնորոշ ապրելավայրերի յուրացումը (հատկապես Հայաստանի հարավային մասում), ապօրինի և անվերահսկելի որսը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև որոշ պետական արգելավայրերում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии», страница:155
  2. 2,0 2,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան կրիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան կրիա» հոդվածին։